Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 62: Սրբերը հիմնում են Վինթեր Քվոթերսը: 1846–1847


“Գլուխ 62: Սրբերը հիմնում են Վինթեր Քվոթերսը: 1846–1847,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 222–24

“Գլուխ 62,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 222–24

Գլուխ 62

Սրբերը հիմնում են Վինթեր Քվոթերսը

1846–1847

moving west
Brigham Young speaking with man

Սրբերը հույս ունեին, որ 1846թ. նրանցից շատերը կհասնեին Ռոքի Մաունթեյնս: Սակայն Բրիգամ Յանգը հասկանում էր, որ նրանք պետք է սպասեին մինչև հաջորդ տարի: Նրանք պետք է ավելի լավ պատրաստվեին: Նրանք նաև ուժեղ տղամարդկանց կարիք ունեին ճանապարհորդության համար, իսկ շատ տղամալւդիկ Մորմոնական զորագնղում էին:

man and woman building and planting

Որոշ հնդկացիներ թույլ տվեցին Սրբերին օգտագործել Քանսիլ Բլաֆսից գետի մյուս ափի հողերը: Սեպտեմբերին Սրբերը սկսեցին այնտեղ քաղաք կառուցել, որը կոչեցին Վինթեր Քվոթերս (տես քարտեզը, էջ 190): Նրանք հացահատիկ ցանեցին և ավելի քան 700 տուն կառուցեցին:

Saints building fence

Բրիգամ Յանգը Վինթեր Քվոթերսը բաժանեց ծխերի և ընտրեց եպիսկոպոսներ, որոնք պետք է հոգային ամեն մի ծխի համար: Պիոներները ցանկապատ կառուցեցին քաղաքի շուրջ պաշտպանության համար:

Brigham Young speaking with the Lord

Երբ Սրբերը Վինթերս Քվոթերսում էին, Տերը Բրիգամ Յանգին հայտնություն տվեց դեպի արևմուտք ճանապարհորդելու մասին: Տերը Բրիգամ Յանգին ասաց, թե ինչ պետք է Սրբերը անեին պատրաստվելու համար և ինչ պետք է անեին ճանապարհորդելու ժամանակ:

Saints speaking with one another

Տերն ասաց, որ մարդիկ պետք է բաժանվեին փոքր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է ղեկավար ունենար: Մարդիկ պետք է լսեին իրենց ղեկավարներին: Նրանք պետք է օգնեին միմյանց, հատկապես աղքատներին, այրիներին և նրանց, ովքեր հայր չունեին:

men separating food and building wagons

Տերն ասաց, որ յուրաքանչյուր խումբ պետք է ունենա իր սայլակը և ուտելիքը: Յուրաքանչյուր խումբ պետք է ունենա նաև մարդիկ, որոնք կարող են վերանորոգել սայլակները, կառուցել կամուրջներ, տներ և ցանել հացահատիկ:

one Saint returning hammer to another

Տերը Սրբերին ասաց, որ նրանք պետք է պահեն Իր պատվիրանները: Նրանք չպետք է վիճեն: Նրանք պետք է միմյանց մասին լավ բաներ ասեն, ոչ թե չար բաներ: Նրանք պետք է լինեն ազնիվ և վերադարձնեն այն, ինչը պարտքով են վերցրել կամ գտել:

Saints singing and dancing

Տերն ուզում էր, որ պիոներները երջանիկ լինեն: Նա նրանց ասաց, որ երգեն, պարեն և միասին աղոթեն: Նա խոստացավ օգնել նրանց տխրության և վախի պահերին: Նա ասաց, որ նրանց փորձությունները կօգնեն ստանալ մեծ օրհնություններ, որ Նա ուներ նրանց համար:

Brigham Young speaking to two men

Բրիգամ Յանգը արեց այնպես, ինչպես Տերն ասաց իրեն: Նա մարդկանց բաժանեց խմբերի: Յուրաքանչյուր խումբ ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր սարերում քաղաք կառուցելու համար:

family gathering around grave

Վինթեր Քվոթերսում անցկացրած ամիսները շատ դժվար էին պիոներների համար: Նրանք անչափ տառապեցին հիվանդություններից, սովից, ցրտից, և ավելի քան 700 հոգի մահացավ: Չնայած փորձություններին, նրանք ամուր մնացին իրենց հավատքի մեջ և շատ աշխատեցին, պատրաստվելով իրենց ճանապարհորդությանը: