Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138․ «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138. «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

մարդիկ հոգևոր աշխարհում

Ջոզեֆը տեսնում է իր հորը, մորը և եղբորը սելեստիալ արքայությունում (Սելեստիալ արքայության մասին Ջոզեֆ Սմիթի տեսիլքը, Ռոբերթ Բարրեթ):

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը

Վարդապետություն և Ուխտեր 137-138

«Մահացածների փրկագնման տեսիլքը»

Փնտրեք սկզբունքներ այդ հայտնություններում, որոնք, թվում է, կարևոր են երեխաների համար, ում ուսուցանում եք: Ինչպե՞ս կօգնեք նրանց բացահայտել այդ բաները։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը հոգևոր աշխարհում, որը գտնվում է այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Հրավիրեք երեխաներին կիսվելնրանով, ինչ գիտեն հոգևոր աշխարհի մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 137․1-5

Աստված ինձ ուղի է տվել հավիտյան լինել իմ ընտանիքի հետ:

Մի տեսիլքում Ջոզեֆ Սմիթը իր ընտանիքի անդամներին միասին տեսավ սելեստիալ արքայությունում: Ինչպե՞ս կարող եք օգտագործել նրա տեսիլքը երեխաներին ուսուցանելու համար, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք ձեր ընտանիքից մեկի նկարը և խոսեք, թե որքան շատ եք ուզում նրա հետ լինել սելեստիալ արքայությունում: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի եղբայր Ալվինը մահացավ երիտասարդ տարիքում և Ջոզեֆը նրան շատ էր կարոտում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137.1, 5, և հարցրեք երեխաներին, թե սելեստիալ արքայության իր տեսիլքում ո՞ւմ տեսավ Ջոզեֆ Սմիթը (տես նաև Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 152–53): Հրավիրեք երեխաներին լայն տարածել իրենց ձեռքերը` ցույց տալով, թե որքան շատ են իրենք սիրում իրենց ընտանիքներին և խնդրեք նրանց կիսվել, թե ինչու են ուզում լինել իրենց ընտանիքների հետ սելեստիալ արքայությունում:

  • Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 137․1–5 հատվածները և այս շաբաթվա գործնական վարժության էջը` օգնելով երեխաներին հայտնաբերել մանրամասներ սելեստիալ արքայության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի տեսիլքի մասին: Հրավիրեք նրանց նկարել իրենց կամ իրենց ընտանիքի նկարը գործնական վարժության էջում, մինչ խաղում կամ մի երգ եք երգում ընտանիքների մասին, օրինակ՝ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգը (Մանկական երգարան, 188):

Վարդապետություն և Ուխտեր 138․6-11

Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ հասկանալ սուրբ գրությունները:

Սուրբ գրությունները կարող են երբեմն դժվար հասկացվել, հատկապես երեխաների համար: Վարդապետություն և Ուխտեր 138․11-ը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին կարող է բացել «[մեր] հասկացողության աչքերը»:

տղան կարդում է սուրբ գրությունները

Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչ ենք մենք կարդում սուրբ գրություններում:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք նկարը, որտեղ պատկերված է նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 127): Բացատրեք, որ նա Եկեղեցու վեցերորդ նախագահն էր, և մի օր նա կարդում էր և խորհում սուրբ գրությունների շուրջ (մտածելով, թե ինչ էին դրանք նշանակում): Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138․ 6, 11 հատվածը, հրավիրեք երեխաներին ձևացնել, որ իրենք նախագահ Սմիթն են, և կատարեն շարժումներ, որոնք ներկայացնում են խոսքերը:

  • Երեխաներին պատմեք այն ժամանակի մասին, երբ խորհել եք ինչ-որ բանի շուրջ սուրբ գրություններից, և Սուրբ Հոգին օգնել է ձեզ հասկանալ այն: Երգեք որևէ երգ սուրբ գրությունները սովորելու մասին, օրինակ՝ «Կարդալ, խորհել և աղոթել» (Մանկական Երգարան,109): Ըստ այս երգի, մենք ինչ պետք է անենք սուրբ գրությունները հասկանալու համար:

Վարդապետություն և Ուխտեր 138․18-35

Աստծո բոլոր զավակները ավետարանը լսելու հնարավորություն կունենան:

Հիսուս Քրիստոսը խաչվելուց հետո այցելեց Իր հավատարիմ Սրբերին հոգևոր աշխարհում: Նեփիացիները փորձեցին ուսուցանել ավետարանը Լամանացիներին, բայց Լամանացիները չկամեցան լսել։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք գերեզմանի մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 58, 59-ը կամ Աստվածաշնչի լուսանկարներ, հ. 14), կամ նկարեք մի գերեզմանի նկար գրատախտակին: Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը հոգևոր աշխարհում, մինչ Նրա մարմինը գտնվում էր գերեզմանում այս շաբաթվա ուրվագծում Եկ, հետևիր ինձ)․ Անհատների և ընտանիքների համարձեռնարկում։ Երբ անեք, հարցեր տվեք՝ օգնելով երեխաներին նկատել կարևոր մանրամասներ Վարդապետություն և Ուխտեր 138․18–19, 23–24, 27–30-ում, ինչպես օրինակ` ում այցելեց Հիսուսը, ինչպես էին նրանք զգում, և ինչ Նա խնդրեց նրանց անել:

  • Ցույց տվեք միսիոներների մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 109, 110), և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են անում միսիոներները: Կարող եք նաև առաջարկել նրանց ցույց տալ որոշ բաներ, որոնք անում են միսիոներները: Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.31–34 հատվածները: Բացատրեք, որ ճիշտ ինչպես միսիոներներ կան այստեղ` երկրի վրա, միսիոներներ կան նաև հոգևոր աշխարհում, ովքեր ուսուցանում են մարդկանց այնտեղ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 137․1-5

Աստված ինձ ուղի է տվել ընդմիշտ լինել իմ ընտանիքի հետ:

Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայության մի տեսիլք տեսավ և այնտեղ տեսավ իր ծնողներին և իր եղբայր Ալվինին: Այս տեսիլքն ուսուցանում է մեզ, որ եթե մենք արդարակյաց լինենք, մեր ընտանեկան հարաբերությունները կարող են շարունակվել հաջորդ կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․1-5 հատվածները և նկարել մի նկար այն մասին, ինչ կարդացին (տես նաև այս շաբաթվա գործնական վարժության էջը): Ի՞նչ զգաց Ջոզեֆ Սմիթը, երբ տեսավ իր ընտանիքի անդամներին սելեստիալ արքայությունում:

  • Ցույց տվեք «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org), կամ երգել մի երգ ընտանիքների մասին, ինչպես օրինակ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգը (Մանկական երգարան, 188): Ի՞նչ են ուսուցանում տեսաֆիլմը կամ երգըմեզ այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել մեր ընտանիքները հավերժական դարձնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 138․1-11

Երբ ես խորհեմ սուրբ գրությունների շուրջ, Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ հասկանալ դրանք:

Ի՞նչ կարող են երեխաները սովորել Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի օրինակից, որը կարող է բարելավել սուրբ գրություններն ուսումնասիրելու նրանց եղանակը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․1-11 հատվածները և խնդրեք նրանց մի նախադասությամբ ամփոփագիր գրել Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի փորձառության մասին: Ի՞նչ արեց նա, որն առաջնորդեց նրան դեպի իր նշանավոր տեսիլքը: Ի՞նչ է նշանակում խորհել կամ խորհրդածել սուրբ գրությունների շուրջ:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում նրանք, երբ հարցեր են ունենում ավետարանի վերաբերյալ: Կիսվեք սուրբ գրությունների մի քանի օրինակներով կամ ձեր անձնական կյանքից, երբ սուրբ գրությունների շուրջ խորհելը հասկացողություն է բերել Հոգու կողմից (տես, օրինակի համար, 1 Նեփի 11.1–6, Վարդապետություն և Ուխտեր 76․19–24, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–12):

Վարդապետություն և Ուխտեր 138․12-35

Աստծո բոլոր զավակները ավետարանը լսելու հնարավորություն կունենան:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն իմացավ, որ ավետարանի քարոզման աշխատանքը շարունակվում է հոգիների աշխարհում: Այս աշխատանքն ապահովում է, որ ամեն մեկը հնարավորություն ունենա ընդունելու ավետարանը:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին թվարկեք որոշ հատվածներ բաժին 138-ից: Ապա, մեկ այլ կարգով թվարկեք դրույթներ, որոնք ամփոփում են յուրաքանչյուր հատվածների խումբը: Հրավիրեք երեխաներին համեմատել դրույթները ճիշտ հատվածների հետ: Հատվածները կարող են ընդգրկել 12–16-ը (արդարակյաց հոգիները հավաքվում են սպասելու Հիսուսի հայտնվելուն), 18–19 (Փրկիչը հայտնվում է արդարակյաց հոգիներին), 29–30 (Հիսուսը նշանակում է սուրհանդակներ՝ քարոզելու ավետարանը), 31–35 (արդարակայց հոգիները քարոզում են ավետարանը), և այլն: Երր երեխաները համեմատություն կատարեն, խնդրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ հատվածներից:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․33 հատվածը պարզելով, թե ավետարանի ինչ սկզբունքներ են ուսուցանվում մահացածների ոգիներին: Խնդրեք երեխաներին մտապահել և հասկանալ Հավատո հանգանակ 1.4-ը: Ի՞նչն է նույնը այս հատվածներում, և ի՞նչն է տարբեր: Ի՞նչ է ուսուցանում մեզ սա Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ժամանակ ծրագրել այս շաբաթ, երբ նրանք կխորհեն իրենց կարդացած սուրբ գրությունների շուրջ:

Բարելավել մեր ուսուցումը

Ակնածանք խրախուսեք։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին մտածելը ակնածանքի կարևոր մասն է : Կարող եք երեխաներին հիշեցնել, որ լինեն ակնածալից՝ ցածրաձայն երգելով, շշնջալով Երեխաների միության որևէ երգ կամ ցույց տան Հիսուսի նկարը: