Scripture Stories
Ծանոթություն բառերին


“Ծանոթություն բառերին,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 239–42

“Ծանոթություն բառերին,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 239–42

Ծանոթություն բառերին

ազնիվ

Մարդիկ, որոնք ազնիվ են, չեն ստում: Ազնիվ մարդիկ չեն վերցնում իրենց չպատկանող իրերը:

ալկոհոլ

Ալկոհոլը լավ չէ խմելու համար: Գարեջուրը և գինին ալկոհոլ են պարունակում:

աղոթել

Աղոթել նշանակում է խոսել Երկնային Հոր հետ:

ամուսնանալ

Ջոզեֆը և էմման ամուսնացած էհն: Դա նշանակում է, որ Ջոզեֆը էմմայի ամուսինն էր, իսկ էմման Ջոզեֆի կինը:

աշակերտ

Աշակերտը անձ է, որը հետևում է Հիսուսին և աշխատում է նմանվել Նրան:

ապաշխարել

Եթե մենք վատ բան ենք արել, պետք է ապաշխարենք: Դա նշանակում է, որ մենք զղջում ենք և աշխատում ենք կրկին վատ բաներ չանել:

Առաքյալ

Առաքյալը ղեկավար է Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ ցանկանում է ունենալ Տասներկու Առաքյալներ:

ավետարան

Հիսուս Քրիստոսի ավետարանը փրկության ծրագիր է: Այն ներառում է բոլոր վարդապետությունները, արարողությունները և իշխանությունը, որոնք մեզ անհրաժեշտ են Երկնային Հոր մոտ վերադառնալու և Նրա հետ ապրելու համար:

արդար

Արդար մարդիկ անում են այն, ինչը ճիշտ է: Դա նշանակում է հնազանդվել Աստծո պատվիրաններին:

բանտ

Բանտը մի վայր է, որտեղ մարդկանց պահում են և որտեղից նրանք չեն կարող դուրս գալ:

Նկար
jail
բանտարկել

Զինվորները բանտարկեցին Ջոզեֆ Սմիթին: Դա նշանակում է, որ զինվորները բռնեցին և բանտ գցեցին նրան:

բուժել

Բուժել նշանակում է լավացնել հիվանդ մարդկանց: Նյուել Կ. Վիթնին օրհնեց Ջոզեֆ Սմիթին և Ջոզեֆը բուժվեց:

բռնել

Զինվորները բռնեցհն Ջոզեֆ Սմիթին: Դա նշանակում է, որ զինվորները բռնեցհն Ջոզեֆ Սմիթին և թույլ չէին տալիս նրան գնալ:

գայթակղել

Սատանան փորձում է գայթակղել մեզ: Դա նշանակում է, որ նա փորձում է ստիպել մեզ վատ բաներ անել:

գողանալ

Գողանալ նշանակում է վերցնել մի բան, որը քոնը չէ: Ամբոխը գողանում էր Սրբերի կենդանիներին: Դա նշանակում է, որ ամբոխը վերցնում էր կենդանիներին:

Եպիսկոպոս

Եպիսկոպոսը ծխի ղեկավարն է:

հայհոյել

Հայհյոյել նշանակում է վատ բառեր ասել:

երեցներ

Երեցները մարդիկ են, ովքեր քահանայություն ունեն:

երկրպագել

երկրպագել նշանակում է սիրել և հնազանդվել: Սատանան ուզում էր, որ Մովսեսը երկրպագեր իրեն: Մենք պետք է երկրպագենք Աստծուն:

զինվորներ

Զինվորները կռվում են բանակում:

ընդմիշտ

Ընդմիշտ նշանակում է միշտ: Մենք կարող ենք ապրել Երկնային Հոր հետ ընդմիշտ, եթե հնազանդվենք Նրա պատվիրաններին:

ընտրել

Աստված թույլ է տալիս, որ մենք ընտրենք լինել լավը կամ վատը: Մենք ընտրում ենք մարդկանց‘ լինելու մեր ղեկավարները: Աստված ընտրեց Բրիգամ Յանգին ղեկավարելու Սրբերին:

ընտրություններ

Երկնային Հայրը թույլ է տալիս, որ մենք ընտրություններ կատարենք: Դա նշանակում է, որ Երկնային Հայրը թույլ է տալիս մեզ որոշել, ինչ անել:

թաղել

Մորոնին թաղեց ոսկե թիթեղները: Նա դրանք դրեց քարե արկղի մեջ և հողով ծածկեց:

թարգմանեց

Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը թարգմանեց անգլերեն:

թշնամի

Թշնամին մի անձ է, որը ատում է մեկ ուրիշին: Ջոզեֆ Սմիթի թշնամիները փորձում եին սպանել նրան:

թույն

Թույնը նյութ է, որը կարող է սպանել մարդկանց, եթե նրանք ուտեն կամ խմեն այն: Ամբոխը ուզում էր ստիպել Ջոզեֆ Սմիթին թույն խմել:

լեզու

Այն խոսքերը, որոնք մենք օգտագործում ենք գրելու կամ ուրիշ մարդկանց հետ խոսելու համար, կոչվում են լեզուներ:

խաչված

Հիսուսը խաչվեց: Դա նշանակում է, որ Նա մեխվեց խաչին և մնաց այնտեղ, մինչև որ մահացավ:

Նկար
Jesus was crucified
խորհրդականներ

Խորհրդականները մարդիկ են, որոնք օգնում են ղեկավարին: Եկեղեցու մարգարեն խորհրդականներ ունի:

ծխախոտ

Ծխախոտը նյութ է, որը լավ չէ մեզ համար: Որոշ մարդիկ ծխում կամ ծամում են ծխախոտ:

ծոմ

Ծոմ պահել նշանակում է չուտել կամ ջուր չխմել:

կամուրջ

Պիոներները անցան գետը կամուրջով:

կարգված

Կարգված լինել նշանակում է քահանայություն ստանալ: Ջոզեֆ Սմիթը կարգում էր մարդկանց: Դա նշանակում է, որ Ջոզեֆ Սմիթը մարդկանց քահանայություն էր տալիս:

կիսել

Կիսել նշանակում է որևէ մեկին տալ մեր ունեցածի մի մասը:

Կիրակի

Կիրակին այն օրն է, երբ մենք գնում ենք եկեղեցի: Մենք չպետք է աշխատենք Կիրակի օրը:

հաղորդություն

Մենք ընդունում ենք հաղորդություն Հիսուսին հիշելու համար:

Նկար
sacrament tray
համաժողով

Համաժողովը մեծ ժողով է: Եկեղեցու շատ անդամներ գնում են համաժողովհ:

հայհոյել

Բանտում պահակները հայհոյում էին: Բանտում պահակները վատ բառեր էին ասում:

հայտնություն

Աստծո հաղորդակցումը երկրի վրա գտնվող Իր զավակների հետ կոչվում է հայտնություն: Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ տաճարի մասին:

հայրապետ

Հայրապետը հատուկ օրհնություններ է տալիս մարդկանց: Ջոզեֆ Սմիթի հայրը հայրապետ էր:

հավատալ

Հավատալ նշանակում է մտածել, որ ինչ-որ բան ճշմարիտ է: Շատ մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսի ավետարանին:

հավատք

Հավատք ունենալ նշանակում է հույս ունենալ այն բաների համար, որոնք չի կարելի տեսնել, սակայն որոնք ճշմարիտ են: Մենք հավատք ունենք առ Հիսուս Քրիստոս: Դա նշանակում է, որ մենք հավատում ենք Նրան և հնազանդվում ենք Նրան:

հավաքվել

Հավաքվել նշանակում է մի տեղ լինել միասին: Ջոզեֆ Սմիթը Սրբերին ասաց, որ հավաքվեն Միսսուրիում:

հարձակվել

Ամբոխը հարձակվեց Սրբերի վրա: Դա նշանակում է, որ ամբոխը սկսեց կռվել Սրբերի դեմ:

Հարություն առնել

Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Դա նշանակում է, որ մահանալուց հետո Նա նորից ապրեց: Բոլոր մարդիկ մի օր հարություն կառնեն, երբ մահանան:

հացահատիկ

Պիոներները հացահատիկ ցանեցին: Հացահատիկը դա եգիպտացորենն է, ցորենը և այլն:

հեռացված

Եկեղեցու անդամները, որոնք վատ բաներ են անում, կարող են հեռացվել: Նրանք այլևս Եկեղեցու անդամներ չեն:

հնազանդվել

Հնազանդվել նշանակում է անել այն, ինչ ասում են: Մենք պետք է հնազանդվենք Աստծո պատվիրաններին:

հոգի

Հոգին չունի ոսկորներից և մսից մարմին:

հրամանատար

Հրամանատարը ղեկավար է: Հրամանատար Ալենը զինվորների ղեկավարն էր:

հրեշտակ

Հրեշտակը Աստծո օգնականներից մեկն է: Մորոնի հրեշտակը խոսեց Ջոզեֆ Սմիթի հետ:

Նկար
angel
ձյութ

Ձյութը կպչուն և սև է:

ղեկավարել

Ղեկավարել մարդկանց նշանակում է ցույց տալ կամ ասել նրանց, ինչ անել: Մարգարեն ղեկավարում է Եկեղեցին:

ճշմարտություն

Հիսուսը մարդկանց սովորեցնում է Ճշմարտություն: Դա նշանակում է, որ Հիսուսը մարդկանց սովորեցնում է այն, ինչո Ճիշտ է:

մարգարե

Մարգարեն մարդկանց ասում է այն, ինչ Աստված ուզում է, որ նրանք իմանան: Ջոզեֆ Սմիթը մարգարե էր:

մեղադրել

Մարդիկ մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին իրենց դժվարությունների համար: Դա նշանակում է, որ մարդիկ ասում էին, թե Ջոզեֆ Սմիթն էր այնպես անում, որ դժվարություններ էին առաջանում:

միանալ

Մարդիկ միացան Եկեղեցուն: Դա նշանակում է, որ մարդիկ մկրտվեցին և դարձան Եկեղեցու անդամներ:

միսիա

Առաքյալը գնում էր մհսհայհ: Դա նշանակում է, որ նա գնում էր պատմելու մարդկանց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:

միսիոներ

Միսիոները մարդ է, որը գնում է միսիայի:

մկրտության ավազան

Եկեղեցիներում և տաճարներում մկրտության անացաններ կան: Մարդիկ մկրտվում են մկրտության ավազանում:

մկրտված

Երբ մենք միանում ենք Եկեղեցուն, մենք մկրտվում ենք: Մեզ ընկղմում են ջրի մեջ և նորից հանում:

նախագահ

Նախագահը ղեկավար է:

նախագահություն

Եկեղեցու նախագահությունը նախագահն է և նրա խորհրդականները:

նախնիներ

Մեր նախնիները մեր ընտանիքի անդամներն են, որոնք ապրել են մեզանից առաջ:

նահանգապետ

Նահանգապետը նահանգի ղեկավարն է:

ներել

Ներել նշանակում է մոռանալ վատ բաները, որ որևէ մեկը արել է: Աստված կների մեզ, եթե մենք զղջանք մեր արած վատ բաների համար և աշխատենք նորից դրանք չանել:

նվիրագործել

Երբ մենք նվիրագործում ենք ինչ-որ բան, մենք օրհնում ենք այն, որպեսզի օգտագործվի Աստծո աշխատանքի համար: Սրբերը նվիրագործեցին տաճարը:

ոչնչացնել

Ոչնչացնել նշանակում է պատռել, կոտրել, այրել կամ սպանել: Ամբոխը ոչնչացրեց տաճարը:

որդեգրած

Ջոզեֆ և էմմա Սմիթները որդեգրեցին երկվորյակ երեխաներ: Դա նշանակում է, որ Ջոզեֆը և էմման երկվորյակ երեխաներին դարձրեցին իրենց ընտանիքի մասը:

որոշեց

էմման և Ջոզեֆը մտածում էին, գնային Պենսիլվանիա, թե մնային Նյու Յորքում: Նրանք որոշեցին գնալ Պենսիլվանիա:

Որսորդներ

Որսորդները այն մարդիկ են, ովքեր վայրի կենդանիներ են որսում: Նրանք վաճառում են կենդանիների մորթին:

ուխտ

Ուխտը խոստում է: Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, մենք խոստանում ենք Նրան, որ մի բան կանենք:

Չար հոգիներ

Չար հոգիները վատ հոգիներ են: Չար հոգիները հետևում են Սատանային:

չարիք

Չարիքը շատ վատ բան է: Սատանան չար հոգի է:

պաշտպանել

Տղամարդիկ հրացաններ ունեին մարդկանց պաշտպանելու համար: Դա նշանակում է, որ տղամարդիկ հրացաններ ունեին մարդկանց ապահով պահելու համար: Տերը պաշտպանում էր Ջոզեֆ Սմիթին: Դա նշանակում է, որ Տերը Ջոզեֆ Սմիթին ապահով էր պահում:

պատնեշ

Սրբերը պատնեշ կառուցեցին գետի վրա: Պատնեշը պահում է ջուրը:

Նկար
dam
պատվիրաններ

Լավ մարդիկ հնազանդվում են Աստծո պատվիրաններին: Լավ մարդիկ անում են այն, ինչ Աստված ուզում է:

պարգևներ

Պարգևները այն բաներն են, որ տրվում են մարդկանց: Սուրբ Հոգին հոգևոր պարգևներ է տալիս արդար մարդկանց:

պարծենալ

Բանտում ծառաները պարծենում էին իրենց արածների համար: Դա նշանակում է, որ նրանք երջանիկ էին այդ ամենի համար և մյուսներին պատմում էին այդ մասին:

պարտքով վերցնել

Երբ մենք պատքով վերցնում ենք ինչ-որ բան, մենք հարցնում ենք մեկին, թե արդյոք կարող ենք այն օգտագործել: Եթե մի մարդ ձի է պարտքով վերցնում իր ընկերոջից, նա հարցնում է ընկերոջո, թե արդյոք կարող է օգտագործել այն: Ձին օգտագործելուց հետո նա վերադարձնում է այն ընկերոջը:

սարկավագներ

Տղաները կարող են սարկավագ դառնալ, երբ դառնում են 12 տարեկան: Սարկավագները կարող են բաժանել հաղորդությունը:

Սուրբ

Սուրբը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ է:

սուրբ

Տաճարը սուրբ շենք է: Տաճարը պատկանում է Աստծուն:

Սուրբ գրություններ

Սուրբ գրությունները գրքեր են, որոնք մեզ պատմում են Աստծո մասին: Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը Եկեղեցու սուրբ գրություններն են:

ստեղծեց

Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը: Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը պատրաստեց երկիրը:

սքանչելի

Երբ ինչ-որ բան սքանչելի է, մեզ դուր է գալիս նայել դրան: դրան: Այգին սքանչելի է: Տաճարը սքանչելի է:

Նկար
quail
վաստակել

Վաստակել նշանակում է ձեռք բերել որևէ բան, դրա համար աշխատելով:

վերք

Վերքը մարմնի վրա վնասված կամ կտրված տեղ է:

վկայություն

Վկայությունը զգացում է, որ ավետարանը ճշմարիտ է:

վկաներ

Վկաները տեսնում են ինչ-որ բան և պատմում են դրա մասին ուրիշներին: Վկաները տեսան ոսկե թիթեղները և պատմեցին մարդկանց, որ դրանք իրական են:

տաճար

Տաճարը Աստծո տունն է:

տառապել

Մենք տառապում ենք, երբ վիրավորվում ենք: Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները տառապում էին բանտում:

տասանորդ

Տասանորդը փող է, որը մենք տալիս ենք Աստծուն:

տեսիլք

Տեսիլքը մի բան է, որ Աստված թույլ է տալիս մեզ տեսնել: Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ Երկնային Հորո և Հիսուս Քրիստոսին:

տպագրիչ

Տպագրիչը մարդ է, որը գրքեր է տաում:

ցուլ

Ցուլր կենդանի է:

Նկար
oxen
փախչել

Փախչել նշանակում է հեռանալ մի բանից կամ մեկից: Ջոզեֆ Սմիթը փախավ ամբոխից:

փող

Փողը շեփորի նման գործիք է:

Նկար
bugle
փրկել

Հիսուսը մահացավ մեզ փրկելու համար: Դա նշանակում է, որ Հիսուսը մահացավ, որ մենք կարողանանք գնալ հետ և աարել մեր Երկնային Հոր հետ:

քահանայություն

Քահանայությունը Աստծո զորությունն է:

քահանաներ

Քահանաները քահանայություն ունեն: Քահանաները տղամարդիկ են, որոնք օգնում են Եկեղեցում:

քարոզել

Ջոզեֆ Սմիթը քարոցում էր մարդկանց: Դա նշանակում է, որ նա սովորեցնում էր մարդկանց ավետարանը:

օժտում

Օժտումը հատուկ խոստում է կամ պարգև Աստծուց:

օվկիանոս

Օվկիանոսը աղի ջրի մեծ տարածք է:

Տպել