Scripture Stories
Ծանոթություն մարդկանց


“Ծանոթություն մարդկանց,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 245–46

“Ծանոթություն մարդկանց,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 245–46

Ծանոթություն մարդկանց

Աբրահամ

Աբրահամը հին ժամանակներում ապրող մարգարե էր: Աբրահամի մասին պատմությունը գտնվում է Հին Կտակարանում և Թանկագին Մարգարիտում:

Բեներ, Ջոն Ս.

Ջոն Ս. Բենեթը Նավույի քաղաքապետն էր: Նա դարձավ Ջոզեֆ Սմիթի հակառակորդը:

Եղիա

Եղիան հին ժամանակներում ապրող մարգարե էր: Նա քահանայության հատուկ զորություն վերականգնեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում:

Եղիաս

Եղիասը քահանայության հատուկ զորություն վերականգնեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդ Տաճարում:

Ենովք

Ենովքը հին ժամանակներում ապրող մարգարե էր: Նա կառուցեց Սիոն քաղաքը: Ենովքի մասին պատմությունը գտնվում է Թանկագին Մարգարիտում:

Թեյլոր, Ջոն

Ջոն Թեյլորը Ջոզեֆ Սմիթի ընկերն էր: Նա Ջոզեֆի հետ էր Քարթեջ բանտում: Հետագայում նա դարձավ Եկեղեցու Նախագահը:

Լամանացիներ

Լամանացիները Լեքիի որդիներ Լամանի և Լեմուելի սերունդն են:

Հակոբոս

Հակոբոսը Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկն է: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Հայդ, Օրսոն

Օրսոն Հայդը Առաքյալ էր: Նա նվիրագործեց Սուրբ Հողը, որպեսզի Աբրահամի զավակներն ապրեին այնտեղ:

Հարիս, Մարտին

Մարտին Հարիսը օգնում էր Ջոզեֆ Սմիթին թարգմանել ոսկե թիթեղները: Նա կորցրեց Մորոմոնի Գրքի որոշ էջեր:

Հնդկացիներ

Հնդկացիները ապրում էին Միացյալ Նահանգների բոլոր մասերում: Երբեմն նրանք կոչվում էին Լամանացիներ:

Հովհաննես

Հովհաննեսը Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկն էր: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Հովհաննես Մկրտիչ

Հովհաննես Մկրտիչը ապրում էր այն ժամանակ, երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա: Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Հրամանատար Ալեն

Հրամանատար Ալենը Միացյալ Նահանգների բանակի հրամանատարն էր: Նա խնդրեց Եկեղեցու տղամարդկանց ընդգրկվել Մորմոնական զորագնդում:

Մելքիսեդեկ

Մելքիսեդեկը մարգարե էր, որն ապրում էր շատ տարիներ առաջ:

Մովսես

Մովսեսը մարգարե էր, որն ապրում էր շատ տարիներ առաջ: Նա Իսրայելցիներին հանեց Եգիպտոսից: Նա քահանայության հատուկ իշխանություն վերականգնեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում:

Մորմոններ

Երբեմն Եկեղեցու անդամները կոչվում են Մորմոններ, որովհետև նրանք հավատում են Մորմոնի Գրքին:

Մորոնի

Մորոնին Նեփիացի մարգարե էր, որն ապրում էր Ամերիկայում շատ տարիներ առաջ: Նա թաղեց ոսկե թիթեղները Կումորա բլրում:

Ցանգ, Բրիգամ

Բրիգամ Յանգը Տասներկու Առաքյալներից մեկն էր: Նա Եկեղեցու Նախագահն էր Ջոզեֆ Սմիթից հետո:

Ցանգ, Ֆայնս

Ֆայնս Յանգը Բրիգամ Յանգի եղբայրն էր:

Նահանգապետ Բոգս

Նահանգապետ Բոգսը Միսսուրիի նահանգապետն էր: Նա չէր օգնում Սրբերին և հրամայեց վտարել նրանց նահանգից կամ սպանել նրանց:

Նայթ, Նյուել

Նյուել Նայթը հիվանդացավ, երբ Սատանան փորձում էր խանգարել նրան աղոթել: Ջոզեֆ Սմիթը բուժեց Նյուել Նայթին:

Նոյ

Նոյը մարգարե էր, որն ապրում էր շատ տարիներ առաջ:

Պարոն Հեյլ

Պարոն Հեյլը էմմա Սմիթի հայրն էր:

Պարոն Չանդլեր

Պարոն Չանդլերը հնագույն մագաղաթ վաճառեց Կիրթլենդի Սրբերին: Այդ թղթերի վրա Աբրահամի գրվածքներն էին:

Պետրոս

Պետրոսը Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկն էր: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Պիոներներ

Պիոներները Սրբեր էին, որոնք անցան Ռոքի Մաունթեյնսը:

Ռիչարդս, Վիլլարդ

Վիլլարդ Ռիչարդսը Ջոզեֆ Սմիթի ընկերն էր: Նա Ջոզեֆի հետ էր Քարթեջ բանտում:

Սմիթ, էլվին

էլվին Սմիթը Ջոզեֆ Սմիթի ավագ եղբայրներից մեկն էր: Նա մահացել էր: Ջոզեֆը տեսիլք էր ունեցել, որում էլվինը երկնքի սելեստիալ արքայությունում էր:

Սմիթ, էմմա

էմմա Սմիթը Ջոզեֆ Սմիթի կինն էր: Նա Սփոփող Միության առաջին ղեկավարն էր: Նա կազմեց Եկեղեցու օրհներգերի գիրքը:

Սմիթ, Լյուսի

Լյուսի Սմիթը Ջոզեֆ Սմիթի մայրն էր:

Սմիթ, Հայրում

Հայրում Սմիթը Ջոզեֆ Սմիթի ավագ եղբայրներից մեկն էր: Հայրումին Ջոզեֆի հետ սպանեցին Քարթեջի բանտում:

Սմիթ, Ջոզեֆ

Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին մարգարեն և Նախագահն էր: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին տվեց հայտնություններ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերում: Ջոզեֆին սպանեցին Քարթեջի բանտում:

Սմիթ, Ջոզեֆ Ավագ

Ջոզեֆ Սմիթ Ավագը Ջոզեֆ Սմիթի հայրն էր:

Սմիթ, Սեմյուել

Սեմյուել Սմիթը Ջոզեֆ Սմիթի փոքր եղբայրն էր: Նա Եկեղեցու առաջին միսիոներն էր:

Սնոու, էլիզա Ռ.

էլիզա Ռ. Սնոուն վաղ Սփոփող Միության անդամն էր:

Վիթմեր, Դեյվիդ

Դեյվիդ Վիթմերը վկա էր, որը տեսել էր ոսկե թիթեղները: Նա օգնեց սկսել Եկեղեցին 1830թ. ապրիլի 6-ին:

Վիթմեր, Պիտեր

Պիտեր Վիթմերը օգնեց սկսել Եկեղեցին 1830թ. ապրիլի 6-ին:

Վիթնի, Նյույել Կ.

Նյուել Կ. Վիթնին Եկեղեցու երկրորդ եպիսկոպոսն էր:

Վիլիամս, Ֆրեդերիկ Գ.

Ֆրեդերիկ Գ. Վիլիամսը Ջոզեֆ Սմիթի խորհրդականներից մեկն էր:

Րիգդոն, Սիդնի

Սիդնի Րիգդոնը Ջոզեֆի խորհրդականներից մեկն էր:

Փարթրիջ, էդվարդ

էդվարդ Փարթրիջը Եկեղեցու առաջին եպիսկոպոսն էր:

Ֆելփս, Վիլիամ Վ.

Վիլիամ Վ. Ֆելփսը օգնեց հիմնել դպրոցներ Ջեկսոն Քաունթիում, Միսսուրի:

Փեյջ, Հայրում

Հայրում Փեյջը ասաց, որ քար ուներ, որն իրեն հայտնություններ էր տալիս Եկեղեցու համար:

Փրատ, Փարլի Փ.

Փարլի Փ. Փրատը գնաց միսիայի Լամանացիներին ուսուցանելու համար:

Քաուդերի, Օլիվեր

Օլիվեր Քաուդերին օգնեց Ջոզեֆ Սմիթին թարգմանել ոսկե թիթեղները: Նա շատ աշխատանք արեց Եկեղեցուն օգնելու համար:

Քիմբալ, Հեբեր Ս.

Հեբեր Ս. Քիմբալը Առաքյալ էր: Նա գնաց միսիայի Անգլիա:

Քիմբալ, Սարա

Սարա Քիմբալը վաղ Սփոփող Միության անդամն էր:

Քիմբալ, Սպենսեր Վ.

Սպենսեր Վ. Քիմբալը Եկեղեցու տասներկուերորդ Նախագահն էր:

Քոփլի, Լեման

Լեման Քոփլին Եկեղեցու անդամ էր Կիրթլենդում, Օհայո, որը չէր ցանկանում մյուս անդամների հետ կիսվել իր հողով:

Տպել