Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 30: Հայտնություն պատերազմի մասին: 25 դեկտեմբերի 1832


“Գլուխ 30: Հայտնություն պատերազմի մասին: 25 դեկտեմբերի 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 117–18

“Գլուխ 30,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 117–18

Գլուխ 30

Հայտնություն պատերազմի մասին

25 դեկտեմբերի 1832

winter home
Saints concerned

Շատ մարդիկ մկրտվեցին Եկեղեցում: Ավետարանը նրանց երջանկություն պարգևեց, սակայն նրանք մտահոգված էին այն բաներով, որոնք կատարվում էին աշխարհում:

building collapsing

Շատ տեղերում երկրաշարժ և պատերազմներ էին տեղի ունենում:

people disagreeing

Տխուր բաներ էին կատարվում Միացյալ Նահանգներում: Որոշ մարդիկ չէին ցանկանում լինել երկրի մասը: Նրանք ուզում էին ունենալ իրենց սեփական ղեկավարներին:

Joseph receiving revelation

1832թ. Սուրբ Ծննդյան օրը Հիսուսը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց պատերազմի մասին:

men fighting during Civil War

Հիսուսն ասաց, որ Միացյալ Նահանգներում մարդիկ կպատերազմեն միմյանց դեմ: Այս մարգարեությունը իրականացավ, երբ 30 տարի անց բռնկվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը:

soldiers

Հիսուսը նաև հայտնեց, որ պատերազմներ կլինեն աշխարհի այլ մասերում ևս: Շատ մարդիկ կմահանան, և կտիրի ահավոր վիշտ: Հիսուսն ասաց, որ Սրբերը պետք է հավատքով լինեն այդ դժվար ժամանակներին:

Joseph Smith pondering

Ջոզեֆ Սմիթը վշտացավ, երբ իմացավ, որ այդքան շատ պատերազմներ պետք է լինեին: Նա գիտեր, որ եթե մարդիկ հնազանդվեին Աստծո պատվիրաններին, նրանք չէին պայքարի և պատերազմներ սկսի: