«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը։ Գործք Առաքելոց 22-28․ «Պաշտոնեա և վկա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը։ Գործք Առաքելոց 22-28», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը
Գործք Առաքելոց 22-28
«Պաշտոնեա և վկա»
Գործք Առաքելոց 22–28 գլուխներում Պողոս Առաքյալի ծառայության մասին պատմությունները կարդալիս գտեք այն սկզբունքները, որոնք օգտակար կլինեն այն երեխաներին, որոնց ուսուցանում եք։
Հրավիրեք կիսվել
Ցուցադրեք նկարներ, որոնք կարող են երեխաներին հիշեցնել Գործք Առաքելոց 22–28-ի պատմությունները, օրինակ՝ բանտի խուցը, նավակը և օձը: Հրավիրեք երեխաներին կիսվել Պողոսի մասին իրենց իմացած պատմություններով, որոնք առնչվում են այդ նկարների հետ։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մտահոգվում են իմ մասին և կօգնեն ինձ դժվարին ժամանակներում
Երբ երեխաները սովորեն, թե Փրկիչն ինչպես օգնեց Պողոսին, նրանց հավատքը կամրապնդվի առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուսը հոգ են տանում են իրենց մասին։
Հնարավոր վարժություններ
-
Կիսվեք Գործք Առաքելոց 23․10–11-ում Պողոսին բանտում այցելող Փրկիչի պատմությունով։ Կամ ցուցադրեք “Be of Good Cheer” տեսանյութը (ChurchofJesusChrist.org), որը ներկայացնում է այդ պատմությունը։ Պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք կանգնած էիք փորձության առաջ և ուղղություն ու սփոփանք եք ստացել Աստծո կողմից։ Խնդրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ սփոփանք են ստացել Աստծո կողմից:
-
Օգնեք երեխաներին մտապահել Պողոսին ասված Հիսուսի խոսքերը․ «Քաջացեք»։ Հրավիրեք երեխաներին մտածել մեկի մասին, ում կարող են առաջարկել «քաջանալ», միգուցե մի մարդու, ով տխուր կամ մտահոգված է։
-
Երեխաների հետ երգեք որևէ երգ ուրախ լինելու մասին, ինչպես օրինակ՝ «Smiles» (Children’s Songbook, 267)։
Ես կարող եմ իմ վկայությամբ կիսվել ուրիշների հետ
Ագրիպպաս թագավորի առաջ Պողոսի վկայության վերանայումը կարող է օգնել երեխաներին սովորել, թե ինչպես կիսվել նրանով, ինչը, իրենք գիտեն, որ ճշմարիտ է։
Հնարավոր վարժություններ
-
Դասարան բերեք թղթե մի թագ և տվեք մի երեխայի, որպեսզի այն դնի գլխին և ձևացնի, որ ինքը Ագրիպպաս թագավորն է։ Մեկ այլ երեխայի հրավիրեք կանգնել թագավորի առաջ և ներկայացնել Պողոսին, մինչ դուք կամփոփեք Պողոսի վկայությունը և Ագրիպպաս թագավորի արձագանքը Գործք Առաքելոց 26․1–29-ում (տես «Գլուխ 63. Պողոսն ավարտում է իր առաքելությունը», Նոր Կտակարանի պատմություններում 162–66, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում)։ Բացատրեք, որ մենք կարող ենք մեր վկայություններով կիսվել ուրիշների հետ, ինչպես Պողոսը:
-
Մինչ դուք երգում կամ կարդում եք վկայության մասին երգի բառերը, օրինակ՝ «Գիտեմ, Հայրս ապրում» (Մանկական երգեր, 59)։ Հրավիրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ լսում են մի բան, որը գիտեն, որ ճշմարիտ է: Երգը կարող եք երգել մի քանի անգամ։ Երբ երեխաները ծանոթանան բառերին, խնդրեք նրանց միանալ ձեզ և երգել։ Օգնեք նրանց սովորել կիսվել իրենց վկայություններով այն բաների մասին, որոնք իրենք գիտեն, որ ճշմարիտ են։
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են ասել, երբ բերում են իրենց վկայությունները (մտքերի համար տես Հավատո Հանգանակը)։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց վկայություններով ընտանիքի որևէ անդամի հետ:
Մարգարեները նախազգուշացնում են ինձ վտանգի մասին
Մտածեք, թե նավաբեկության պատմությունը, որի մեջ հայտնվեց Պողոսը, ինչպես կարող է օգնել ուսուցանել երեխաներին այն մասին, որ մարգարեները տեսնում են ֆիզիկական և հոգևոր վտանգը, որը մենք չենք կարող տեսնել։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք նավի վրա են, որն ընկնում է փոթորկի մեջ։ Կարդացեք մարդկանց ուղղված Պողոսի նախազգուշացումը Գործք Առաքելոց 27․9–10-ում և պատմեք նավաբեկության պատմությունը, որը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ ուշադրություն չդարձրին նրա նախազգուշացմանը (տես Գործք Առաքելոց 27․11, 39–44)։ Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի նկարը և բերեք ձեր վկայությունը, որ նա կարող է մեզ զգուշացնել հոգևոր վտանգների մասին:
-
Ամբողջ սենյակում տեղադրեք մի քանի նկար կամ առարկա, որոնք ներկայացնում են այն բաները, որոնք մեզ սովորեցրել են մարգարեները, որ ավելի շատ նմանվենք Հիսուսին, օրինակ՝ ուրիշներին սիրելը կամ մկրտվելը: Դասարանով քայլեք սենյակով, կանգ առնելով յուրաքանչյուր նկարի կամ առարկայի դիմաց և խոսեք այն մասին, թե ինչպես, հետևելով մարգարեի ուսմունքներին, մեզ ապահով ենք զգում:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Գործք Առաքելոց 23.10-11, 27․18-25, 28․1-6
Երբ ես փորձության եմ հանդիպում, Աստված ինձ մենակ չի թողնում
Փորձությունների մեջ Պողոսը զգաց, որ Տերն իր հետ էր։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին նմանեցնել Պողոսի փորձառությունները իրենց սեփական կյանքին։
Հնարավոր վարժություններ
-
Օգտվելով Գործք Առաքելոց 23․10-ից, բացատրեք, որ Պողոսը բանտ նետվեց, որովհետև մարդկանց ուսուցանում էր Հիսուսի մասին։ Ապա երեխաների հետ կարդացեք Գործք Առաքելոց 23․11։ Կամ ցուցադրեք “Be of Good Cheer” տեսանյութը (ChurchofJesusChrist.org), որը ներկայացնում է այդ պատմությունը։ Ինչո՞ւ էր Պողոսը կարողանում «քաջանալ»՝ անգամ բանտում։
-
Գրատախտակին գրեք Գործք Առաքելոց 23․10–11, Գործք Առաքելոց 27․18–25, և Գործք Առաքելոց 28․1–6։ Ցույց տվեք բանտի, նավակի և օձի նկարները և խնդրեք երեխաներին վերանայել այս հատվածներն ու համադրել դրանք նկարների հետ։ Այս պատմություններից յուրաքանչյուրի մեջ ինչպե՞ս է Տերը ցույց տալիս Պողոսին, որ Ինքը նրա հետ է: Կիսվեք մի փորձառությամբ, երբ Տերը ձեզ հետ էր դժվար պահին և ինչպես դա ամրապնդեց Նրա մասին ձեր վկայությունը: Խրախուսեք երեխաներին նույնպես կիսվել իրենց փորձառություններով:
Ես համարձակ կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ
Վկայությամբ կիսվելու Պողոսի խիզախությունը կարող է օգնել երեխաներին համարձակ լինել իրենց վկայություններով կիսվելիս։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կարդալու համար ընտրեք հատվածներ Գործք Առաքելոց 26-ից, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ ասաց Պողոսը Ագրիպպաս թագավորին իր փորձառությունների մասին (օրինակ՝ հատվածներ 9–16) և այն, ինչ նա ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ՝ հատվածներ 18, 23): Կարող եք նաև ցույց տալ «Պողոս. Ընտրված անոթ» տեսանյութից մի հատված (ChurchofJesusChrist.org): Պողոսի համար ինչո՞ւ էր երկյուղալի այդ ամենով կիսվել թագավորի առաջ: Հրավիրեք երեխաներին թվարկել ավետարանի մի քանի սկզբունքներ, որոնք իրենք գիտեն, որ ճշմարիտ են: Խնդրեք նրանց մտածել որևէ ծանոթի մասին, ով կարիք ունի լսելու այդ ճշմարտությունների մասին նրանց վկայությունը։
-
Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և գրել մի քանի տող իրենց վկայությունների մասին։
Մարգարեները նախազգուշացնում են ինձ վտանգի մասին
Երեխաները կարող են լսել ապրող մարգարեների ուղերձները և հասկանալ նրանց նախազգուշացումները։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել լսել և հետևել այդ նախազգուշացումներին։
Հնարավոր վարժություններ
-
Կտրտեք նավակի ուրվագիծ ունեցող թուղթը գլուխկոտրուկի մասերի։ Խնդրեք երեխաներին Գործք Առաքելոց 27․9–11-ից Պողոսի նախազգուշացումները գրել այդ կտորների վրա և հավաքել գլուխկոտրուկը։ Ինչո՞ւ մարդիկ չէին լսում Պողոսին (տես հատված 11)։ Խնդրեք երեխաներին կարդալ հատվածներ 18–20 և 40–44 և գտնել, թե ինչ տեղի ունեցավ արդյունքում։ (Բացատրեք, որ քանի որ մարդիկ հետևեցին Պողոսի մյուս խորհրդին և մնացին նավակի վրա, ոչ ոք չտուժեց նավաբեկությունից, տես հատվածներ 30–32։) Ի՞նչ կարող ենք սովորել այդ փորձառությունից մարգարեին հետևելու մասին։
-
Ձեզ հետ բերեք Եկեղեցու նախագահի՝ վերջերս կայացած համաժողովի ուղերձներից մեկը և կիսվեք երեխաների հետ նրա տված նախազգուշացումներով կամ խորհուրդներով։ Հրավիրեք երեխաներին մտածել այն եղանակների մասին, որոնցով կարող են հետևել մարգարեին։
-
Ցուցադրեք «Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Ինչո՞վ են մարգարեները նման հեռադիտակ ունեցող մարդուն։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին օգտագործել Պողոսի մասին իրենց սովորածը, որպեսզի խրախուսեն իրենց ընտանիքներին ուսումնասիրել մարգարեի վերջին ուղերձը և քննարկել, թե ինչպես կարող են հետևել նրա խորհրդին։