«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Հրահանգներ երգեցողության ժամի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 202
Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար
Երեխաների միության հարգարժան նախագահություններ և երաժշտության ղեկավարներ
Երեխաների միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:
Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում: Երեխաները և նրանց ընտանիքները կօրհնվեն ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ:
Մենք սիրում ենք ձեզ և հայտնում մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար, որոնք ուղղված են մեր թանկագին երեխաների ամրապնդմանն ու պաշտպանությանը:
Երեխաների միության Գերագույն Նախագահություն
Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար
Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը տարվա սկզբում նախօրոք հանդիպում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, ով վերահսկում է Երեխաների միությունը, որպեսզի քննարկեն երեխաների ելույթի ծրագիրը: Երբ ծրագիրը կազմեք, ստացեք նրա հաստատումը:
Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին Վարդապետություն և Ուխտերից տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Աղոթքով մտածեք, թե ավետարանի ո՞ր սկզբունքներն ու երգերն են ներկայացնում այն, ինչ նրանք սովորել են: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և անձնական փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Հրավիրեք երեխաներին իրենց ելույթի ժամանակ կիսվել սուրբ գրություններով, պատմություններով և Փրկիչի ու Նրա ավետարանի մասին իրենց վկայություններով: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնք կարող են օգնել համայնքին կենտրոնանալ Փրկիչի և այն ճշմարտությունների վրա, որոնք Նա վերականգնեց վերջին օրերին:
Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ միասին: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:
Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.
-
Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:
-
Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:
Տես Handbook 2: Administering the Church, 11.5.3, ChurchofJesusChrist.org:
Հրահանգներ երգեցողության ժամի համար
5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ
20 րոպե (երաժշտության ղեկավար). Երգեցողության ժամ
Երգեցողության ժամի նպատակն է` օգնել երեխաներին խորացնել նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երաժտության միջոցով: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, իրենց մտքում պահելով այս նպատակը: Երգերը պետք է ամրապնդեն այն սկզբունքները, որոնք երեխաները սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իրենց դասարաններում և տանը Այս սկզբունքներն ամրապնդող երգերի ցանկը ներառված է այս ուղեցույցում: Այդ երգերը նաև առաջարկված են Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկի համառոտ շարադրանքներում:
Երեխաներին երգեր սովորեցնելիս հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Կարող եք կրկնել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար համառոտ շարադրանքները, որոնք երեխաները սովորում են իրենց դասերի ժամանակ: Դա կօգնի ձեզ տեղյակ լինել պատմություններին և սկզբունքներին, որոնք նրանք սովորում են, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչպես երաժշտության միջոցով աջակցեք նրանց ուսուցմանը:
Երգեցողության ժամին դուք կարող եք կրկնել նաև այն երգերը, որոնք երեխաները մինչ այդ սովորել են, ինչպես նաև նրանց սիրած երգերը: Կրկնելիս հրավիրեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:
Երեխաների երգարանը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Friend ու Լիահոնա ամսագրերի երգերը նույնպես ընդունելի են: Երբեմն երեխաները կարող են հայրենասիրական կամ տոնական երգեր երգել, որոնք պատշաճ են կիրակի օրվա և երեխաների տարիքի համար: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Handbook 2: Administering the Church, 11.2.4)։
Երեխաների միության դասի ակնարկ
Յուրաքանչյուր շաբաթ Երեխաների միության դասն ընդգրկում է.
-
Երգեցողության ժամ.25 րոպե
-
Տեղափոխում.5 րոպե
-
Դասեր.20 րոպե
Երեխաների միության մեծ դասարան ունեցող ղեկավարները կարող են երեխաներին բաժանել երկու խմբի. մի խումբը կմասնակցի դասին, մինչդեռ մյուս խումբը՝ երգեցողության ժամին: Այնուհետև, երկու խմբերը կփոխվեն տեղերով: Նման դեպքերում Երեխաների միության ղեկավարները գուցե պետք է հարմարեցնեն վերոհիշյալ ժամերը իրենց հանգամանքներին համապատասխան:
Երաժշտություն երգեցողության ժամի համար
Հունվար
-
«Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը», Հիմներ, էջ 14
-
“Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109
-
“Family History—I Am Doing It,” Children’s Songbook, 94
Փետրվար
-
“I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168
-
“The Priesthood Is Restored,” Children’s Songbook, 89
-
«Ես մնում եմ զարմացած», Հիմներ, էջ 22
Մարտ
-
“The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77
-
“When I Am Baptized,” Children’s Songbook, 103
-
“When He Comes Again,” Children’s Songbook, 82–83
Ապրիլ
-
«Հիսուս հարյավ», Երեխաների երգարան, էջ 55
-
“I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168
-
“Jesus Said Love Everyone,” Children’s Songbook, 61
Մայիս
-
“When He Comes Again,” Children’s Songbook, 82–83
-
“Have I Done Any Good?” Hymns, no. 223
-
«Գործիր շիտակ», Հիմներ, էջ 34
Հունիս
-
“I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79
-
“Reverence Is Love,” Children’s Songbook, 31
-
“Help Me, Dear Father,” Children’s Songbook, 99
Հուլիս
-
«Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ, էջ 38
-
“Have I Done Any Good?” Hymns, no. 223
-
“I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75
Օգոստոս
-
“The Priesthood Is Restored,” Children’s Songbook, 89
-
“The Holy Ghost,” Children’s Songbook,105
-
«Աստծո զավակն եմ», Երեխաների երգարան, էջ 58
Սեպտեմբեր
-
“Reverently, Quietly,” Children’s Songbook, 26
-
“I Am like a Star,” Children’s Songbook, 163
-
“I Will Be Valiant,” Children’s Songbook, 162
Հոկտեմբեր
-
«Աստծո Հոգին», Հիմներ, էջ 28
-
“I Love to See the Temple,” Children’s Songbook, 95
-
“The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77
Նոյեմբեր
-
“Family History—I Am Doing It,” Children’s Songbook, 94
-
“Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188
-
«Գովք մարդուն», Hymns, no. 27
Դեկտեմբեր
-
“I Will Follow God’s Plan,” Children’s Songbook, 164–65
-
“He Sent His Son,” Children’s Songbook, 34–35
-
“Hark! The Herald Angels Sing,” Hymns, no. 209
Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար
Հիշեք, որ երգեցողության ժամի նպատակը չի ուղղակի ուսուցանել երեխաներին, թե ինչպես երգեն, այլ օգտագործել երաժշտությունը` օգնելով խորացնել նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ ծրագրեք ուղիներ այդ անելու համար:
Սովորեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն երգերից, որ դուք եք երգում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց սիրելի խոսքերով այն երգից, որը նկարագրում է Աստծուն և Փրկիչին:
Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Երեխաների երգարանի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները: Օգնեք երեխաներին կարդալ սուրբ գրության մի հատված և խոսեք այն մասին, թե ինչպես է այն առնչվում ձեր երգած երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:
Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի ոտանավոր, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:
Մեջբերումներ Եկեղեցու ղեկավարների խոսքերից։ Հրավիրեք երեխաներին լսել մեջբերում Եկեղեցու որևէ ղեկավարի խոսքից, որն ուսուցանում է նույն սկզբունքը, ինչ Երեխաների միության երգը: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ լսում են մի բան, որն օգնում է հասկանալ ճշմարտությունը, որի մասին երգում են: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսածով:
Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:
Կանգնեք որպես վկա։ Հրավիրեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:
Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք “When He Comes Again” երգը (Children’s Songbook, 82–83), դուք կարող եք ողջ սենյակում դնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, հրեշտակներ, ձյուն, և աստղբառերը): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:
Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ, «When I Am Baptized» երգը (Երեխաների երգարան, 103) հիշատակում է անձրևը: Դուք կարող եք ցույց տալ երեխաներին անձրևի նկար կամ մի բաժակ ջուր և խոսել, թե ինչպես են մկրտությունը և Սուրբ Հոգին մաքրում մեր հոգիները, ինչպես անձրևաջուրը մաքրում է երկիրը. սա կարող է հանգեցնել քննարկման մկրտված լինելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու օրհնությունների մասին:
Հրավիրեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքներն այդ սկզբունքների հետ իրենց ունեցած փորձառությունների հետ: Օրինակ, “I Love to See the Temple” (Children’s Songbook,95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Հրավիրեք նրանց մտածել, թե երգելիս ինչ զգացումներ ունեն, երբ տեսնում են տաճարը:
Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ, կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:
Լսեք պատասխանները։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել հարցերի պատասխաններին: Օրինակ, «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Երեխաների երգարան, 34–35), պարունակում է մի քանի հարցեր և պատասխաններ: Նախ երեխաներին տվեք հարցերը, իսկ հետո հանձնարարեք նրանց լսել պատասխանները երգելու ընթացքում:
Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը
Երեխաները երգը սովորում են այն լսելով և կրկին ու կրկին երգելով: Երեխաների համար միշտ երգեք նոր երգի խոսքերը, ոչ թե պարզապես կարդացեք կամ անգիր ասեք: Սա օգնում է, որ երեխաները մեղեդին կապեն խոսքերին: Երգը սովորեցնելուց հետո կրկնեք այն տարբեր զվարճալի ձևերով ամբողջ տարվա ընթացքում: Ստորև տրված են որոշ գաղափարներ՝ ինչպես օգնել երեխաներին սովորել և կրկնել երգերը.
Ցույց տվեք տոնայնությունը. Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի մեղեդին, ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, իսկ երգի բառերը երգելիս ձեռքը վերև բարձրացրեք՝ բարձր տոնայնությունները ցույց տալու համար, և ցած իջեցրեք՝ ցածր տոնայնությունները ցույց տալու համար:
Արձագանք. Հրավիրեք երեխաներին լինել ձեր արձագանքը՝ կրկնելով այն, ինչ դուք երգում եք: Երեխաների համար երգեք մի կարճ արտահայտություն կամ մի տող և ապա, խնդրեք նրանց կրկնել դա ձեզ համար:
Օգտագործեք վարիացիաներ. Երգերը երգեք տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ շշնջալով, կիսաձայն երգելով, ռիթմը ծափ տալով, տեմպը փոփոխելով կամ նստած ու կանգնած դիրքերից: Կարող եք նաև թղթից մի խորանարդ պատրաստել, և խորանարդի յուրաքանչյուր կողմում գրել երգելու տարբերակներ: Հրավիրեք մի երեխայի գլորել խորանարդը, որպեսզի որոշեք, թե երեխաներն ինչ եղանակով են երգելու երգը:
Երգեք խմբերով։ Յուրաքանչյուր խմբի կամ անհատի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, իսկ հետո հանձնարարեք նրանց փոխվել արտահայտություններով այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ կամ անհատ հնարավորություն ունենա երգելու երգի յուրաքանչյուր արտահայտությունը:
Օգտագործեք շարժումներ Հրավիրեք երեխաներին մտածել հասարակ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձները: Օրինակ երբ երգում եք «Ակնածալի, մեղմորեն» (Երեխաների երգարան, 26) երգը, կարող եք հրավիրել երեխաներին ծալել իրենց ձեռքերը, խոնարհել իրենց գլուխները և դիպչել իրենց սրտին, երբ երգում են երգի համապատասխան տողերը:
Երգում են աղջիկները, երգում են տղաները։ Գրատախտակին նկարեք մի տղայի և մի աղջկա նկար: Երգը կրկնելիս, բարձրացրեք այդ նկարներից մեկը, ցույց տալով, թե երգի այդ մասը ովքեր պետք է երգեն:
Նետել զամբյուղի մեջ։ Սենյակում տեղադրեք համարակալված զամբյուղներ կամ այլ տարաներ, որոնց քանակը պետք է լինի այնքան, որքան տվյալ երգի տներն են: Հրավիրեք երեխաներից մեկին լոբով պարկը կամ ճմռթած թղթե գնդակը նետել համարակալված տարայի մեջ կամ` մոտ: Թող երեխաները երգեն երգի այն տունը, որի համարը գրված է տարայի վրա:
Նկարը համապատասխանեցրեք արտահայտության հետ։ Երգի յուրաքանչյուր տողը գրեք առանձին թղթի վրա և գտեք յուրաքանչյուր տողը ներկայացնող նկար: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում, իսկ թղթերը՝ մյուս: Երգեք երգը և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները բառերի հետ:
Պատրաստեք պաստառներ. Ցուցադրեք պաստառներ, որոնց վրա գրված կլինեն յուրաքանչյուր քառյակի բառերը կամ այդ բառերը ներկայացնող նկարներ ցուցադրեք: Երբ երեխաները երգեն, փակեք բառերից կամ նկարներից մի քանիսը, մինչև նրանք կկարողանան երգը երգել ամբողջությամբ՝ առանց պաստառի օգնության: Կարող եք նաև հրավիրել երեխաներին, որ օգնեն ձեզ պատրաստել պաստառները: