Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 14-20-ը: Վարդապետություն և Ուխտեր 64-66. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»


Հունիսի 14-20-ը: Վարդապետություն և Ուխտեր 64-66․ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 14-20-ը: Վարդապետություն և Ուխտեր 64-66, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

դաշտն արևածագին

Դեյվիեսս գավառ, Միսսուրի

Հունիսի 14-20-ը

Վարդապետություն և Ուխտեր 64-66

«Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»։

Դասին պատրաստվելիս մտածեք, թե ինչպես կարող եք հարմարեցնել ձեր մոտեցումը, ելնելով երեխաների կարիքներից: Հիշեք, որ կարող եք օգտագործել այս օժանդակ նյութում տրված ցանկացած վարժություն կրտսեր կամ ավագ տարիքի երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տվեք պահելու Փրկիչի նկարը և կիսվելու իրենց սովորածով Նրա և Նրա ավետարանի մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 64․9-10

Հիսուս Քրիստոսը խնդրում է ինձ ներել մյուսներին:

Ի՞նչ առարկայական դասեր կամ վարժություններ կարող եք անցկացնել, որոնք կօգնեն երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում ներել: Ներողամտությունը քննարկելիս, երեխաներին հիշեցրեք, որ ներելը չի նշանակում թույլ տալ, որ ուրիշները մեզ նեղացնեն:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք «դուք պետք է ներեք միմյանց» արտահայտությունը (Վարդապետություն և Ուխտեր 64․9), և հարցրեք երեխաներին, թե ինչ է նշանակում ներել ինչ-որ մեկին: Որպեսզի օգնեք նրանց հասկանալ, բերեք մի քանի պարզ օրինակներ: Օգնեք նրանց դերերով խաղալ այդ իրավիճակները, որպեսզի պարապեն, թե ինչպես ներել:

  • Երեխաների համար դանդաղ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.10 հատվածը և թող նրանք սեղմեն մեկ այլ երեխայի ձեռքը, երբ լսում են «կներեմ» և «ներել» բառերը: Կիսվեք ձեր վկայությամբ այն խաղաղության և երջանկության մասին, որոնք գալիս են, երբ մենք ներում ենք մարդկանց:

  • Երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Օգնիր ինձ, Հայր սիրելի» (Երեխաների Երգարան, 52): Այս երգն ի՞նչ է մեզ ուսուցանում մարդկանց ներելու մասին:

Վարդապետություն և Ուխտեր 64․34

Ես կարող եմ հնազանդվել Հիսուսին իմ սրտով ու մտքով:

Տերը սրբերին ուսուցանել է, որ Սիոն կառուցելու համար նրանք պետք է Նրան տան իրենց սիրտը և պատրաստակամ միտքը: Մտածեք, թե ինչպես օգնեք երեխաներին, որ սկսեն մտածել, թե դա ինչ է նշանակում իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք երեխաների համար Վարդապետություն և Ուխտեր 64.34-ից. «Ահա, Տերը ապահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»: Կրկնեք այս արտահայտությունը մի քանի անգամ՝ ցույց տալով ձեր սիրտը և գլուխը, երբ կարդում եք համապատասխան բառերը, և հրավիրեք երեխաներին նույն կերպ վարվել: Մենք ինչպե՞ս ենք տալիս մեր սիրտն ու միտքը Փրկիչին: (Օգտակար կլինի բացատրել, որ մեր սիրտը՝ մեր զգացողություններն ու մեր սերն է, իսկ մեր միտքը՝ մեր մտքերն են):

  • Երգեք որևէ երգ Փրկիչին սիրելու և Նրան հետևելու մասին, օրինակ՝ «Զգում եմ սերը Փրկչի» (Երեխաների երգարան, 42): Ինչպե՞ս ենք ցույց տալիս Փրկիչին, որ սիրում ենք Նրան: Կիսվեք, թե ինչ եք դուք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 66

Տերը գիտի, թե ես ով եմ և սիրում է ինձ:

Վիլյամ Ի. Մակլելլինը հինգ հատուկ հարցեր ուներ Տիրոջը: Ջոզեֆ Սմիթը հայտնությամբ ստացավ այդ հարցերի պատասխանները, չնայած որ նա չգիտեր, թե որոնք էին Վիլյամի հարցերը: Այս փորձառությունը կօգնի ձեզ սովորեցնել երեխաներին, որ Աստված տեղյակ է իրենց մասին և կպատասխանի իրենց հարցերին:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք այն մասին, թե Տերն ինչպես պատասխանեց Վիլյամ Ի․ Մակլելլինի հարցերին Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 66 բաժնի նախաբանը): Վկայեք, որ Երկնային Հայրը ճանաչում է մեզ և ցանկանում է օգնել: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Աստված սիրում է իրենց:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 66.4 հատվածը: Պատմեք երեխաներին ձեր փորձից՝ երբ Տերը ցույց է տվել ձեզ, թե Նա ինչ է ցանկանում, որ դուք անեք: Հատվածը կրկին կարդացեք, այս անգամ ավելացնելով երեխաներից մեկի անունը: Կրկնեք նույնը բոլոր երեխաների անուններով:

    Հիսուսը և երեխաները

    Հիսուս Քրիստոսը սիրում է յուրաքանչյուրիս:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 64․7-10

Տերը ցանկանում է, որ ես ներեմ բոլորին:

Ինչպես ցույց են տալիս այս հատվածները, նույնիսկ Հիսուս Քրիստոսի աշակերտները երբեմն դժվարանում էին ներել մեկը մյուսին: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ Տիրոջ պատվերը՝ «ներել բոլոր մարդկանց»: (Պարզաբանեք, որ ներել չի նշանակում թույլ տալ, որ մարդիկ մեզ նեղացնեն, երեխաները միշտ պետք է ասեն վստահելի մեծահասակին, եթե ինչ-որ մեկը նեղացնում է իրենց):

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենց խնդրել են սովորեցնել փոքր քրոջը կամ եղբորը ուրիշներին ներելու մասին: Նրանք ինչպե՞ս կանեն դա: Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․7-10 հատվածները և գտնել արտահայտություններ, որոնք կօգտագործեն իրենց ուսուցման ժամանակ: Նրանք նաև կարող են պարապել՝ ուսուցանելով մեկը մյուսին:

  • Միասին երգեք «Օգնիր ինձ, Հայր սիրելի» երգը (Երեխաների երգարան, 52): Երկնային Հայրն ինչպե՞ս է օգնում մեզ, որ ներենք մյուսներին:

  • Մտածեք, թե ինչ օրինակ կարող եք բերել, որ երեխաները հասկանան, թե ինչպես ենք մենք «չարչարվում», երբ չենք ներում (հատված 8): Օրինակ, երեխաներին ցույց տվեք մի տոպրակ ցեխ և խնդրեք պատկերացնել, որ ինչ-որ մեկը նրանց վրա ցեխ է շպրտում: Երբ չենք կարողանում ներել, ինչո՞վ է դա նման ցեխը պահպանելուն և միշտ ցեխոտ ման գալուն: Ինչո՞ւ ավելի լավ կլինի, որ ազատվենք ցեխից: Օգնեք երեխաներին մտածել ուրիշ նմանությունների մասին, որոնք ուսուցանում են, թե ինչու է կարևոր ներելը:

Վարդապետություն և Ուխտեր 64․33-34

Տերը պահանջում է իմ «սիրտն ու պատրաստակամ միտքը»:

Սիոն կառուցելը կամ Եկեղեցու աճին նպաստելը «մեծ գործ է»: Դա իրականացնելու համար Տերը պահանջում է, որ Նրան տանք մեր սիրտն ու պատրաստակամ միտքը: Նրանք, ովքեր ապրում են Սիոնում, «մեկ սրտի և մեկ մտքի» են (Մովսես 7.18):

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին ինչ-որ բաներ, որոնք կազմված են բազմաթիվ փոքր մասերից, ինչպես օրինակ, գլուխկոտրուկ կամ ծածկոց: Օգնեք նրանց մտածել նմանատիպ այլ օրինակների մասին: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 64․33 հատվածը: Ի՞նչ է Աստված ցանկանում, որ մենք անենք, որպեսզի օգնենք Նրան՝ կատարել Իր «մեծ գործը»: Որո՞նք են այն «փոքր բաները», որ մենք կարող ենք անել՝ օգնելով կատարել այս գործը:

  • Խնդրեք երեխաներին կատարել մի գործողություն, որի համար պահանջվում է երկու առարկա, բայց նրանց տվեք միայն մեկը (օրինակ՝ առանց կավիճի գրել գրատախտակին կամ առանց մկրատի կտրել թուղթը): Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․34 հատվածը և պարզել, թե Տերն ինչ երկու բան է պահանջում մեզանից: Ինչո՞ւ մենք պետք է տանք Տիրոջը և՛ մեր սիրտը, և՛ միտքը: Ինչպե՞ս ենք անում դա:

Վարդապետություն և Ուխտեր 65

Ես կարող եմ օգնել պատրաստել աշխարհը՝ դիմավորելու Հիսուս Քրիստոսին:

Եկեղեցու՝ որպես երկրի վրա Աստծո թագավորության առաքելությունն է՝ նախապատրաստել աշխարհը Փրկիչի վերադարձին: Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, այս առաքելության կարևոր մասն են: Դուք ի՞նչ կարող եք անել, որ օգնեք նրանց մասնակցել այս գործին:

Հնարավոր վարժություններ

  • Ամբողջ դասարանով կամ զույգերով կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65 բաժինը և հաշվեք, թե քանի անգամ է կրկնվում «պատրաստ» բառը: Ինչի՞ համար է Տերը մեզ խնդրում, որ պատրաստվենք: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստենք ինքներս մեզ և նաև աշխարհը:

  • Ցույց տվեք Փրկիչի Երկրորդ Գալուստի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 66) և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում կամ ինչ գիտեն այս իրադարձության մասին: Երեխաներին տվեք բանալի բառեր և արտահայտություններ, որպեսզի գտնեն դրանք Վարդապետություն և Ուխտեր 65 գլխում (օրինակ՝ «լցնի ողջ երկիրը» և «հրաշալի գործերը»): Այս բառերն ու արտահայտությունները ի՞նչ են ուսուցանում մեզ Երկրորդ Գալուստի և մեր դերի մասին այդ իրադարձությանը պատրաստվելու հարցում:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 64-66 բաժիններում գտնել մի հատված, որն իրենց դուր է գալիս, և որով նրանք կցանկանային կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:

Ինչպես բարելավել մեր ուսուցումը

Ինչպես ճանաչել հայտնությունը: Մինչ կաղոթեք ու կմտածեք սուրբ գրությունների մասին, կտեսնեք, որ մտքերն ու գաղափարները կարող են գալ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում` «երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում, կամ շփվում եք ընտանիքի անդամների և ընկերների հետ» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12):