Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67-70. «Ավելի արժեքավոր է, քան ամբողջ երկրի հարստությունները»


Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67-70. «Ավելի արժեքավոր է, քան ամբողջ երկրի հարստությունները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67-70, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար

revelation manuscript book in display case

Հունիսի 21-27-ը

Վարդապետություն և Ուխտեր 67-70

«Ավելի արժեքավոր է, քան ամբողջ երկրի հարստությունները»։

Այս համառոտ շարադրանքի առաջարկները կարդալուց առաջ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 67-70 բաժինները և գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ձեր ստացած տպավորությունները կօգնեն ձեզ կազմել ոգեշնչված ուսումնական ծրագիր: Այնուհետև ծրագրի մեջ ավելացրեք գաղափարներ այս համառոտ շարադրանքից, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կամ Եկեղեցու ամսագրերից:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին նկարել որևէ բան, ինչ նրանք սովորել են սուրբ գրությունների իրենց տնային ուսումնասիրությունից կամ Երեխաների Միության դասին: Եթե նրանք դժվարանում են մտածել, թե ինչ կարելի է նկարել, կարող եք հիշեցնել նրանց Վարդապետություն և Ուխտեր 67-70 բաժինների որոշ թեմաների, ինչպես օրինակ՝ մկրտության, սուրբ գրությունների վերաբերյալ վկայություն ունենալու կամ երեխաներին ավետարանն ուսուցանող ծնողների մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 67

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է Աստծուց ստացած հայտնություններ:

1831 թվականի նոյեմբերին Եկեղեցու ղեկավարները որոշեցին Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունները զետեղել գրքում, որպեսզի բոլորը կարդան: Այսօր այդ հայտնությունները տպագրված են Վարդապետություն և Ուխտեր գրքում:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին, թե Ջոզեֆ Սմիթի հայտնություններն ինչպես տպագրվեցին գրքում (տես “Chapter 23: The Doctrine and Covenants,” Doctrine and Covenants Stories, 90–92, or the corresponding video on ChurchofJesusChrist.org): Կիսվեք ձեր վկայությամբ, որ Վարդապետություն և Ուխտերը պարունակում է հայտնություններ, որոնք կարող են օգնել մեզ այսօր: Կիսվեք Վարդապետություն և Ուխտերից ձեր սիրած հատվածներով:

  • Ցույց տվեք երեխաներին կանոնիկ աշխատություններից յուրաքանչյուրը մեկ առ մեկ և ամեն մեկը ցույց տալուց մի փոքր պատմեք տվյալ գրքի մասին, թե ինչպես ենք այն ստացել (տես յուրաքանչյուր գրքի մասին Սուրբ գրքերի ուղեցույցում): Վարդապետություն և Ուխտերը ցույց տալուց կիսվեք երեխաների հետ, թե ինչով է առանձնանում այս սուրբ գիրքը (օրինակ, այն պարունակում է մեր օրերում տրված հայտնություններ):

Վարդապետություն և Ուխտեր 68․25-28

Ես կարող եմ մկրտվել, երբ դառնամ ութ տարեկան:

Վարդապետություն և Ուխտեր 68.25-28 բաժիններում Տերը ասել է Ջոզեֆ Սմիթին, որ երեխաները պետք է սովորեն հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարեն և մկրտվեն, երբ դառնան ութ տարեկան: Նա նաև ասել է, որ երեխաները պետք է սովորեն աղոթել և պահել Աստծո պատվիրանները:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին իրենց մատների օգնությամբ հաշվել մինչև ութը: Ի՞նչ հատուկ բան կա, կապված ութ տարեկան լինելու հետ: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ դառնան ութ տարեկան, նրանք կարող են մկրտվել: Վարդապետություն և Ուխտեր 68.25–28 հատվածներում հանդիպող բառերի և արտահայտությունների օգնությամբ կիսվեք երեխաների հետ այն բաներով, որոնք Տերը ցանկանում է, որ նրանք սովորեն մինչև ութ տարեկան դառնալը (տես նաև Հավատո Հանգանակներ 1.4): Օգնեք նրանց հասկանալ գաղափարներ, որոնք անծանոթ են նրանց:

  • Երեխաների հետ երգեք մկրտության մասին երգ, օրինակ՝ «Մկրտություն» կամ «Երբ մկրտվեմ» (Երեխաների Երգարան, 54, 53): Հարցրեք երեխաներին, թե ինչ են մտածում մկրտվելու մասին և ինչ կարող են անել, որպեսզի պատրաստվեն այդ իրադարձությանը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 67․4, 9

Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնությունները ճշմարիտ են:

Վարդապետություն և Ուխտեր 67-70 բաժինների հրահանգներից շատերը կապված են Ջոզեֆ Սմիթի հայտնությունները տպագրելու սրբերի ջանքերի հետ: Սա լավ առիթ է, որ օգնեք երեխաներին հասկանալ, որ այս հայտնություններում, որոնք այժմ տպագրված են Վարդապետություն և Ուխտերում, մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը:

Երբ պատրաստվեք ուսուցանելու, կարող եք աչքի անցկացնել Saints, 1.140–43 կամ “Chapter 23: The Doctrine and Covenants” (Doctrine and Covenants Stories, 90–92):

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք երեխաներին Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել, թե այդ սուրբ գրություններն ինչով են իրարից տարբերվում և ինչով են նման: Եթե երեխաներն օգնության կարիք ունենան, բացեք նրանց համար այդ գրքերի նկարագրությունները Սուրբ գրքերի ուղեցույցում: Հարցրեք երեխաներին, թե մենք ինչպես կարող ենք իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 67.4, 9 հատվածներից հայտնությունների մասին, որոնք Տերը տվել է Ջոզեֆ Սմիթին:

  • Կիսվեք Վարդապետություն և Ուխտերից մի հատվածով, որն ամրապնդում է ձեր «վկայությունը… այս պատվիրանների ճշմարտության վերաբերյալ» (հատված 4): Երեխաներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց սիրած հատվածով: Բացատրեք երեխաներին, որ Եկեղեցու ղեկավարներն այդ ժամանակ որոշեցին հրապարակել իրենց վկայությունը Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների վերաբերյալ: Երբ նրանք դա արեցին, ղեկավարներից մեկը՝ Լևի Հենքոքը, իր անվան կողքին գրել է. «Երբեք չի ջնջվի» (տես “Testimony, circa 2 November 1831,” Revelation Book 1, 121, josephsmithpapers.org): Ինչո՞ւ էր Լևի Հենքոքը ցանկանում, որ իր անունը «երբեք չջնջվի» հրապարակված վկայությունից: Երեխաներին հնարավորություն տվեք գրել իրենց վկայություններն այն մասին, թե ինչ են նրանք մինչ այժմ սովորել Վարդապետություն և Ուխտերից:

    երեխաները կարդում են

    Աստված խնդրել է մեզ կարդալ սուրբ գրությունները:

Վարդապետություն և Ուխտեր 68․3-4

Երբ մեր Եկեղեցու ղեկավարները խոսում են ոգեշնչմամբ, նրանք հաղորդում են «Տիրոջ խոսքը»:

Երբ Տիրոջ ծառաները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, նրանց խոսքերը կլինեն Տիրոջ կամքը, միտքը, խոսքը և ձայնը» (տես հատված 4): Այս ճշմարտությունն իմանալը կօգնի երեխաներին, որ ցանկանան լսել և հետևել նրանց ուսմունքներին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68․3-4 հատվածները փոքր խմբերով, և միմյանց հետ կիսվել, թե ինչ սովորեցին այս հատվածներից: Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել այն բաները, ինչ սովորեցին: Ինչո՞ւ է սա կարևոր ճշմարտություն, որը հարկավոր է իմանալ:

  • Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 68․3-4-ը, երեխաներին տվեք վերջին գերագույն համաժողովի մի քանի ելույթների պատճենները: Խնդրեք նրանց այդ ելույթներում գտնել ճշմարտություններ, որոնք Տերն ուսուցանել է մեզ Իր ծառաների միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 69․1-2

Ես կարող եմ լինել ճշմարիտ ու հավատարիմ:

Երբ Օլիվեր Քաուդերին պետք է մեկներ Միսսուրի, Տերը կանչեց Ջոն Ուիթմերին՝ «ճշմարիտ և հավատարիմ» մի մարդու (հատված 1), որ գնար նրա հետ: Երեխաներն ինչպե՞ս կարող են լինել ճշմարիտ և հավատարիմ, ինչպես Ջոն Ուիթմերը:

Հնարավոր վարժություններ

  • Ասեք երեխաներին, որ երբ Տերը Օլիվեր Քաուդերիին ուղարկեց Միսսուրի, Նա ասաց, որ ինչ-որ մեկը, ով «ճշմարիտ և հավատարիմ» է (հատված 1), պետք է գնա նրա հետ, ուստի Նա ուղարկեց նաև Ջոն Ուիթմերին: Ի՞նչ է նշանակում լինել ճշմարիտ ու հավատարիմ: Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք ճշմարիտ և հավատարիմ ենք, որ Տերը կարող է մեր միջոցով օրհնել ուրիշ մարդկանց:

  • Հրավիրեք մի քանի երեխաների՝ պատմել իրենց ծանոթներից ինչ-որ մեկի մասին, ով իրենց կարծիքով «ճշմարիտ և հավատարիմ» է: Նրանք ինչպե՞ս են հասկացել, որ այդ մարդը «ճշմարիտ և հավատարիմ» է: Օգնեք նրանց հասկանալ, որ Տերը վստահել է Ջոն Ուիթմերին, քանի որ նա այդ ժամանակ ճշմարիտ և հավատարիմ էր (տես Վարդապետություն և Ուխտեր 69.1–2): Միասին երգեք մի երգ, որը քաջալերում է երեխաներին լինել ճշմարիտ և հավատարիմ, ինչպես Փրկիչը, օրինակ՝ «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Երեխաների Երգարան, 40):

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին տանը որևէ մեկին բացատրել, թե ինչ գիրք է Վարդապետություն և Ուխտերը, ինչպես է լույս ընծայվել և ինչու է կարևոր իրենց համար:

Բարելավել մեր ուսուցումը

Վարժությունները կարող եք փոփոխել` կախված ձեր դասարանի երեխաների տարիքից: Տարիքով ավելի փոքր երեխաներն ավելի շատ ուղղորդման կարիք ունեն, երբ նրանց խնդրում են կիսվել մի բանով: Ավելի մեծ երեխաներն ավելի շատ փորձ ունեն և գուցե ավելի լավ են կարողանում կիսվել իրենց մտքերով: Վարժություններ ծրագրելիս հաշվի առեք այս տարբերությունները: