Հունիսի 28-ից հուլիսի 4-ը: Վարդապետություն և Ուխտեր 71-75. «Ձեր դեմ պատրաստված ոչ մի զենք հաջողություն չունենա», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը: Վարդապետություն և Ուխտեր 71-75, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը
Վարդապետություն և Ուխտեր 71-75
«Ձեր դեմ պատրաստված ոչ մի զենք հաջողություն չունենա»։
Երեխաները, ում դուք ուսուցանում եք, կարող են շատ բան սովորել դասարանում, բայց նրանք ավելին կսովորեն, եթե զարգացնեն սուրբ գրությունները տանն ուսումնասիրելու սովորությունը: Քննարկեք, թե դուք ինչպես կարող եք խրախուսել և աջակցել ավետարանի ուսումնասիրությունը տանը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին նստել հատակին, շրջան կազմել, և գլորեք գնդակը նրանցից մեկին: Խնդրեք այդ երեխային կիսվել ինչ-որ բանով, որը վերջերս է իմացել ավետարանի մասին տանը կամ Երեխաների Միությունում: Հետո հրավիրեք երեխային գնդակը գլորել մեկ ուրիշին: Կրկնեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 72․2, 10
Տերը կանչել է եպիսկոպոսին ինձ օգնելու համար:
Փոքր երեխաները գուցե շատ բան չգիտեն այն մասին, թե իրենց եպիսկոպոսն ինչ է անում իրենց և ծխի մյուս անդամներին ծառայելու համար: Դուք կարող եք օգնել նրանց գնահատել իրենց եպիսկոպոսի ծառայությունը:
Հնարավոր վարժություններ
-
Դասարան բերեք այնպիսի առարկաներ, որոնք ներկայացնում են եպիսկոպոսի պարտականությունները, օրինակ՝ տասանորդի թերթիկ, սուրբ գրություններ կամ եպիսկոպոսի լուսանկարը՝ խորհուրդ տալուց (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի վերջում զետեղված նկարը, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 72․2-ը և բացատրեք, որ Տերը կանչել է եպիսկոպոսին մեզ օգնելու համար: Օգտագործեք ձեր բերած առարկաները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ որոշ բաներ, որոնք եպիսկոպոսն անում է ծխին ծառայելու համար:
-
Երեխաներին ուղեկցեք դեպի եպիսկոպոսի գրասենյակ (գուցե ցանկանաք պայմանավորվել նաև մյուս ուսուցիչների հետ): Պատմեք երեխաներին մի քանի առիթների մասին, երբ նրանք կարող են հանդիպել եպիսկոպոսի հետ նրա գրասենյակում (օրինակ՝ մկրտության հարցազրույց կամ տասանորդի կարգավորում): Ասեք երեխաներին, թե որքան եք դուք օրհնվել եպիսկոպոսի ծառայության շնորհիվ:
-
Օգնեք երեխաներին եպիսկոպոսի համար շնորհակալագրեր պատրաստել, իրենց երախտագիտությունն արտահայտելով, որ նա օգնում է Տիրոջ աշխատանքին:
Իմ լավագույն ջանքերը կնվիրեմ Տիրոջը:
Նույնիսկ փոքր տարիքում երեխաները կարող են ուրախություն գտնել՝ պահելով Տիրոջ պատվիրանները իրենց ուժերի ներածին չափով:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին հերթով հրավիրեք ներկայացնել, թե ինչպես կկատարեն որևէ ծառայություն, օրինակ՝ եկեղեցում որևէ սենյակ մաքրելու կամ տանը սպասք լվանալու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.3 հատվածը, և խնդրեք երեխաներին, որ ցույց տան, թե ինչպես են դա ծուլանալով անելու՝ երբ ասում եք «ոչ էլ ծուլանաք» և ցույց տան, թե ինչպես են ջանասիրաբար աշխատելու՝ երբ ասում եք «այլ աշխատեք ձեր զորությամբ»: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ջանասեր լինենք, երբ ծառայում ենք Տիրոջը:
-
Երեխաների հետ կիսվեք աշխատանքի մասին Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆի պատմություններով “Two Principles for Any Economy” (Ensign or Liahona, Nov. 2009, 55–58): Ինչպիսի՞ զգացում ենք մենք ունենում, երբ գիտենք, որ արել ենք այն ամենն, ինչ կարող էինք:
-
Միասին երգեք աշխատելու մասին մի երգ, օրինակ՝ «Երբ օգնում ենք» (Երեխաների երգարան,108): Խնդրեք երեխաներին բառերի հետ միասին շարժումներ կատարել:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ պաշտպանել ճշմարտությունը՝ կիսվելով իմ վկայությամբ:
Տերը չի ակնկալում, որ երեխաները պատասխանեն Եկեղեցու քննադատներին, ինչպես Նա կանչել էր Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, որ այդպես անեին: Սակայն դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ ճշմարտության մասին նրանց պարզ վկայությունը կարող է զորեղ ազդեցություն ունենալ ուրիշների վրա:
Հնարավոր վարժություններ
-
Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի նախաբանը կամ “Chapter 25: Joseph Smith and Sidney Rigdon Go on a Mission” (Doctrine and Covenants Stories, 96), որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե որ իրադարձությունները ոգեշնչման առիթ դարձան 71 բաժնի համար: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71.1 հատվածը և օգնեք նրանց պարզել, թե Տերն ինչ էր ուզում, որ Ջոզեֆն ու Սիդնին անեին «անբարյացակամության» պատճառով, որ մարդիկ դրսևորում էին Եկեղեցու հանդեպ (բաժնի նախաբան): Ի՞նչ ասաց Տերը, որ տրվելու էր նրանց օգնելու համար: Ինչպե՞ս կարող ենք մենք նմանվել Ջոզեֆին և Սիդնիին:
-
Հրավիրեք երեխաներին զույգերով փորձել՝ թե ինչպես են կիսվելու մարդկանց հետ նրանով, ինչ գիտեն Եկեղեցու մասին: Օրինակ, նրանք կարող են կիսվել պարզ վկայությամբ կամ կիսվել Հավատո Հանգանակներից որևէ մեկով:
Տերը կանչում է եպիսկոպոսներին, որ օգնեն Իրեն կատարել Իր գործը:
Եպիսկոպոսը կարող է խիստ դրական ազդեցություն ունենալ երիտասարդների կյանքում: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ եպիսկոպոսը Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչն է:
Հնարավոր վարժություններ
-
Բացատրեք, որ 1831 թվականին Տերը կանչեց Եկեղեցու եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին՝ տեղափոխվել Քիրթլենդից (Օհայո), և լինել եպիսկոպոս Ինդիփենդենս, Միսսուրիում (տես “Chapter 17: The First Bishops of the Church,” Doctrine and Covenants Stories, 64–66): Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.8 հատվածը, և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Աստված ո՞ւմ կանչեց եպիսկոպոս լինել Քիրթլենդում: Ինչո՞ւ է Տերը եպիսկոպոսներ կանչում: Երեխաների հետ կիսվեք փորձառությամբ, երբ դուք օրհնված եք եղել եպիսկոպոսի ծառայության շնորհիվ:
-
Խնդրեք երեխաներին կազմել այն գործերի ցանկը, որոնք կատարում է եպիսկոպոսը, որպեսզի օգնի ծխի մարդկանց: Խնդրեք երեխաներին նկարել եպիսկոպոսին նշված գործողություններից մեկը կատարելիս: Բերեք ձեր վկայությունը, որ ձեր եպիսկոպոսը կանչված է Տիրոջ կողմից՝ լինելու Նրա ծառան: Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ, որ Տերը եպիսկոպոս է կանչել մեր ծխում:
Տերը պատվիրել է Ջոզեֆ Սմիթին վերականգնել թանկարժեք ճշմարտությունները, որոնք կորսվել էին Աստվածաշնչից:
Մարգարեի կոչման շրջանակներում Տերը Ջոզեֆ Սմիթին պատվիրել էր ոգեշնչված վերանայումներ կատարել Աստվածաշնչում: Այս վերանայումները, որոնք Տերը կոչել է «թարգմանություն» (Վարդապետություն և Ուխտեր 90.13), վերականգնեցին կարևոր ճշմարտություններ, որոնք դարեր շարունակ կորած էին կամ հեռացված Աստվածաշնչից:
Հնարավոր վարժություններ
-
Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը վերադարձան Քիրթլենդի (Օհայո) մոտակայքում ծառայած կարճատև միսիայից, Տերը ցանկացավ, որ նրանք վերսկսեն կարևոր նախաձեռնության աշխատանքը: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 73․3 հատվածը և պարզել, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե, ըստ Տիրոջ, Ջոզեֆն ու Սիդնին ինչ պետք է թարգմանեին, նրանց հետ կարդացեք Աստվածաշնչի բառարանի «Ջոզեֆ Սմիթի Թարգմանության (ՋՍԹ)» ընտրանին:
-
Երեխաներին տվեք Աստվածաշնչի մի օրինակ, և թող միմյանց փոխանցելով բացեն ու տեսնեն, թե քանի էջ է այն պարունակում: Հրավիրեք երեխաներին պատկերացնել, թե նրանց խնդրել են թարգմանել Աստվածաշունչը մեկ այլ լեզվով: Ի՞նչ հավանականություն կա, որ նրանք որոշ սխալներ կանեն: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներից առաջ, երբ մարդիկ թարգմանել կամ պատճենել էին Աստվածաշունչը, նրանք սխալներ էին թույլ տվել, երբեմն էլ հեռացրել էին կարևոր ճշմարտությունները: Տերը պատվիրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին ոգեշնչված շտկումներ կատարել: Ինչո՞ւ է արժեքավոր մեզ համար Ջոզեֆ Սմիթի աշխատանքը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան այսօրվա սովորածից, ինչ իրենք կանեն. օրինակ՝ շնորհակալություն հայտնել եպիսկոպոսին իր ծառայության համար կամ պատրաստվել պաշտպանելու իրենց հավատալիքները՝ սովորելով Հավատո Հանգանակները: