Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 58: Եկեղեցու նոր ղեկավարը: Հուլիս – օգոստոս 1844


“Գլուխ 58: Եկեղեցու նոր ղեկավարը: Հուլիս – օգոստոս 1844,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 206–8

“Գլուխ 58,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 206–8

Գլուխ 58

Եկեղեցու նոր ղեկավարը

Հուլիս – օգոստոս 1844

Nauvoo Temple
Saints speaking together

Նրանից հետո, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը սպանվեց, Եկեղեցին Նախագահ չուներ: Սրբերը չգիտեին, թե ով պետք է լիներ իրենց ղեկավարը:

Apostles serving missions

Առաքյալներից շատերը միսիայում էին:

Sidney Rigdon leaving Nauvoo

Սիդնի Րիգդոնը Ջոզեֆ Սմիթի խորհրդականն էր: Բայց նա չէր հնազանդվում Տիրոջը և հեռացել էր Նավույից:

Sidney Rigdon returning to Nauvoo

Երբ Սիդնի Րիգդոնը լսեց Ջոզեֆ Սմիթի մահվան մասին, նա վերադարձավ Նավու: Նա ուզում էր լինել Եկեղեցու ղեկավարը:

Apostle returning from mission

Այն Առաքյալները, որոնք միսիաներում էին, նույնպես վերադաձան Նավու, երբ լսեցին Ջոզեֆի մահվան մասին: Բրիգամ Յանգը Առաքյալների ղեկավարն էր: Նա ասաց, որ Տերը Առաքյալներին իշխանություն էր տվել ղեկավարելու Եկեղեցին մինչև նոր Նախագահի ընտրությունը:

Sidney Rigdon speaking loudly

Եկեղեցու անդամները ժողով անցկացրեցին: Առաջինը նրանց հետ խոսեց Սիդնի Րիգդոնը և ասաց, որ ինքը պետք է լինի Եկեղեցու ղեկավարը:

Brigham Young appearing as Joseph

Ապա խոսեց Բրիգամ Յանգը և ասաց, որ Եկեղեցին պետք է ղեկավարեն Առաքյալները: Սուրբ Հոգին նրա հետ էր: Բրիգամ Յանգի ձայնը նման էր Ջոզեֆ Սմիթի ձայնին, իսկ որոշ մարդկանց անգամ թվաց, թե նա նման է Ջոզեֆ Սմիթին: Սրբերը գիտեին, որ Աստված ընտրել էր Առաքյալներին, որպեսզի նրանք ղեկավարեին Եկեղեցին, և նրանք բոլորը քվեարկեցին Առաքյալների օգտին, որ նրանք լինեին իրենց ղեկավարները: Սիդնի Րիգդոնը բարկացած էր: Նա վերադարձավ իր տուն և հիմնեց իր եկեղեցին: Նա այլևս Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր: