Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 31-ից հունիսի 6-ը: Վարդապետություն և Ուխտեր 60-62. «Ամեն մարմին իմ ձեռքում է»


Մայիսի 31-ից հունիսի 6-ը: Վարդապետություն և Ուխտեր 60-62. «Ամեն մարմին իմ ձեռքում է», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 31-ից հունիսի 6-ը: Վարդապետություն և Ուխտեր 60-62, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Միսսուրի գետը

Խարույկ Միսսուրիի վրա, ըստ Բրայան Մարկ Թեյլորի

Մայիսի 31-ից հունիսի 6-ը

Վարդապետություն և Ուխտեր 60-62

«Ամեն մարմին իմ ձեռքում է»։

Հիշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 60-62 բաժիններն ուսուցանելու լավագույն նախապատրաստությունը կլինի այս հատվածների ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տվեք կիսվելու մի բանով, ինչ նա սովորել է սուրբ գրություններից անցյալ շաբաթվա ընթացքում կամ Երեխաների Միության անցյալ կիրակի օրվա դասին: Երբ բոլոր երեխաներն արտահայտվեն, խնդրեք երեխաներից մեկին ամփոփել ասվածները:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 60.4, 61.1-2, 36, 62.1

Սուրբ գրություններն ինձ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 60-62 բաժինները պարունակում են արտահայտություններ, որոնք կօգնեն ձեր դասարանի երեխաներին հասկանալ, թե ով է Հիսուսը Քրիստոսը և խորացնել սերը Նրա հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը և խնդրեք երեխաներին պատմել, թե ինչու են նրանք սիրում Հիսուսին: Մի քանի արտահայտություն վերցրեք Վարդապետություն և Ուխտեր 60-62-ից, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին, և դրանցով կիսվեք երեխաների հետ (տես, օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 60.4, 61.1-2, 36, 62.1): Օգնեք երեխաներին ձեզ հետ կրկնել այդ արտահայտությունները: Կիսվեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ցույց տվեք Հիսուսի երկրային առաքելությունը պատկերող մի քանի նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 34-61): Թող երեխաներն օգնեն ձեզ մեկնաբանել նկարները՝ ասելով, թե ինչ է անում Հիսուսը յուրաքանչյուր նկարում: Նա ինչպե՞ս է Իր սերը ցույց տալիս Երկնային Հոր զավակների հանդեպ: Կիսվեք երեխաների հետ սուրբ գրություններից ձեր սիրած հատվածով, որն ուսուցանում է Հիսուսի մասին:

  • Երեխաների հետ միասին երգեք «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Երեխաների Երգարան, 40, տես նաև երաժշտական տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Երբ երգում եք Հիսուսին նմանվելու եղանակների մասին, անսպասելի կանգ առեք և խնդրեք երեխաներին ավարտել հետևյալ նախադասությունը. «Ես կարող եմ Հիսուսի պես լինել (ինչպես)…»:

    հարություն առած Փրկիչը

    Այս նպատակով եմ ես եկել, Յոնգսունգ Քիմ

Վարդապետություն և Ուխտեր 62․3

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես կիսվեմ Նրա ավետարանով:

Երեխաները սիրում են իրենց իմացածով կիսվել մյուսների հետ: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ նրանք կիսվում են ավետարանի մասին իրենց գիտելիքներով, Երկնային Հայրը գոհ է լինում նրանցից:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Տերը խնդրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին ճամփորդել Քիրթլենդից (Օհայո) դեպի Միսսուրիի Ջեկսոն գավառ: Նա խնդրեց նրանց գնալու և տունդարձի ճանապարհին քարոզել ավետարանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62.3 հատվածը, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե միսիոներներն ինչ արեցին, որից Տերը գոհ էր: Վկայեք, որ Տերը գոհ է լինում մեզանից, երբ մենք կիսվում ենք ավետարանով մյուսների հետ:

  • Օգնեք երեխաներին պատրաստել անվանապիտակներ, որոնք կվկայեն, որ նրանք ցանկանում են լինել Եկեղեցու միսիոներներ: Թող նրանք ամրացնեն անվանապիտակները և փորձեր անեն՝ կիսվելով մեկը մյուսի հետ իրենց վկայություններով:

  • Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «Ուզում եմ այժմ միսիոներ լինել» (Երեխաների Երգարան,90): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կասեն, եթե ինչ-որ մեկը հարցնի նրանց, թե ինչն է նրանց դուր գալիս Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մեջ: Հրավիրեք երեխաներին նկարել այն, ինչ նրանք սիրում են Քրիստոսի ավետարանում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 60․7, 13, 62․3, 9:

Ես կբացեմ իմ բերանը և կկիսվեմ Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Երեխայի վկայությունը կարող է նույնքան զորավոր լինել, որքան մեծահասակինը, քանի որ վկայության զորությունը գալիս է ոչ թե մարդու տարիքից կամ փորձից, այլ Սուրբ Հոգուց: Օգնեք երեխաներին վստահություն ձեռք բերել, որ նրանք կարող են բացել իրենց բերանը և մարդկանց հետ կիսվել նրանով, ինչը գիտեն, որ ճշմարիտ է:

Հնարավոր վարժություններ

  • Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստացել Վարդապետություն և Ուխտեր 60.7, 62.3, 9 հատվածներում նրանց, ովքեր կիսվում են Իր ավետարանով: Ինչպե՞ս է ավետարանով կիսվելն օրհնում մարդկանց: Կարող եք պատմել ձեր կյանքի փորձից, երբ կիսվել եք ավետարանով, ի՞նչ օրհնություններ են եկել ձեր այդ ջանքերից: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով: Դուք կարող եք նաև երգել միսիոներական աշխատանքի մասին երգ, ինչպես օրինակ “Go Forth with Faith” (Hymns, no. 263), և խոսել երգում հիշատակվող օրհնությունների մասին:

  • Օգնեք երեխաներին դերախաղով ներկայացնել իրավիճակներ, որոնցում նրանք ավետարանով կիսվում են իրենց ընկերների հետ: Օրինակ՝ նրանք ի՞նչ կպատասխանեն, եթե ինչ-որ մեկը հարցնի, թե ինչու են նրանք գնում Եկեղեցի: Կամ՝ ինչ կպատասխանեն, եթե ընկերներից մեկը տեսնի, որ նրանք կրում են ԸՃ մատանի կամ կարդում են Մորմոնի Գիրքը և հարցեր տա: Նրանք ի՞նչ կասեն:

Վարդապետություն և Ուխտեր 60.7, 61.1-2, 36, 62.1

Տերը ցանկանում է ներել ինձ, եթե ես ապաշխարեմ:

Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները կատարյալ չէին: Երբեմն նրանք վիճում էին և անհամբեր էին լինում (տես “Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 133): Բայց Տերը ողորմած էր նրանց հանդեպ և միշտ ներում էր, եթե ապաշխարեին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 60․7, 61.2 հատվածները և խնդրեք նրանց գտնել այս հատվածների ընդհանուր բառերը: Հիշեցրեք երեխաներին, որ այս հայտնությունները տրվել են Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին: Տերն ի՞նչ էր ցանկանում, որ նրանք իմանային: Այս հատվածներից մենք ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Փրկիչն ինչպե՞ս է մեզ վերաբերվում, երբ սխալներ ենք թույլ տալիս:

  • Գրատախտակին գրեք Ինչպիսի՞ն է Հիսուս Քրիստոսը: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 61.1-2, 36, 62.1 հատվածները և թվարկեք այդ հարցի պատասխանները, որոնք երեխաները կգտնեն այս հատվածներում: Գրատախտակին գրված հատկանիշներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հասկանալ, որ Փրկիչը ցանկանում է ներել մեզ: Ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել Նրա օրինակին:

Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22, 62.5-8

Տերը ցանկանում է, որ ես օգտագործեմ իմ ազատ կամքը և Նրա Հոգին` լավ ընտրություններ կատարելու համար:

Ինչպե՞ս կարող եք այս հատվածների օգնությամբ ուսուցանել երեխաներին, թե Տերն ինչպես է օգնում նրանց կատարել լավ ընտրություններ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ նրանք պետք է որոշում կայացնեին: Նրանք ինչպե՞ս որոշեցին, թե ինչ անել: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62.5, 7-8-ը, իմանալու համար, թե Տերն ինչ է ասել երեցներին, որոնք պատրաստվում էին Միսսուրիից ուղևորվել Քիրթլենդ, Օհայո: Նրանք ի՞նչ ընտրություններ պետք է կատարեին իրենց ճամփորդության հետ կապված: Ի՞նչ է տվել մեզ Տերը, որպեսզի օգնի ընտրություններ կատարել: Պատմեք երեխաներին, թե ինչպես եք որոշումներ կայացրել՝ օգտվելով Հոգու առաջնորդությունից և ձեր լավագույն դատողությունից:

  • Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին խնդրեք կարդալ հետևյալ հատվածներից մեկը, որտեղ Տերը հրահանգել է միսիոներներին, թե ինչպես կատարեն իրենց միսիայի գործերը. Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22, 62.5: Ի՞նչ ենք նկատում այս հատվածներում Տիրոջ հրահանգների վերաբերյալ: Ինչո՞ւ է երբեմն օգտակար, որ օգտագործենք մեր սեփական դատողությունը՝ ամեն անգամ Աստծուց հատուկ հրահանգի սպասելու փոխարեն:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քաջալերեք երեխաներին ավետարանով կիսվելու փորձեր անել ընտանիքի որևէ անդամի հետ: Օրինակ, նրանք կարող են կիսվել մի բանով, ինչ սովորել են Երեխաների Միության դասին:

Բարելավել մեր ուսուցումը

Դասարանի հետ կիսվեք ձեր վկայությամբ: Վկայությամբ կիսվելը կօգնի ձեր դասարանի երեխաներին ձեռք բերել իրենց սեփական վկայությունները: Վկայությունը կարող է լինել այնքան պարզ, ինչպես «ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է յուրաքանչյուրիդ», կամ «ես ներքուստ լավ եմ զգում, երբ սովորում եմ Հիսուս Քրիստոսի մասին»: