Նոր Կտակարան 2023
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22–28․ «Պաշտոնեա և վկա»


«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22–28. «Պաշտոնեա և վկա» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22-28, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Պողոսը բանտում

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը:

Գործք Առաքելոց 22-28

«Պաշտոնեա և վկա»

Տպավորությունները Սուրբ Հոգուց հաճախ հանգիստ են, իսկ երբեմն՝ սրընթաց: Գրի առնելով ձեր տպավորությունները՝ հնարավորություն կունենաք ավելի խորը մտածել դրանց մասին:: Երբ կարդաք Գործք Առաքելոց 22–28-ը, գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքները և ժամանակ հատկացրեք՝ դրանց մասին խորհելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

«Երբ մենք Տիրոջ հանձնարարությունն ենք կատարում,- խոստացել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, - մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք» («Սովորել, կատարել, լինել» Լիահոնա, նոյեմբեր 2008, 62): Այնուամենայնիվ, մենք հարթ ճանապարհի և հաջողությունների անվերջ հոսքի իրավունք չունենք: Ասվածի համար մենք պետք է ապացույցներ փնտրենք ոչ այլ տեղ, քան Պողոս առաքյալից: Փրկիչը նրան հանձնարարել էր. «[Իր] անունը տանել հեթանոսների, թագաւորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք Առաքելոց 9.15): Գործք Առաքելոց 22–28-րդ գլուխներում մենք տեսնում ենք, որ Պողոսը կատարում է այդ հանձնարարությունը և մեծ ընդդիմության հանդիպում՝ շղթաներ, բանտարկություն, ֆիզիկական բռնություն, նավաբեկություն և նույնիսկ՝ օձի հարձակում: Բայց նաև տեսնում ենք, որ Հիսուսը «կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս» (Գործք Առաքելոց 23.11): Պողոսի փորձառությունները ոգեշնչող հիշեցում են, որ Տիրոջ կանչը՝ «հայտարարել [Իր] ավետարանը ցնծության հնչումով», գալիս է հետևյալ խոստումի հետ. «Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք, քանզի ես ձեր մեջ եմ» (Վարդապետություն և Ուխտեր 29.4–5, տես նաև Մատթեոս 28.19–20):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 22.1–21, 26.1–29

Հիսուս Քրիստոսի աշակերտները համարձակորեն կիսվում են իրենց վկայություններով

Երբ Պողոսը հայտնեց այն հզոր վկայությունները, որոնք գրված են Գործք Առաքելոց 22 և 26-ում, նրան բանտարկեցին հռոմեացի զինվորները: Մարդիկ, ում հետ նա խոսեց, իշխանություն ունեին նրան մահվան դատապարտելու: Սակայն նա որոշեց համարձակորեն վկայություն բերել Հիսուս Քրիստոսի և իր ստացած «երկնային տեսիլքի» մասին (Գործք Առաքելոց 26.19): Ի՞նչն է ոգեշնչում ձեզ նրա խոսքերում: Մտածեք այն հնարավորությունների մասին, որոնք դուք ունեք ձեր վկայությամբ կիսվելու համար: Օրինակ՝ ձեր ընկերները գիտե՞ն, թե դուք ինչպես եք վերաբերվում Հիսուս Քրիստոսին: Կամ օրինակ, երբ եք վերջին անգամ պատմել ձեր ընտանիքին կամ մյուսներին այն մասին, թե ինչպես եք ստացել ձեր վկայությունն ավետարանի մասին:

Երբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ծաղրում էին իր Առաջին Տեսիլքի մասին պատմելու համար, նա ոգեշնչվեց այն բանից, թե ինչպես էր Պողոսը վկայում իր տեսիլքի մասին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24–25): Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ Ջոզեֆ Սմիթը սովորեց Պողոսից: Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի այս երկու վկաներից:

Տես նաև Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88–91:

Գործք Առաքելոց 23.10–11, 27.13–25, 40–44

Տերը կանգնում է նրանց կողքին, ովքեր ձգտում են ծառայել Իրեն

Ինչպես Պողոսի ծառայությունն է հստակ ցույց տալիս, դժվարությունները մեր կյանքում չեն նշանակում, որ Աստված հավանություն չի տալիս այն աշխատանքին, որը մենք կատարում ենք: Փաստորեն, երբեմն դժվարությունների ժամանակ է, երբ մենք Նրա աջակցությունն ամենաշատն ենք զգում: Հետաքրքիր կլինի վերանայել այն, ինչ վերջերս կարդացել եք Պողոսի ծառայության մասին և թվել մի քանի բաներ, որոնց նա դիմացավ (տես օրինակ՝ Գործք Առաքելոց 14.19–20, 16.19–27, 21.31–34, 23.10–11, 27.13–25, 40–44): Տերը ինչպե՞ս կանգնեց նրա կողքին: Ինչպե՞ս է Նա կանգնել ձեր կողքին:

Գործք Առաքելոց 24.24-27, 26․1-3, 24-29, 27

Աստծո ծառաների խոսքերին ականջ դնելով՝ մենք ձեռք ենք բերում ապահովություն և խաղաղություն

Իր ամբողջ ծառայության ընթացքում Պողոսը հզոր վկայություն բերեց Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Շատ մարդիկ ընդունեցին նրա վկայությունը, բայց ոչ բոլորն արեցին դա: Երբ կարդաք Գործք Առաքելոց 24.24–27 և Գործք Առաքելոց 26.1–3, 24–29-ը, գտեք խոսքեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես հռոմեացի հետևյալ կառավարիչները Հուդայում արձագանքեցին Պողոսի ուսմունքներին.

  • Փելիքս

  • Փեստոս

  • Ագրիպպաս թագավոր

Կայսեր կողմից դատվելու համար դեպի Հռոմ նավարկելիս Պողոսը մարգարեացավ, որ այն «նեղութիւնով և շատ վնասով է լինելու» նավի և ուղևորների համար (Գործք Առաքելոց 27.10): Կարդացեք գլուխ 27-ը՝ պարզելով, թե Պողոսի նավակիցներն ինչպես արձագանքեցին նրա նախազգուշացմանը: Նրանց փորձառության մեջ արդյո՞ք գտաք որևէ դաս ձեզ համար:

Արդյո՞ք երբևէ արձագանքել եք այդ մարդկանցից որևէ մեկի նման, երբ լսել եք Եկեղեցու առաջնորդների ուսուցումները: Որո՞նք են այս ձևով արձագանքելու մի քանի հնարավոր հետևանքները: Ի՞նչ եք սովորում Իր ծառաների միջոցով տրված Տիրոջ խորհրդին ականջ դնելու պատմություններից:

Տես նաև 2 Նեփի 33.1–2, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Նախազգուշացնող ձայնը», Լիահոնա, մայիս 2017, 108–11, «Հետևեք ապրող մարգարեին», Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն (2014), 147–55:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գործք Առաքելոց 24.16Նախքան իր դարձը, Պողոսը Աստծո հանդեպ հանցանքների երկար պատմություն ուներ: Բայց քանի որ նա կամենում էր ապաշխարել, կարողացավ ասել. «Հենց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ [հանցանքներից] մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին» (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 135.4-5): Ինչպե՞ս կարող ենք մեր խիղճը զերծ պահել Աստծո և մյուսների հանդեպ հանցանքներից:

Գործք Առաքելոց 26.16–18Այս հատվածներում Տերն ինչի՞ համար կանչեց Պողոսին: Մենք ի՞նչ հնարավորություններ ունենք նմանատիպ գործեր կատարելու համար:

Գործք Առաքելոց 28.1–9Ձեր ընտանիքից որևէ մեկը սիրո՞ւմ է օձեր: Խնդրեք նրան կամ ընտանիքի որևէ այլ անդամի պատմել պատմությունները, որոնք գտնվում են Գործք Առաքելոց 28.1–9-ում: Ձեր երեխաները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով այս պատմությունները կամ դերակատարելով դրանք: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այդ պատմություններից: Դրանցից մեկը կարող է լինել այն, որ Տերը կատարում է Իր ծառաներին տված խոստումները: Օրինակ՝ դուք կարող եք համեմատել Մարկոս 16.18-ում տրված խոստումները՝ Պողոսի փորձառություններում դրանց իրականացման հետ: Դուք գուցե նաև գտնեք վերջին գերագույն համաժողովի որևէ ելույթ՝ մի խոստում, որը տվել է Տիրոջ ծառաներից մեկը, և որը հավանաբար իմաստալի է ձեր ընտանիքի համար, և ցուցադրեք այն ձեր տանը: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հավատքը առ այն, որ այդ խոստումը կկատարվի:

թունավոր օձ

Աստված պաշտպանեց Պողոսին, երբ թունավոր օձը խայթեց նրան:

Գործք Առաքելոց 28.22–24.Ինչպես Եկեղեցին Պողոսի օրերում (կոչվում էր «աղանդ» հատված 22), այսօր ևս Եկեղեցուն հաճախ «դեմ են խոսում»: Ինչպե՞ս արձագանքեց Պողոսը, երբ մարդիկ դեմ խոսեցին Փրկիչին և Նրա Եկեղեցուն: Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի փորձառությունից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, հմր. 38։

Բարելավենք մեր ուսուցումը

Կենտրոնացեք սկզբունքների վրա, որոնք կօրհնեն ձեր ընտանիքը: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կա այստեղ, որը հատկապես իմաստալի կլինի իմ ընտանիքի համար»: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 17:)

Պողոսը Ագրիպպաս թագավորի առջև

Պողոսը Ագրիպպաս թագավորի առջև: Քաջարի լինենք Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, Դանիել Ա. Լյուիս