«Օգոստոսի 7–13-ը: Հռովմեացիս 1–6. «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Օգոստոսի 7–13-ը: Հռովմեացիս 1–6», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Օգոստոսի 7–13-ը
Հռովմեացիս 1–6
«Աստուծոյ զորութիւն է փրկելու համար»
Գրի առնելով հուշումները՝ դուք կկարողանաք հիշել, թե Հոգին ինչ է ուսուցանում ձեզ: Գրի առեք նաև, թե ի՞նչ եք զգում այդ հուշումների վերաբերյալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Այն ժամանակ, երբ Պողոսը գրեց իր նամակը՝ ուղղված հռոմեական Եկեղեցու անդամներին, ովքեր հրեաների և հեթանոսների տարբեր խմբեր էին, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին արդեն աճել էր Գալիլեայի հավատացյալների փոքրիկ խմբի սահմաններից շատ հեռու: Փրկիչի Հարությունից հետո՝ մոտ 20 տարի անց, քրիստոնյաների համայնքներ կային գրեթե ամենուրեք, ուր առաքյալները ճամփորդելով հասել էին, անգամ Հռոմ՝ վիթխարի կայսրության մայրաքաղաքը: Այնուամենայնիվ, համեմատած Հռոմեական կայսրության ընդարձակության հետ, Եկեղեցին փոքր էր և հաճախ հալածանքի առարկա էր դառնում։ Նման պայմաններում ոմանք կարող են «Քրիստոսի աւետարանը ամօթ համար[ել]», բայց, իհարկե, ոչ Պողոսը: Նա գիտեր և վկայում էր, որ իրական ճշմարտությունը «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար», և գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում (Հռովմայեցիս 1.16):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ի՞նչ են «Թղթերը», և ինչպե՞ս են դրանք կազմավորված:
«Թղթերը» նամակներ են, որոնք գրվել են Եկեղեցու առաջնորդների կողմից աշխարհի տարբեր մասերում գտնվող Սրբերի համար: Պողոս առաքյալն է գրել Նոր Կտակարանի նամակների մեծ մասը՝ սկսած Հռովմեացիներով՝ վերջացրած Եբրայեցիներով: Նրա նամակները դասակարգված են ըստ երկարության, բացառությամբ Եբրայեցիների (տես Bible Dictionary, “Pauline Epistles”): Չնայած Հռովմայեցիս-ը առաջին թուղթն է Նոր Կտակարանում, այն փաստորեն գրվել է Պողոսի միսիոներական ճամփորդությունների ավարտին մոտ:
«Արդարը հաւատքից կապրի»
Հետևյալ սահմանումները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ «Թուղթ առ Հռովմեացիս» նամակը.
-
ՕրենքըԵրբ Պողոսը գրում էր «օրենքի» մասին, նա ակնարկում էր Մովսեսի օրենքը: Պողոսի գրվածքներում «գործեր» բառը վերաբերում էր Մովսեսի օրենքի հետ կապված արտաքին գործերին։ Քննարկեք, թե Մովսեսի օրենքն ու ըստ դրա պահանջվող գործերը ինչպե՞ս են տարբերվում Հռովամեացիս 3.23–31-ում նկարագրված «հաւատքի օրէն[քից]»:
-
Թլպատություն, անթլպատություն:Հնում թլփատությունը ուխտի նշան կամ խորհրդանիշ էր, որը Աստված կապել էր Աբրահամի հետ: Պողոսն օգտագործում է «թլփատություն» եզրույթը՝ ակնարկելով հրեաներին և «անթլփատություն» եզրույթը՝ ակնարկելով հեթանոսներին: Խորհեք, թե ինչ է ուսուցանում Հռովմեացիս 2.25–29-ը այն մասին, թե իրականում ինչ է նշանակում լինել Աստծո ուխտի ժողովուրդը: Նշեք, որ թլպատությունն այլևս Իր ժողովրդի հետ կապած Աստծո ուխտի նշան չէ (տես Գործք Առաքելոց 15.23–29):
-
Արդարացում, արդարացնել, արդարացվածԱյս եզրույթները վերաբերում են մեղքի թողությանը կամ ներմանը: Երբ մենք արդարացվում ենք, ներվում ենք, հռչակվում անմեղ և ազատվում մեր մեղքերի համար հավերժական պատժից: Երբ տեսնեք այս եզրույթները, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ուսուցանել Պողոսը այն մասին, թե ինչն է հնարավոր դարձնում արդարացումը (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Արդարացում, Արդարացնել», scriptures.ChurchofJesusChrist.org; D. Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 18–25): Հռովմեացիս նամակում «արդարակյաց» և «արդարակեցություն» բառերը կարող են հոմանիշներ համարվել «արդար» և «արդարացում» բառերին:
-
ՇնորհՇնորհը «աստվածային … օգնություն է կամ ուժ, որը տրվում է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ»: Շնորհի միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն և անմահություն կստանան: Բացի այդ, «շորհը հնարավորության զորություն է, որը տղամարդկանց և կանանց թույլ է տալիս հավիտենական կյանք և վեհացում ակնկալել այն բանից հետո, երբ նրանք գործադրել են իրենց լավագույն ջանքերը»: Մենք շնորհ չենք վաստակում մեր ջանքերով, ավելի շուտ շնորհն է մեզ տալիս «ուժ և աջակցություն՝ կատարելու բարի գործեր, որոնք հակառակ դեպքում չէինք կարողանա շարունակել կատարել» (Աստվածաշնչի բառարան, «Շնորհ», տես նաև 2 Նեփի 25.23, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107–10, Բրադ Վիլլոքս, «Նրա շնորհը բավարար է», Լիահոնա, սեպտեմբեր 2013, 43–45): Երբ կարդաք Հռովմեացիս նամակը, գրեք, թե ինչ եք սովորում Փրկիչի շնորհի մասին:
Իմ գործողությունները պետք է արտացոլեն և խորացնեն իմ դարձը
Հռոմի հրեա քրիստոնյաներից ոմանք, ըստ երևույթին, դեռ հավատում էին, որ Մովսեսի օրենքի արարողություններն ու ծեսերը փրկություն են բերում: Սա կարող է թվալ մի խնդիր, որն այլևս չի կիրառվում, քանի որ մենք չենք ապրում Մովսեսի օրենքով: Բայց երբ կարդաք Պողոսի գրվածքները, հատկապես Հռովմեացիս 2.17–29-ը, մտածեք ավետարանով ապրելու ձեր սեփական ջանքերի մասին: Արդյո՞ք ձեր արտաքին գործողությունները, ինչպես օրինակ՝ հաղորդության ընդունումը կամ հաճախումը տաճար, խորացնում են ձեր դարձը և ամրացնում ձեր հավատքն առ Քրիստոս (տես Ալմա 25.15–16): Կա՞ ինչ-որ բան, որը դուք պետք է փոխեք, որպեսզի ձեր արտաքին գործողությունները տանեն սրտի փոփոխության:
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Դառնալու մարտահարվերը», Ensign, Nov. 2000, 32–34։
Հիսուս Քրիստոսի միջոցով ինձ կներվեն իմ մեղքերը
Որոշ մարդիկ կարող են հուսալքված զգալ Պողոսի համարձակ հայտարարությունից, որ «արդար չկայ՝ մէկն էլ չկայ» (Հռովմեացիս 3.10): Բայց Հռովմեացիս նամակում կան նաև հույս ներշնչող ուղերձներ: Փնտրեք դրանք գլուխներ 3 և 5-ում և քննարկեք, թե ինչու հիշելով, որ «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմեացիս 3.23), կարևոր քայլ ենք կատարում, որ սովորենք Հիսուս Քրիստոսի միջոցով «հույսով պարծենալ» (Հռովմեացիս 5.2):
Հիսուս Քրիստոսի ավետարանը հրավիրում է ինձ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»
Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը պետք է փոխի մեր ապրելակերպը: Հռովմեացիս 6-րդ գլխում ո՞ր հայտարարություններն են նկարագրում, թե Փրկիչին հետևելով ինչպե՞ս եք օգնել ձեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ» (հատված 4):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Հռովմեացիս 1.16–17Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք «Քրիստոսի ավետարանը ամօթ չէնք համարում»:
-
Հռովմեացիս 3.23–28Այս հատվածները կարդալիս դուք կարող եք քննարկել տարբերությունը Աստծո շնորհը «վաստակելու», որը մենք երբեք չենք կարող անել, և այն ստանալու միջև, որը մենք պետք է անենք: Ե՞րբ ենք մենք զգացել Աստծո շնորհը: Ինչպե՞ս կարող ենք այն ավելի ամբողջական ստանալ:
-
Հռովմեացիս 5․3-5Ինչպիսի՞ նեղություններ ենք մենք կրել: Այդ նեղություններն ինչպե՞ս օգնեցին մեզ զարգացնել համբերություն, փորձառություն և հույս:
-
Հռովմեացիս 6․3–6Ի՞նչ ասաց Պողոսը այդ հատվածներում մկրտության խորհրդանշական իմաստի մասին: Գուցե ձեր ընտանիքը կարողանա ծրագրել մասնակցել առաջիկա որևէ մկրտության: Կամ ձեր ընտանիքից որևէ մեկը կարող է կիսվել նկարներով և իր մկրտության մասին հիշողություններով: Մկրտության ուխտեր կապելն ու պահելն ինչպե՞ս է օգնում մեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «When I Am Baptized», Children’s Songbook, 103: