Հուլիսի 12-18-ը: Վարդապետություն և Ուխտեր 77-80. «Ես ձեր ուղեկիցը կլինեմ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Հուլիսի 12-18-ը: Վարդապետություն և Ուխտեր 77-80, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Հուլիսի 12-18-ը
Վարդապետություն և Ուխտեր 77-80
«Ես ձեր ուղեկիցը կլինեմ»։
Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 77-80 բաժինները, փնտրեք արտահայտություններ կամ հատվածներ, որոնք կօգնեն երեխաներին ավելի լավ հասկանալ ավետարանի սկզբունքները: Ազատ կիսվեք ձեր գտած հատվածներով, նույնիսկ եթե դրանք ներկայացված չեն ստորև տրված վարժություններում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչի համար են իրենք շնորհակալ: Ի՞նչ են անում երեխաները և նրանց ընտանիքի անդամները, որպեսզի ցույց տան Երկնային Հորը, որ շնորհակալ են Նրա տված օրհնությունների համար:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Աստված է ստեղծել երկրի վրա ապրող յուրաքանչյուր արարածին:
Սովորելով Աստծո ստեղծած բաների մասին, երեխաները կզգան Նրա սերն իրենց հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք երեխաներին կենդանիների նկարներ, այդ թվում՝ միջատների և թռչունների: Երբ կարդաք «կենդանիների», «սողունների» և «երկնքի թռչունների» բառերը Վարդապետություն և Ուխտեր 77․2 հատվածում, հրավիրեք երեխաներին ցույց տալ համապատասխան նկարները: Վկայեք, որ Աստված ստեղծել է բոլոր այս բաները, քանի որ Նա սիրում է մեզ և ուզում է, որ մենք երջանիկ լինենք (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.16-20):
-
Երեխաների հետ երգեք Աստծո ստեղծագործությունների մասին մի երգ, օրինակ՝ «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ», (Երեխաների Երգարան, 16): Հարցրեք երեխաներին, թե այն բաները, ինչի մասին իրենք երգում են, ինչպե՞ս են օգնում զգալ Աստծո սերը:
Ես կարող եմ իմ ունեցածով կիսվել ուրիշների հետ:
Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք մեր օրհնություններով ազատ կիսվենք միմյանց հետ, որպեսզի կարողանանք «հավասար [լինել] երկրային բաներում» և «երկնային բաներում» (հատված 6):
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի ուսուցանեք, թե ինչ է նշանակում «հավասար [լինել] երկրային բաներում» (հատված 6), երեխաներին տվեք կարիքավոր մարդկանց նկարներ (օրինակ՝ քաղցած, վիրավոր կամ ցրտից կուչ եկած): Այնուհետև, մյուս երեխաներին տվեք այնպիսի առարկաներ, որոնք օգտակար կլինեն (օրինակ՝ սնունդ, վիրակապ, ծածկոց): Հրավիրեք երեխաներին տրամադրել այն, ինչ իրենք ունեն, որպեսզի օգնեն նկարների մարդկանց: Հետո թող նրանք փոխվեն դերերով, որպեսզի բոլոր երեխաները հնարավորություն ունենան կիսվելու: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր երեխաներն ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց, և այդ նպատակով Նա հաճախ խնդրում է մեզ, որ մեր ունեցածով կիսվենք ուրիշների հետ:
-
Երեխաների համար կարդացեք առաջին երկու նկարների տակ գրված նախադասությունները՝ “Chapter 28: The Prophet Joseph Goes to Missouri Again” (Doctrine and Covenants Stories, 108): Խնդրեք երեխաներին ձևացնել, թե օգնում են ինչ-որ մեկին տուն կառուցել, ուտելիքով են կիսվում կամ այլ կերպ ծառայում: Ի՞նչ զգացում ենք մենք ունենում, երբ օգնում ենք և մի բանով կիսվում: Օգնեք երեխաներին մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչով է կիսվել մեզ հետ:
Վարդապետություն և Ուխտեր 78․18
Հիսուս Քրիստոսը իմ ուղեկիցը կլինի:
Եթե մենք կամենում ենք թույլ տալ, որ Տերը մեր «ուղեկիցը [լինի]», մենք կարող ենք «ուրախ» լինել, նույնիսկ եթե կան բաներ, որոնք «չենք կարող տանել… այժմ»: (հատված 18):
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք առաջնորդ են եղել, օրինակ` կանգնել են առջևում կամ խմբավարել են երաժշտությունը: Ի՞նչ է անում առաջնորդը: Ցույց տվեք Փրկիչի նկարը, երբ կարդաք հետևյալ արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 78.18-ից. «Ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող ենք հետևել Փրկիչին:
-
Հրավիրեք երեխաներին հետևել Հիսուսին և քայլեցրեք նրանց սենյակով մեկ՝ գնալով առջևից և ձեռքում պահելով Հիսուսի նկարը: Այդ ընթացքում միասին երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «Փորձում եմ լինել Հիսուսի նման» կամ «Ընտրիր ճիշտ ուղին» (Երեխաների Երգարան, 40, 82): Թող երեխաները հերթով պահեն նկարը և առաջնորդեն մյուսներին:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ ստանալ սուրբ գրությունների վերաբերյալ իմ հարցերի պատասխանները:
Ուսուցանելով երեխաներին, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես էր փնտրում իր հարցերի պատասխանները, կօգնեք նրանց իմանալ, որ Երկնային Հայրը կպատասխանի նրանց հարցերին, երբ ձգտեն ունենալ Նրա առաջնորդությունը: Կարող եք կիսվել ձեր փորձառություններով, երբ Աստծուց ստացել եք ձեր հարցերի պատասխանները:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք առաջին երեք նկարների տակ գրված բառերը՝ “Chapter 27: The Prophet Continues His Work Despite Persecution” (Doctrine and Covenants Stories, 104): Հարցրեք երեխաներին, թե երբևէ զգացե՞լ են Ջոզեֆի նման, երբ սուրբ գրություններում ինչ-որ բան չեն հասկանում: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց փորձառություններով: Ջոզեֆն ի՞նչ արեց, որպեսզի գտներ պատասխանները: Պատմեք երեխաներին ձեր փորձից՝ երբ Երկնային Հայրն օգնել է ձեզ հասկանալ այն, ինչ պարզ չէր ձեզ համար սուրբ գրություններում:
-
Ձեր դասարանի երեխաները գուցե հաճույքով կարդան Հայտնության գրքի որոշ հատվածներ, որոնց վերաբերյալ Ջոզեֆ Սմիթը հարցեր ուներ: Այնուհետև, նրանք կարող են աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 77 բաժինը, տեսնելով, թե Տերն ինչ էր ուզում, որ Ջոզեֆը հասկանար: Ընտրեք երկու հատված, որոնք, ձեր կարծիքով, նշանակալից կլինեն երեխաների համար:
Վարդապետություն և Ուխտեր 78․3-7
Ես կարող եմ օգնել, որ «առաջ գնա [Հիսուս Քրիստոսի] գործը»:
78 բաժնում Տերը հատուկ հրահանգներ է տվել Եկեղեցու մի քանի ղեկավարների, որոնք կնպաստեին, որ Տիրոջ գործը «առաջ գնար» (հատված 4): Օգնեք երեխաներին մտածել, թե ո՞րը կարող է լինել իրենց դերը՝ Տիրոջ գործն առաջ տանելու հարցում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․4 հատվածը: Ո՞րն է այն «գործը», որը մենք «հանձն ենք առել» (ընդունել ենք կամ որոշել ենք աջակցել), երբ մկրտվել ենք: Քաջալերեք նրանց հնարավոր պատասխանները փնտրել սուրբ գրության նմանօրինակ հատվածներում. Մոսիա 18.8-10, Վարդապետություն և Ուխտեր 20.37, Մովսես 1.39:
-
Երեխաներին բացատրեք, որ Նյուել Ք. Ուիթնին խանութ է ունեցել, և Տերը խնդրել է, որ նա և այլ տղամարդիկ օգտագործեն իրենց գումարների որոշ մասը՝ օգնելով վճարել Տիրոջ աշխատանքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 63.42-43): Նրանց հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․3-7 հատվածները և տեսնել, թե այս տղամարդկանց ինչո՞ւ էին խնդրել, որ այդպես վարվեին: Մենք ինչպե՞ս կզգայինք մեզ, եթե Նյուելի նման մեզ էլ խնդրեին ինչ-որ բան տալ: Օգնեք նրանց մտածել, թե այսօր մարդիկ ինչ կերպ են ներդրում ունենում Տիրոջ աշխատանքում՝ օրինակ, տասանորդ և ծոմի նվիրատվություններ վճարելով, կոչումներում ծառայելով և այլն:
Վարդապետություն և Ուխտեր 78․19
Ես պետք է ընդունեմ «բոլոր բաները գոհությամբ»:
Տերը հաճախ մեզ ավելի շատ է օրհնում, երբ մենք երախտապարտ ենք լինում այն բաների համար, որոնք Նա արդեն տվել է մեզ: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին երախտապարտ լինել իրենց օրհնությունների համար:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․19 հատվածը և պարզել, թե Տերն ինչ է խոստանում այն մարդկանց, ովքեր երախտապարտ են: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «հարյուրապատիկ», գուցե ցույց տալով մի փոքր առարկա, որից հետո ցույց տալ այդ նույն առարկայից 100 հատ:
-
Երգեք որևէ երգ երախտագիտության մասին, օրինակ՝ «Շնորհակալ ենք մեր Հորը» (Երեխաների Երգարան, 15), կամ դիտեք տեսանյութ՝ “Think to Thank” (ChurchofJesusChrist.org): Երեխաներին ժամանակ տվեք, որ կազմեն այն բաների ցանկը, ինչի համար երախտապարտ են: Քաջալերեք նրանց տրված ժամանակում թվարկել որքան հնարավոր է շատ բաներ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Կարող եք կապվել ձեր դասարանի երեխաների ծնողների հետ և առաջարկել մի հարց, որը նրանք կտան իրենց երեխաներին դասարանում սովորած որևէ թեմայի մասին: