“Գլուխ 47: Սրբերը հեռանում են Միսսուրիից: Ձմեռ 1839,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 175
“Գլուխ 47,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 175
Գլուխ 47
Սրբերը հեռանում են Միսսուրիից
Ձմեռ 1839
Երբ Ջոզեֆ Սմիթը բանտում էր, Սրբերին ղեկավարելու պատասխանատվության մեծ մասը դրվել էր Առաքյալներից մեկի‘ Բրիգամ Յանգի վրա: Նա ժողով անցկացրեց, որպեսզի հայտներ Սրբերին, որ պետք էր պատրաստվել հեռանալ Միսսուրիից: Շատ Սրբեր աղքատ էին և չունեին սայլակներ կամ ձիեր: ժողովին մասնակցող տղամարդիկ ասացին, որ կօգնեն աղքատ Սրբերին տեղափոխվել:
Սրբերը սկսեցին դուրս գալ Միսսուրիից 1839թ. փետրվարին, երբ շատ ցուրտ էր: Նրանց ասել էին, որ Իլինոյս նահանգի մալպիկ, հնարավոր է, ընկերասեր լինեն իրենց նկատմամբ, և նրանք ուղևորվեցին 200 մղոն դեպի արևմտյան Իլինոյս: Նրանցից շատերը գնացին Քվինսի քաղաք, որտեղ մարդիկ բարի էին և տվեցին նրանց ապաստան, ուտելիք և աշխատանք:
Նահանգապետ Բոգսը և նրա ընկերները ուրախ էին, որ Սրբերը հեռացան Միսսուրիից: