Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ.Աստծո աստվածային Որդու անզուգական պարգևը


Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ. Աստծո աստվածային Որդու անզուգական պարգևը Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Մարիամի և մանուկ Հիսուսի պատկերը

Սուրբ Ծննդյան պատկեր պղնձի և կավի վրա, Ջ. Քըրք Ռիչարդս

Դեկտեմբերի 20-26-ը

Սուրբ Ծնունդ

Աստծո աստվածային Որդու անզուգական պարգևը

Սուրբ Ծնունդը հրաշալի ժամանակ է շատ երեխաների համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց Սուրբ Ծննդյան ժամանակի ուրախությունը կապել Փրկիչի ավետարանի հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ արեցին անցած շաբաթվա ընթացքում՝ Փրկիչի ծնունդը տոնելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ես կարող եմ «[իմ] վկայությունը բերել» Հիսուսի ծնունդը տոնելու համար:

«Կենդանի Քրիստոսը» (ChurchofJesusChrist.org-ում), Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը տվեցին իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ «նշելու Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձը»: Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներին մյուսների հետ կիսվել իրենց վկայություններով:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին «Կենդանի Քրիստոսը» [վկայության] մի օրինակ (տես այս շաբաթվա ուրվագիծը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Մատնացույց արեք Քրիստոս բառը վերնագրում, և թող երեխաները ևս այդ բառը նույնպես մատնացույց անեն: Մատնացույց արեք նաև էջի ներքևում գտնվող ստորագրությունները և պատմեք երեխաներին, որ 2000 թվականին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալները գրեցին իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, ստորագրեցին իրենց անունները նրա ներքո և կիսվեցին դրանով աշխարհի հետ:

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կանգնել և կիսվել որևէ բանով, որ նա գիտի Նրա մասին: Եթե նրանք կարիք ունեն օգնության, առաջարկեք ճշմարտություններ «Կենդանի Քրիստոսը» [վկայությունից]: Հիշեցրեք երեխաներին, որ երբ նրանք պատմում են Հիսուսի մասին, նրանք կիսվում են իրենց վկայություններով:

  • Պատմեք երեխաներին, թե ինչպես ձեռք բերեցիք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և ինչ եք անում ձեր վկայությունը ամուր պահելու համար։ Օգնեք նրանց մտածել ուղիներ, որոնց միջոցով կարող են ամրապնդել իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրեք նրանց ընտրել մեկ բան, որն իրենք կանեն:

Երկնային Հայրն Իր Որդուն ուղարկեց մեզ համար որպես պարգև:

Նվերներ տալն ու ստանալը Սուրբ Ծննդյան ավանդական մասն է շատ մարդկանց համար: Այս ավանդույթը պետք է օգնի մեզ հիշել Աստծո «Իր աստվածային Որդու անզուգական պարգևը» («Կենդանի Քրիստոսը»):

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել իրենց տված կամ ստացած նվերների մասին: Կարդացեք նրանց վերջին նախադասությունը «Կենդանի Քրիստոսը» վկայությունից, և հրավիրեք նրանց լսել Աստծո մեզ տված պարգևի մասին: (Անհրաժեշտության դեպքում, օգնեք նրանց հասկանալ, որ «անզուգական» նշանակում է «ավելի լավ, քան, որևէ այլ բան»:) Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին լավագույն պարգևը:

  • Միասին երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35)։ Օգնեք երեխաներին վերցնել մի արտահայտություն երգից, որը նրանք կկամենան նկարել (ինչպես օրինակ “newborn babe” կամ “walk with men”): Մինչ նրանք նկարում են, խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ են զգում նրա վերաբեյալ, ինչ Հիսուսն արեց իրենց համար: Կիսվեք նաև ձեր զգացումներով:

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ հետևել Իր օրինակին։

Աշխարհի վրա Փրկիչի «խորը … ազդեցության» մասն է հանդիսանում Նրա կատարյալ օրինակը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հետևել Նրան:

Հնարավոր վարժություններ

  • «Կենդանի Քրիստոս»-ի երկրորդ պարբերությունից երեխաների համար կարդացեք Հիսուսի արած մի քանի բաների մասին: Ցույց տվեք նկարներ Նրա կյանքից ( տես այս շաբաթվա վարժության էջը) և հրավիրեք երեխաներին պատմել, թե ինչ է անում Փրկիչը այդ նկարներում: Օգնեք նրանց մտածել ուղիներ, որոնցով կարող են հետևել Նրա օրինակին:

  • Ընտրեք «Լուսավորեք աշխարհը» տեսաֆիլմերից մեկը (ComeuntoChrist.org-ից)՝ ցույց տալով կամ պատմելով երեխաներին մի ժամանակի մասին, երբ դուք օրհնվել եք ինչ-որ մեկի Քրիստոսանման ծառայությունից: Հրավիրեք մի երեխայի ցույց տալ ծառայության մի հասարակ գործ և խնդրեք մյուս երեխաներին կռահել, թե ինչ է անում նա: Թույլ տվեք բոլոր երեխաներին հերթով մասնակցել։ Օգնեք երեխաներին մտածել մի բան, որով կարող են ծառայել իրենց ընտանիքից որևէ մեկին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

«Մենք բերում ենք մեր վկայությունը»:

Մարգարեների և առաքյալների օրինակը, ովքեր գրել են «Կենդանի Քրիստոսը» կարող է ոգեշնչել երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը … և հրավիրեք երեխաներին կիսվել ուղիներով, որոնցով նրանք կլրացնեն նախադասությունը: Առաջարկեք, որ մտքերի համար ուսումնասիրեն «Կենդանի Քրիստոսը»: Մենք ի՞նչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայություններն ամրապնդելու համար: Ինչպե՞ս են օրհնվում ուրիշները, երբ մենք կիսվում ենք մեր վկայություններով:

  • Նշեք, որ «Կենդանի Քրիստոսը» վկայությունը ստորագրվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների կողմից: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․23 [հատվածը]: Ի՞նչն է Առաքյալներին առանձնացնում «եկեղեցու մյուս պաշտոնյաներից»: Ընտրեք «Քրիստոսի հատուկ վկաները» տեսաֆիլմերից մեկը` երեխաների հետ կիսվելու համար (ChurchofJesusChrist.org): Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ մեր օրերում Քրիստոսի հատուկ վկաներ ունենալու համար:

«Ուրիշ ոչ ոք ինձ վրա այդքան խորը ազդեցություն չի ունեցել»:

«Կենդանի Քրիստոսը» [վկայությունում] մարգարեները և առաքյալները հռչակել են, որ ոչ ոք ավելի մեծ ազդեցություն չի ունեցել Աստծո զավակների վրա, քան Հիսուս Քրիստոսը: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ մեզ բոլորիս վրա Փրկիչի խորը ազդեցության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի արտահայտություն կամ նախադասություն «Կենդանի Քրիստոսից», և խնդրեք նրանց նկարել այդ արտահայտության կամ նախադասության վերաբերյալ մի նկար: Մինչ յուրաքանչյուր երեխա դասարանին ցույց է տալիս իր նկարը, խնդրեք մյուս երեխաներին կռահել, թե ինչ է ցույց տալիս նկարը և գտնել համապատասխան նախադասությունը «Կենդանի Քրիստոսում»: Ինչպե՞ս ենք օրհնված Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության շնորհիվ:

  • Օգնեք երեխաներին գտնել Հիսուս Քրիստոսի տարբեր անունները կամ կոչումները «Կենդանի Քրիստոսում» և ընդգծեք դրանք, եթե հնարավոր է (որոշ օրինակներ ներառում են Մեսիա, Առաջնեկ, առաջինը և վերջինը, բարեխոս, անկյունի գլուխը [բառերը]): Խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում այս անուններից յուրաքանչյուրը: (Այս կոչումներից մի քանիսի սահմանումը գտնվում են Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում։)

«Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը»։

Սուրբ Ծնունդն այնպիսի ուրախալի ժամանակ է այն հույսի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսն է բերել աշխարհին` Իր ուսմունքների, օրինակի և քավիչ զոհաբերության միջոցով:

Հիսուս Քրիստոս

Աշխարհի լույսը, Հովարդ Լյոն

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի գրատախտակին Սուրբ Ծննդյան ծառ նկարել: Հրավիրեք երեխաներին զարդարել ծառը «Կենդանի Քրիստոսի» խոսքերով կամ արտահայտություններով, որոնք նկարագրում են պարգևը, որը Փրկիչն է տվել մեզ («լույս», «կյանք» և «հույս»): Թույլ տվեք նրանց ասել, թե ինչու են իրենք ընտրել այդ խոսքերը կամ արտահայտությունները:

  • Օգնեք երեխաներին գտնել Սուրբ Ծննդյան օրհներգերը, որոնք պատմում են լույսի, կյանքի և հույսի մասին, որոնք Փրկիչի ծնունդը բերեցին աշխարհին, օրինակ, «O Little Town of Bethlehem» կամ «Hark! The Herald Angels Sing» (Hymns, nos. 208–9): Միասին օրհներգեր երգեք, և թող երեխաները կիսվեն, թե ինչպես Հիսուսը լույս, կյանք և հույս բերեց իրենց կյանք:

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսին կարդալ հովիվների մասին Ղուկաս 2․8- 20 հատվածը: Խնդրեք մյուսներին կարդալ Սիմէոնի մասին Ղուկաս 2.25–33-ում: Հրավիրեք նրանց կիսվել միմյանց հետ, թե հովիվները և Սիմէոնը ինչ զգացին` պարզելով, որ Հիսուսը ծնվել էր: Ինչո՞ւ էին նրանք այդպես զգում:։ Ինչո՞ւ է Նրա ծնունդը բերում մեզ «մեծ ուրախություն»:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել նրանց ընտանիքից որևէ մեկի մասին, ում հետ կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց վկայությամբ։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կարող են ասել` Նրա հանդեպ այդ անձնավորության հավատքն ամրապնդելու համար:

Բարելավել մեր ուսուցումը

Նախապատրաստվեք` սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով: «Աղոթքով Աստծո խոսքն ուսումնասիրելը ներդաշնակ է դարձնում մեզ Սուրբ Հոգու հետ: Ապա Նա կարող է ոգեշնչել մեզ, որ հիմնվենք մեր սովորածի վրա, երբ ուսուցանում ենք կամ բարձրացնում ուրիշներին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12):