Scripture Stories
Գլուխ 59: Օժտումներ են կատարվում Նավու Տաճարում: Նոյեմբեր 1845 – փետրվար 1846


“Գլուխ 59: Օժտումներ են կատարվում Նավու Տաճարում: Նոյեմբեր 1845 – փետրվար 1846,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 209–10

“Գլուխ 59,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 209–10

Գլուխ 59

Օժտումներ են կատարվում Նավու Տաճարում

Նոյեմբեր 1845 – փետրվար 1846

Նկար
Nauvoo Temple
Նկար
Saints working on Nauvoo Temple

Ջոզեֆ Սմիթի մահից հետո Սրբերը շարունակեցին աշխատել Նավու Տաճարի շինարարության վրա: Տերը նրանց ասել էր կառուցել տաճարը և նրանք ուզում էին հնազանդվել Նրան: Սրբերը այդ աշխատանքի մեծ մասը անում էին, լինելով հալածանքների տակ և գիտեին, որ շուտով հեռանալու էին Նավույից:

Նկար
Saints finishing temple

Երբ տաճարի որևէ մասի կառուցումը ավարտվում էր, Սրբերը նվիրագործում էին այն և սկսում էին օգտագործել այդ մասը: 1841 թվից, երբ նկուղը ավարտվեց, տաճարում կատարվում էին մկրտություններ մահացածների համար: 1845 թվի նոյեմբերին վերևի հարկերի որոշ սենյակներ ավարտվեցին և նվիրագործվեցին օժտումների սուրբ արարողությունները Սրբերին մատուցելու համար (տես նաև Գլուխ 50):

Նկար
Nauvoo Temple

Սրբերն այնքան անհամբեր էին սպասում տաճարում իրենց օրհնությունները ստանալուն, որ օգտագործում էին տաճարը օր ու գիշեր: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում, նրանից առաջ, երբ Սրբերը հեռացան Նավույից, Բրիգամ Յանգը և մյուսները իրենց ողջ ժամանակը տրամադրում էին օգնելով նրանց ստանալ իրենց ծեսերը: Երբ Սրբերը հեռանում էին, մոտ 6,000 հոգի ստացել էին իրենց օժտումը Նավու Տաճարում: Այդ ծեսերը մեծ օրհնություններ էին նրանց համար, երբ նրանք մեծ փորձություններ տարան հաջորդ տարիների ընթացքում:

Տպել