“Գլուխ 55: Հայտնություն ամուսնության մասին: Հուլիս 1843,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 198 “Գլուխ 55,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 198 Գլուխ 55 Հայտնություն ամուսնության մասին Հուլիս 1843 Ջոզեֆ Սմիթը Տիրոջը հարցեր տվեց ամուսնության մասին: Հիսուսը նրան ասաց, որ կինը և տղամարդը պետք է ամուսնանան քահանայություն կրող տղամարդու կողմից: Նրանք պետք է ամուսնանան տաճարում: Եթե նրանք հնազանդվեն Աստծո պատվիրաններին, ապա նրանք հավերժ ամուսնացած կլինեն: Վարդապետություն և Ուխտեր 132.1–29 Արդար մարդիկ, ովքեր ամուսնանում են տաճարում, կապրեն երկնքի սելեստիալ արքայությունում: Նրանց երեխաները, ովքեր հնազանդվում են Աստծուն, կպատկանեն իրենց, և նրանք կլինեն հավերժական ընտանիք: Նրանք կապրեն Աստծո հետ և կլինեն Նրա նման: Վարդապետություն և Ուխտեր 132.1–29 Հիսուսը Ջոզեֆին պատմեց նաև հնում ապրած Իր ժողովրդի ամուսնությունների պատմությունը: Վարդապետություն և Ուխտեր 132.34–39