Scripture Stories
Գլուխ 33: Հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին: Մայիս 1833


“Գլուխ 33: Հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին: Մայիս 1833,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 126–27

“Գլուխ 33,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 126–27

Գլուխ 33

Հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին

Մայիս 1833

Նկար
winter home
Նկար
Joseph receiving revelation

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնություններից մեկում Հիսուսը պատմեց Իր մասին: Նա ասաց, որ մարդիկ կարող են տեսնել Նրա դեմքը և ճանաչել Նրան, եթե նրանք հնազանդվեն Նրա պատվիրաններին և աղոթեն:

Նկար
Jesus Christ

Հիսուսն ասաց, որ Նա Աշխարհի Լույսն է: Նա մեզ ցույց է տալիս ապրելու ճիշտ ուղին:

Նկար
Jesus creating the earth

Երկրագնդի ստեղծումից առաջ Հիսուսը ապրում էր Երկնային Հոր հետ: Հիսուսը ստեղծեց երկիրը և դրա վրա բոլոր բաները:

Նկար
young Jesus praying

Հիսուսը սկզբում նման չէր Իր Երկնային Հորը: Նա չգիտեր այն ամենը, ինչ գիտեր Նրա Երկնային Հայրը, և Նա չուներ այն ողջ զորությունը և փառքը, որն ուներ Նրա Հայրը: Հիսուսը շատ ջանք թափեց, որ նմանվեր Իր Հորը: Աստիճանաբար, Նա ստացավ Իր Հոր զորությունը և փառքը:

Նկար
Joseph seeing Jesus in the heavens

Հիսուսն ասաց, որ մենք պետք է հետևենք Աստծո պատվիրաններին: Եթե մենք հնազանդվենք, մենք կկարողանանք իմանալ բոլոր բաները: Մենք կարող ենք դառնալ նաև Աստծո նման և ստանալ Նրա բոլոր օրհնությունները:

Նկար
Joseph teaching his family

Հիսուսն ասաց, որ Սատանան չի ուզում, որ մարդիկ իմանան ճշմարտությունը և նմանվեն Աստծուն: Հիսուսն ասաց, որ Ջոզեֆն իր ընտանիքին ուսուցանի ճշմարտությունը:

Նկար
Sidney Rigdon teaching his family

Հիսուսը նաև ասաց, որ Ֆրեդերիկ Գ. Վիլիամսը և Սիդնի Րիգդոնը պետք է ուսուցանեին ճշմարտությունն իրենց ընտանիքներին և հնազանդվեին պատվիրաններին: Այդ ժամանակ Սատանան զորություն չէր ունենա նրանց վրա:

Տպել