Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին․ «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Դեկտեմբերի 13-19-ը
Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին
«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»
Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է․ «Ես կարծում եմ, որ Ընտանիքի հռչակագրի հանդեպ մեր վերաբերմունքը և դրա օգտագործումը այս սերնդի քննություններից մեկն է։ Ես աղոթում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը հաջողությամբ հանձնեն այդ քննությունը» («Ծրագիրը և հռչակագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 31)։ Մտածեք այս խոսքերի մասին, երբ այս շաբաթ ուսումնասիրեք ընտանիքի մասին հռչակագիրը։
Գրի առեք ձեր տպավորությունները
Նույնիսկ մինչև մեր ծնվելը, մենք ընտանիքում ենք եղել՝ մեր Երկնային ծնողների ընտանիքում։ Երբ եկել է Նրանց ներկայությունից հեռանալու ժամանակը, մենք մխիթարվել ենք, իմանալով, որ երկրի վրա ընտանիքները նույնպես Աստծո ծրագրի մասն են լինելու։ Երկրի վրա ընտանիքի կառուցվածքը պետք է նման լինի երկնային ընտանիքի կատարյալ կառուցվածքին։
Ոչ մի երաշխիք չկա, որ երկրային ընտանիքները կլինեն կատարյալ կամ գործառական։ Սակայն ինչպես ուսուցանել է Նախագահ Հենրի Բ. Այրինգը, ընտանիքները «երկրի վրա Աստծո զավակներին ընդունելու լավագույն հնարավորությունն են ապահովում, որտեղ կա երկնքում զգացած սիրուն ամենամոտ ծնողական սերը» («Աստծո ընտանիքի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 20)։ Իմանալով, որ ընտանիքները կատարյալ չեն և հակառակորդի կողմից հարձակումների են ենթարկվում, Աստված ուղարկեց Իր Սիրելի Որդուն` փրկագնելու մեզ և բուժելու մեր ընտանիքները։ Նա ուղարկել է նաև վերջին օրերի մարգարեներին, հռչակագրով հանդերձ՝ ընտանիքները պաշտպանելու և ամրապնդելու համար։ Եթե մենք հետևենք մարգարեներին և հավատանք Փրկիչին, չնայած որ մահկանացու ընտանիքները հեռու են աստվածային լինելուց, հույս կա ընտանիքների համար` և՛ երկրի վրա, և՛ երկնքում։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»
«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրն ամբողջովին ընտանիքների մասին է։ Սակայն այն նույնքան նաև Աստծո փրկության ծրագրի մասին է։ Հռչակագիրն ուսումնասիրելու եղանակներից մեկն է` ուշադրություն դարձնել, թե ինչ է այն ուսուցանում մեր նախաերկրային, մահկանացու և ետմահկանացու կյանքի մասին։ Ի՞նչ եք դուք սովորում, հռչակագիրն այդպես ուսումնասիրելով։ Ինչպե՞ս է այն օգնում ձեզ հասկանալ, թե ինչու են ամուսնությունն ու ընտանիքը առանցքային Աստծո ծրագրում։
Տես նաև Դալլին Հ. Օուքս․ «Ծրագիր և հռչակագիր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2017, 28-31։
«Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։
Մտածեք ընտանիքի հռչակագրի վեցերորդ և յոթերորդ պարբերությունների մասին՝ որպես «ընտանեկան կյանքում երջանկության» բանաձևի։ Այս պարբերությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե որոնք են «հաջողակ ամուսնությունների ու ընտանիքների» սկզբունքները։ Ապա մտածեք, թե ձեր ընտանեկան հարաբերություններում ի՞նչը կցանկանայիք բարելավել։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել։ Ինչպե՞ս կներգրավվեք Փրկիչին ձեր ջանքերում։
Տես նաև Ռիչարդ Ջ․ Մեյնզ, «Հիմնել Քրիստոսակենտրոն տուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 37-39, “What Matters Most,” video, ChurchofJesusChrist.org։
Ես «հաշվետու կլինեմ Աստծո առջև» այն բանի համար, թե ինչպես եմ վերաբերվում իմ ընտանիքի անդամներին։
Ընտանիքի հռչակագիրը ներառում է հիանալի օրհնություններ, որոնք Երկնային Հայրը խոստանում է նրանց, ովքեր հետևում են Իր խորհուրդներին։ Այն նաև պարունակում է խիստ նախազգուշացումներ նրանց համար, ովքեր չեն հետևում։ Կարող եք կազմել ձեր գտած օրհնությունների և նախազգուշացումների ցանկը։
Ինչպե՞ս եք գործում ըստ հռչակագրում տրված Աստծո խորհուրդների։ Եթե այսօր Աստծո առջև կանգնեիք, արդյո՞ք վստահ կխոսեիք Նրա հետ ձեր ընտանեկան հարաբերությունների մասին։ Ի՞նչը պետք է բարելավեք այդ հարաբերություններում։
Տես նաև Ալմա 5․15-22, Վարդապետություն և Ուխտեր 42․22-25, 93․39-44։
Արդյո՞ք կարող եմ ստանալ խոստացված օրհնությունները, եթե իմ ընտանիքը կատարյալ չէ։
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հիմնական ճշմարտությունների հռչակումը չի նշանակում անտեսել կամ թերագնահատել նրանց զոհաբերությունները և հաջողությունները, ում համար կատարելությունը ներկայիս իրականությունը չէ։ … Ամեն ոք պարգևներ ունի. ամեն ոք տաղանդներ ունի, ամեն ոք կարող է ներդրում ունենալ աստվածային ծրագրի իրականացման մեջ յուրաքանչյուր սերնդում։ Շատ լավ բաների, խիստ անհրաժեշտ բաների, նույնիսկ երբեմն ամեն բանի, որ անհրաժեշտ է այս պահին, կարելի է հասնել ոչ կատարյալ պայմաններում։ … Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Կանխատեսված չէ, որ որևէ մեկը կստանա ավելի քիչ, քան այն ամենը, ինչ Հայրն ունի իր զավակների համար» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 52)։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
«Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:Եթե ձեր ընտանիքի համար օգտակար կլինի քննարկում անցկացնել գենդեռային հարցերի շուրջ և նույնասեռ հրապուրանքի մասին, կօգնեն հետևյալ աղբյուրները. Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2018, 25-28, Gospel Topics, “Same-Sex Attraction,” topics.ChurchofJesusChrist.org։
-
«Երջանկության աստվածային ծրագիրը»Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին տեսնել ընտանիքների կարևորությունը Երկնային Հոր ծրագրում, մի թղթի վրա, երեք առանձին բաժիններում գրեք նախաերկրային կյանք, մահկանացու կյանք, և կյանք մահից հետո։ Միասին ուսումնասիրեք հռչակագիրը, և թղթի վրա գրեք, թե ինչ եք սովորում Աստծո ծրագրի այդ մասերից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Ընտանիքներն ինչո՞ւ են այդքան կարևոր Աստծո համար։
-
«Ընտանիքները [կարող են] հավերժորեն միավորվել»։Կարող եք դիտել տեսանյութ՝ “Plan of Salvation—We’re Still a Family” (ChurchofJesusChrist.org)։ Ընտանիքի հռչակագրում փնտրեք ճշմարտություններ, որոնք տեսանյութի երիտասարդը հասկացավ, և որոնք օգնեցին նրան հավատք ունենալ։
-
«Երջանկություն ընտանեկան կյանքում»։Որպեսզի քննարկեք, թե ինչպես «ընտանեկան կյանքում երջանկության հասնել», կարող եք միասին երգել մի երգ ընտանիքների մասին, օրինակ, “Home Can Be a Heaven on Earth” (Hymns, no. 298)։ Ի՞նչ ենք սովորում երգից և ընտանիքի հռչակագրից՝ ի՞նչն ավելի կերջանկացնի մեր ընտանիքը։ Ի՞նչպես կարող ենք համոզված լինել, որ մեր ընտանիքը «հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։ Փորձեք ընտրել մի ուսմունք և աշխատել դրա վրա այս շաբաթ։
-
Ամրապնդեք ընտանիքը՝ «որպես հասարակության հիմնական միավոր»։Ինչպե՞ս է սատանան փորձում թուլացնել ընտանիքներն աշխարհում։ Ինչպե՞ս կարող ենք մեր լուման ունենալ ընտանիքների ամրապնդման հարցում։ Գաղափարների համար, տես քույր Բոննի Լ. Օսկարսոնի ելույթը՝ «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», ( Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 14-17)։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։
Առաջարկվող երգ. “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298։