Scripture Stories
Գլուխ 27: Մարգարեն շարունակում է իր աշխատանքը չնայած հալածանքների: Մարտ 1832


“Գլուխ 27: Մարգարեն շարունակում է իր աշխատանքը չնայած հալածանքների: Մարտ 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 104–7

“Գլուխ 27,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 104–7

Գլուխ 27

Մարգարեն շարունակում է իր աշխատանքը չնայած հալածանքների

Մարտ 1832

Նկար
wagon
Նկար
Joseph reading Bible

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը շարունակում էին աշխատել, ոգեշնչված ուղղումներ կատարելով Աստվածաշնչում: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին հայտնեց այն ուղղումները, որոնք պետք է կատարվեին, իսկ Սիդնի Րիգդոնը դրանք գրի էր առնում (տես Գլուխ 16):

Նկար
Joseph translating Bible

Ջոզեֆ Սմիթը չէր հասկանում Աստվածաշնչի որոշ մասեր: Նա աղոթեց հասկանալու համար, և Տերը պատասխանեց: Վարդապետություն և Ուխտերի շատ հայտնություններ եկել են որպես պատասխաններ Մարգարեի հարցերին, որոնք նա տվել է Տիրոջը Աստվածաշունչը թարգմանելիս (տես օրինակ‘ Վարդապետություն և Ուխտեր 76, 77, և 113):

Նկար
Joseph writing at desk

Հիսուսը գոհ էր Ջոզեֆի աշխատանքից: Ջոզեֆը մեծ մարգարե է:

Նկար
Joseph and Emma with twins

Այդ ժամանակ Ջոզեֆ և էմմա Սմիթները ունեցան երկվորյակներ, որոնք միայն մի քանի ժամ ապրեցին: Ջոզեֆի և էմմայի ընկերները նույնպես երկվորյակներ ունեցան: Այդ երեխաների մայրը մահացավ և հայրը թույլ տվեց Ջոզեֆին և էմմային որդեգրել նրանց:

Նկար
mob taking Joseph

Մի գիշեր զայրացած մարդկանց մի ամբոխ հարձակվեց Ջոզեֆի տան վրա: Նրանք ջարդեցին դուռը և մտան ներս: Ջոզեֆի ձեռքերում մանուկներից մեկն էր, որը ծանր հիվանդ էր:

Նկար
Joseph being dragged outside

Տղամարդիկ Ջոզեֆին բռնեցին և քաշեցին դուրս, որտեղ ցուրտ գիշեր էր: Երեխան մնաց մենակ և հինգ օր անց մահացավ:

Նկար
men trying to kill Joseph

Մարդիկ խեղդում էին Ջոզեֆին և փորձում թույն լցնել նրա բերանը: Շիշը ջարդեց նրա ատամը, իսկ թույնը այրեց նրան:

Նկար
men tarring and feathering Joseph

Մարդիկ հանեցին Ջոզեֆի հագուստը և ձյութ քսեցին նրա վրա: Նրանք գլորեցին նրան փետուրների մեջ և ծեծեցին:

Նկար
Joseph tarred and feathered

Ամբոխը հեռացավ, մտածելով որ Ջոզեֆը կմահանար: Ջոզեֆը փորձեց կանգնել, սակայն չկարողացավ: Նա մի պահ հանգստացավ, ապա բավական ուժ հավաքեց, որպեսզի սողալով հասներ տուն:

Նկար
Emma crying

Ջոզեֆի ընկերները մաքրեցին նրա մարմինը ձյութից: Դժվար էր մաքրել ձյութը: Նրա մաշկը այրված էր և ծածկված էր վերքերով:

Նկար
Joseph teaching

Հաջորդ օրը կիրակի էր: Մեծ ցավ զգալով Ջոզեֆը գնաց եկեղեցի և ելույթ ունեցավ: Ամբոխից որոշ տղամարդիկ եկել էին ժողովի և զարմացան, տեսնելով Ջոզեֆին: Մարգարեն թույլ չտվեց, որ նրանք կանգնեցնեին իրեն Տիրոջ գործը կատարելիս:

Տպել