Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 26: Երկնային երեք արքայությունները: 16 փետրվարի 1832


“Գլուխ 26: Երկնային երեք արքայությունները: 16 փետրվարի 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 97–103

“Գլուխ 26,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 97–103

Գլուխ 26

Երկնային երեք արքայությունները

16 փետրվարի 1832

wagon
Joseph and Sidney

Մի օր Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը կարդում էին Նոր Կտակարանը: Նոր Կտակարանում ասվում էր, որ բարի մարդիկ հարություն առնելուց հետո կգնան երկինք: Ջոզեֆին հետաքրքրեց, թե արդյոք բոլոր մարդկ կգնան նույն վայրը երկնքում:

Heavenly Father and Jesus

Երբ Ջոզեֆը և Սիդնին մտածում էին այս մասին, Երկնային Հայրը նրանց մի սքանչելի տեսիլք պարգևեց: Այդ տեսիլքում նրանք տեսան երկինքը: Նրանք տեսան Երկնային Հորը և Հիսուսին, որոնց շուրջը լույս էր շողում: Ապա նրանք տեսան հրեշտակներին, որոնք երկրպագում էին Երկնային Հորը և Հիսուսին:

Joseph and Sidney

Երբ Ջոզեֆը և Սիդնին գրի առան իրենց տեսիլքի մասին, նրանք վկայեցին, որ Հիսուսն ապրում է: Նրանք տեսել էին Նրան: Եվ նրանք լսել էին ձայնը, որն ասում է, որ Նա Աստծո Որդին է: Այդ ձայնը նրանց նաև ասել էր, որ Հիսուսը եկել էր երկիր, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տար վերադառնալ և կրկին ապրել Երկնային Հոր հետ:

Heavenly Father and Jesus

Տեսիլքի հաջորդ մասում Ջոզեֆը և Սիդնին տեսան, թե ուր են մարդիկ գնում հարություն առնելուց հետո: Կային երեք վայր, կամ արքայություններ, որտեղ մարդիկ գնում են: Արդար Սրբերը հարություն առնելուց հետո գնում են երկնքի սելեստիալ արքայություն: Սելեստիալ արքայությունում են գտնվում Երկնային Հայրը և Հիսուսը:

man baptizing woman

Սելեստիալ արքայությունում գտնվողները երկրի վրա գտնվելիս հավատում էին Հիսուս Քրիստոսին: Նրանք մկրտվել են և ստացել են Սուրբ Հոգին:

threatening mob

Նրանք, ովքեր գնացել էին սելեստիալ արքայություն, շատ փորձություններ էին ունեցել երկրի վրա, սակայն նրանք հաղթահարել էին դրանք առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով: Նրանք աշխատել են հնազանդվել Աստծո պատվիրաններին, իսկ երբ չեն հնազանդվել, ապաշխարել են:

faithful Saints with Jesus and Heavenly Father

Արդար Սրբերը կնմանվեն Երկնային Հորը և Հիսուսին: Բոլոր բաները կլինեն իրենցը: Նրանք հավերժ կապրեն Երկնային Հոր և Հիսուսի հետ:

people in terrestrial kingdom

Այնուհետև Ջոզեֆը և Սիդնին տեսան երկնքի թերեստրիալ արքայությունը:

people on wagon

Թերեստրիալ արքայության մեջ գտնվող մարդիկ լավ մարդիկ են եղել երկրի վրա, սակայն նրանք խաբված են եղել չար մարդկանց կողմից: Նրանք հետևել են որոշ պատվիրաններին, սակայն համարձակ չեն եղել Հիսուսի մասին իրենց վկայության մեջ:

people rejecting missionaries

Թերեստրիալ արքայության մեջ մտնում են նաև մարդիկ, ովքեր չեն հավատացել ավետարանին, երբ լսել են դրա մասին երկրի վրա, սակայն նրանք հավատացել են դրան, երբ լսել են մահանալուց հետո:

man and wife reaching out to Jesus

Թերեստրիալ արքայության մարդիկ կտեսնեն Հիսուսին: Բայց նրանք չեն կարողանա ապրել Երկնային Հոր և Հիսուսի հետ:

people in telestial kingdom

Ապա Ջոզեֆը և Սիդնին տեսան երկնքի թելեստիալ արքայությունը: Թելեստիալ արքայություն գնացող մարդիկ երկրի վրա արդար չեն եղել:

mob surrounding Joseph

Այդ մարդիկ չեն հավատացել Հիսուսին կամ Նրա ավետարանին: Նրանք չեն հավատացել մարգարեներին և չեն հետևել Աստծո պատվիրաններին:

angels visiting telestial kingdom

Թելեստիալ արքայության մարդիկ չեն տեսնի Հիսուսին կամ Երկնային Հորը, և չեն կարողանա ապրել Նրանց հետ: Ինչևէ, հրեշտակները կայցելեն այդ մարդկանց և Սուրբ Հոգին կուսուցանի նրանց:

Jesus coming to the earth

Սելեստիալ և թերեստրիալ արքայություններ գնացող մարդիկ հարություն կառնեն, երբ Հիսուսը կրկին գա երկիր: Թելեստիալ արքայություն գնացող մարդիկ հարություն կառնեն միայն Հիսուսի երկրորդ գալստից 1000 տարի հետո:

people suffering

Այդ տեսիլքում Ջոզեֆը և Սիդնին տեսան նաև, թե ուր են գնում ամբարիշտ մարդիկ: Նրանք կլինեն Սատանայի հետ: Նրանք չեն կարող լինել Երկնային Հոր, Հիսուսի կամ Սուրբ Հոգու հետ:

members denying Holy Ghost

Այն մարդիկ, ովքեր կլինեն Սատանայի հետ, իմացել են Հիսուսի և Նրա ավետարանի մասին, երբ ապրել են երկրի վրա: Սուրբ Հոգին վկայել է նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք գիտեին, որ Նա ապրել և մահացել է մեր բոլորի համար:

man hitting another man with club

Բայց հետո այդ մարդիկ շատ չարիքներ են գործել: Նրանք մերժել են ճշմարտությունը և Աստծո զորությունը: Նրանք մերժել են Սուրբ Հոգին: Նրանք ասել են, որ այլևս չեն հավատում Հիսուսին: Այդ մարդիկ հավերժ կտանջվեն:

Joseph and Sidney thanking God

Ջոզեֆը և Սիդնին իրենց տեսիլքում տեսան այլ բաներ ևս, սակայն Հիսուսը նրանց ասաց, որ գրի չառնեն այն ամենը, ինչ տեսել են: Սուրբ Հոգու զորության միջոցով արդար Սրբերը իրենք կարող են տեսնել և իմանալ այդ բաները: Ջոզեֆը և Սիդնին շնորհակալություն հայտնեցին Աստծուն այդ հրաշալի տեսիլքի համար: