Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ․ Աստծո Սուրբ Որդու անզուգական պարգևը


Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ․ Աստծո Սուրբ Որդու անզուգական պարգևը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Մարիամի և մանուկ Հիսուսի նկարը

Nativity in Copper and Umber (Սուրբ Ծնունդը պղնձի և սաթի մեջ), Ջ. Քըրք Ռիչարդս

Դեկտեմբերի 20-26-ը

Սուրբ Ծնունդ

Աստծո Սուրբ Որդու անզուգական պարգևը

Այս Սուրբ Ծննդյան օրերին Փրկիչի վրա ձեր մտքերը կենտրոնացնելու եղանակներից մեկն է՝ ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»։ Այս օժանդակ նյութը եղանակներ է առաջարկում, թե ինչպես կարող եք այս մարգարեական վկայությունը դարձնել սուրբ գրությունների ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրման մասը։

Գրի առեք ձեր տպավորությունները

1838 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith, 49)։ Տարիներ անց, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նշել է, որ «մարգարեի հենց այդ հայտարարությունն էր պատճառը, որ 15 մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ հրատարակեցին և ստորագրեցին իրենց վկայությունը՝ ի հիշատակ Տիրոջ ծննդյան 2000-ամյակի։ Այդ պատմական վկայությունը հայտնի է «Կենդանի Քրիստոսըունը» վերնագրով։ Շատ անդամներ մտապահել են այդ ճշմարտությունները։ Մյուսները քիչ գիտեն այդ վկայության մասին։ Մինչ դուք ձգտում եք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, ես ձեզ կոչ եմ անում ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսըունը» փաստաթուղթը («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40)։

Լինելով վերջին օրերի սրբեր, մենք ուրախանում ենք ժամանակակից մարգարեների և առաքյալների միջոցով տրվող շարունակական հայտնության օրհնությամբ։ Մենք շնորհակալ ենք նրանց ոգեշնչված խորհուրդների, նախազգուշացումների և քաջալերանքի համար։ Բայց ամենից շատ մենք օրհնված ենք Հիսուս Քրիստոսի մասին նրանց զորավոր վկայություններով` Սուրբ Ծննդյան օրերին և ամբողջ տարվա ընթացքում։ Դրանք ավելին են, քան հմուտ գրողների կամ հասարակական բանախոսների ոգեշնչված խոսքերը, կամ սուրբգրային փորձագետների մտահղացումները։ Դրանք այն մարդկանց խոսքերն են, ովքեր Աստծո ընտրյալ, կանչված և լիազորված «Քրիստոսի անվան հատուկ վկաներն [են] ողջ աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 107.23

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

«Չկա որևէ մեկը, որը այդպիսի խորը ազդեցություն ունենար»։

Ի՞նչ մտքեր են ծագում ձեզ մոտ, երբ կարդում եք Ղուկաս 2․10-11 և «Կենդանի Քրիստոսըունը»։ Ի՞նչ կասեիք, պաշտպանելով այն պնդումը, որ «ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա [ինչպես Հիսուս Քրիստոսը], ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»: «Կենդանի Քրիստոսում» փնտրեք ճշմարտություններ, որոնք նկարագրում են Փրկիչի խորը ազդեցությունը։ Ի՞նչ ազդեցություն է Նա ունեցել ձեզ վրա և ինչպե՞ս է պարգևել ձեզ «մեծ ուրախություն»։Ղուկաս 2․10

«Նա հարություն առավ գերեզմանից»։

«Կենդանի Քրիստոսում» Առաքյալները վկայում են Փրկիչի Հարության մասին՝ նշելով հարություն առած Տիրոջ երեք այցելությունները (տես 5-րդ պարբերությունը)։ Կարող եք այդ այցելությունների մասին կարդալ Հովհաննես 20-21, 3 Նեփի 11-26, և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․14-20։ Ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին այդ այցելությունների ժամանակ ասված Նրա խոսքերից և կատարած գործողություններից։

«Նրա քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել են»։

Այս տարի Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք հնարավորություն եք ունեցել ավելին իմանալ այն մասին, թե ինչպես են Փրկիչի «քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել»։ Վերականգնված ո՞ր ճշմարտությունները կամ սկզբունքներն են առավել նշանակալից ձեզ համար։ Կարող եք վերանայել հետևյալ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում են Վերականգնման մասին. Վարդապետություն և Ուխտեր 1․17-23, 13, 20․1-12, 65, 110, 112․30-32, 124․39-42, 128․19-21։ Խորհեք, թե վերականգնված ավետարանի ճշմարտություններն ինչպես են օգնում ձեզ ճանաչել և երկրպագել Հիսուս Քրիստոսին (տես Վարդապետություն և Ուխտեր 93․19

«Մի օր Նա կվերադառնա երկիր»։

Սուրբ Ծննդյան տոներին մենք հետ ենք նայում այն օրվան, երբ ծնվեց Հիսուս Քրիստոսը և կրկին անհամբեր սպասում ենք Նրա գալու օրվան։ Ի՞նչ եք դուք սովորում Նրա վերադարձի մասին՝ կարդալով «Կենդանի Քրիստոսի» երկրորդ պարբերությունից մինչև վերջ։ Կարող է նաև հետաքրքիր լինել կարդալ, երգել կամ լսել Սուրբ Ծննդյան օրհներգերը, որոնք ուսուցանում են Երկրորդ Գալուստի մասին, ինչպես օրինակ՝ “Joy to the World” or “It Came upon the Midnight Clear” (Hymns, nos. 201, 207)։

«Նա է լույսը, կյանքը և հույսն աշխարհի»։

Ուշադրություն դարձրեք Փրկիչի հատկանիշներին և տիտղոսներին, որոնք տրված են «Կենդանի Քրիստոսի» վերջին պարբերությունում։ Սուրբ գրությունների հետևյալ հատվածները կօգնեն ձեզ խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչ առումով է «լույսը, կյանքը և հույսն աշխարհի»․ Ղուկաս 2․25-32, Ա Կորնթացիս 15․19-23, Մորոնի 7․41, Վարդապետություն և Ուխտեր 50․24, 84․44-46, 93․7-10։ Ի՞նչ առումով է Նա ձեր լույսը, կյանքը և հույսը։ Փրկիչի ո՞ր մյուս հատկանիշներն ու տիտղոսներն են առավել նշանակալից ձեզ համար։

«Կենդանի Քրիստոսի» ուսումնասիրությունն ինչպես է խթանել ձեր հավատքն ու սերը Փրկիչի հանդեպ։

Նկար
Հիսուս Քրիստոս

Աշխարհի լույսը, Հովարդ Լիոն

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

«Կենդանի Քրիստոսըունը»։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ «Կենդանի Քրիստոսում» ուսուցանվող ճշմարտությունները, կարող եք ընտրել մի քանի հիմնական արտահայտություններ, և միասին աշխատելով, գտնել կամ նկարել այդ արտահայտությունները պատկերող նկարներ։ Այնուհետև կարող եք այդ նկարներով և արտահայտություններով գիրք կազմել։

«Մենք բերում ենք մեր վկայությունը»։Մենք ի՞նչ ենք սովորում «Կենդանի Քրիստոսից» այն մասին, թե ինչ է նշանակում վկայություն բերել։ Դուք կարող եք գրել Քրիստոսի մասին ձեր վկայությունները Փրկիչի Ծննդյան առթիվ։

Նա «ման եկավ բարի անելով»։Այս Սուրբ Ծննդյան օրերին ձեր ընտանիքն ինչպե՞ս կարող է հետևել Փրկիչի ծառայության օրինակին։ Ինչպե՞ս կհաստատեք «խաղաղություն և բարյացակամություն» ձեր ընտանիքում և համայնքում։ Ինչպե՞ս կարող եք օգնել «հիվանդներին բուժելու» գործում։ Դուք կարող եք գաղափարներ գտնել որոշ տեսանյութերում՝ Christmas videos on the Gospel Media app or Gospel Media library (medialibrary.ChurchofJesusChrist.org

«Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»։Մենք ի՞նչ պարգևներ ենք ստացել Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Թերևս ընտանիքի անդամները կարող են գտնել պատասխանները «Կենդանի Քրիստոսում», և ապա փաթեթավորեն այնպիսի առարկաներ, որոնք ներկայացնում են Փրկիչի տված պարգևները։ Ձեր ընտանիքը կարող է բացել նվերները Սուրբ Ծննդյան օրը կամ ամբողջ շաբաթվա ընթացքում և կարդալ սուրբ գրություններ, որոնք վերաբերում են յուրաքանչյուր նվերին։ Ահա որոշ սուրբ գրության հատվածներ, թեև ձեր ընտանիքը կարող է գտնել շատ ուրիշները․ Ղուկաս 2․10-14, Ա Պետրոս 2․21, Մոսիա 3․8, Ալմա 11․42-43, Վարդապետություն և Ուխտեր 18․10-12։ Դուք կարող եք նաև երգել որևէ երգ Փրկիչի մասին, ինչպես օրինակ՝ «Նա ուղարկեց Իր Որդուն» (Երեխաների երգարան, 20), գտնելով այլ պարգևներ, որոնք ստանում ենք Նրանից։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ․ “Hark! The Herald Angels Sing,” Hymns, no. 209։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Կենտրոնացեք Փրկիչի վրա։ «Կենդանի Քրիստոսըունը» աղոթքով կարդալը նման է Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի, ինչպես նաև Մորմոնի Գրքի մարգարեների վկայությունները կարդալուն։ Դա կմեծացնի ձեր հավատքը Փրկիչի հանդեպ և կօգնի, որ կենտրոնացած մնաք Նրա վրա» (Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 65)։

Տպել