«Հուլիսի 24-30-ը։ Գործք Առաքելոց 16-21․ «Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հուլիսի 24-30-ը։ Գործք Առաքելոց 16-21», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Հուլիսի 24-30-ը
Գործք Առաքելոց 16-21
«Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց»
Գործք Առաքելոց 16–21-ը կարդալուց հետո հետևեք Հոգու հուշումներին և մտածեք այս համառոտ շարադրանքի գաղափարներ մասին, երբ պատրաստվում եք ուսուցանել: Լրացուցիչ օգնության համար օգտվեք այս ձեռնարկի «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժնից։
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ գիտեն ավետարանով կիսվելու Պողոսի փորձառությունների մասին: Նրանք կարող են նաև խոսել իրենց իմացած մյուս միսիոներների կամ ավետարանով ուրիշների հետ կիսվելու իրենց փորձառության մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Միսիոներները մարդկանց սովորեցնում են Հիսուսի մասին
Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, թե ինչ են անում միսիոներները: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենք ավետարանով կարող են կիսվել ուրիշների հետ:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին բեմադրել Գործք Առաքելոց 16․25–34-ը, մինչ ամփոփում եք պատմությունն այն մասին, թե ինչպես էին Պողոսն ու Շիղան բանտում կիսվում ավետարանով (տես նաև «Գլուխ 61․ Պողոսն ու Շիղան բանտում» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում, 158–60, կամ համապատասխան տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org-ում)։ Բացատրեք, որ միսիոներներն այսօր նույնպես ուսուցանում են մարդկանց Հիսուսի մասին և օգնում նրանց պատրաստվել մկրտությանը։
-
Պատրաստեք միսիոներական անվանապիտակներ երեխաների համար և օգնեք նրանց գրել դրանց վրա իրենց անունները։ Երեխաներին սովորեցրեք վարդապետության պարզ նախադասություններ, որոնցով նրանք կարող են կիսվել մյուսների հետ, օրինակ՝ «Ես Աստծո զավակն եմ», «Աստված խոսում է կենդանի մարգարեի միջոցով» կամ «Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է»։ Հիշեցրեք երեխաներին, որ պարտադիր չէ ունենալ միսիոներական անվանապիտակ՝ ուրիշներին ավետարանը քարոզելու համար:
Սուրբ գրությունները վկայում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին
Թեև ձեր ուսուցանած երեխաներից ոմանք, հնարավոր է, դեռ կարդալ չգիտեն, դուք կարող եք օգնել նրանց սեր զարգացնել սուրբ գրությունների հանդեպ և տեսնել, թե ինչպես են նրանք վկայում Փրկիչի մասին։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկին օգնեք կարդալ այս արտահայտությունը․ «նորանք … ամեն օր Գրքերը քննում էին» (Գործք Առաքելոց 17․11)։ Հրավիրեք երեխաներին օրացույցի վրա մատնացույց անել շաբաթվա յուրաքանչյուր օրը՝ ձեզ հետ միասին կրկնելով այդ արտահայտությունը։ Միասին երգեք որևէ երգ՝ սուրբ գրությունները կարդալու օրհնությունների մասին, օրինակ՝ «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109)։
-
Որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ սուրբ գրությունները վկայում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, օգնեք նրանց բացել որևէ գլուխ սուրբ գրություններում, օրինակ Գործք 17 կամ 18-ը, և գտնել Աստված, Տեր, կամ Հիսուս բառերը։ (Կարող եք նախօրոք նշել այդ բառերը տարբերակիչ ձևով, որպեսզի ավելի հեշտությամբ գտնեն դրանք:) Ամեն անգամ, երբ երեխաները գտնեն այդ բառերից որևէ մեկը, խնդրեք նրանց ասել, թե ինչ գիտեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Ես Աստծո զավակն եմ
Արիսպագոսում Պողոսն ուսուցանեց հիմնարար ճշմարտություններ Աստծո էության մասին, այդ թվում՝ մենք Նրա զավակներն ենք և «ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը» (Գործք Առաքելոց 17․27)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի մոտ զգալ Երկնային Հորը։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կրկնել «Աստծո ազգիցն ենք» արտահայտությունը (Գործք 17․29), և բացատրեք, որ ազգից նշանակում է երեխաներ։ Մեկ առ մեկ յուրաքանչյուր երեխայի համար բերեք ձեր վկայությունը առ այն, որ նա Աստծո զավակն է։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը Երկնային Հոր հանդեպ:
-
Ցույց տվեք ծնողների հետ երեխաներին պատկերող նկարներ (հնարավորության դեպքում, օգտագործեք ձեր դասարանի երեխաների նկարները)։ Խնդրեք երեխաներին ցույց տալ նկարներում պատկերված ծնողներին: Բացատրեք, որ մենք մեր մայրերի և հայրերի զավակներն ենք, և բոլորս նույնպես Երկնային Ծնողների հոգևոր զավակներն ենք:
-
Երգեք մի երգ Երկնային Հոր մասին, օրինակ «Գիտեմ, Հայրս ապրում է» (Մանկական երգեր, 59)։ Երեխաների օգնությամբ գրատախտակին գրեք կամ նկարեք այն, ինչ մենք սովորում ենք այդ երգից Երկնային Հոր մասին։
-
Երեխաների համար կարդացեք Գործք Առաքելոց 17․27-ից հետևյալ խոսքերը․ «Ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը»։ Խոսեք այն ժամանակների մասին, երբ ձեզ մոտ եք զգացել Երկնային Հորը, և հրավիրեք երեխաներին անել նույնը։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Գործք Առաքելոց 16․14–15, 25–34, 18․7–8, 24–28
Ես կարող եմ միսիոներ լինել այժմ
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին լինել Պողոսի նման և կիսվել ուրիշների հետ ավետարանի մասին իրենց սովորածով։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 16․14–15, 25–34, 18․7–8, 24–28 և կազմեք այն մարդկանց ցուցակը, որոնց հետ Պողոսը և Ապողոսը կիսվեցին ավետարանով։ Այնուհետև հրավիրեք նրանց կազմել այն մարդկանց ցուցակը, ում հետ կարող են կիսվել ավետարանով։ Խնդրեք երեխաներին դերախաղի միջոցով ցուցադրել, թե ինչպես կարող են ասել այդ մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրել նրանց եկեղեցի։ Կարող եք նաև խնդրել երեխաներին գրել այդ մարդկանց, բերելով ավետարանի ճշմարտության մասին իրենց վկայությունը։
-
Ձեր դասին հրավիրեք ներկայիս ծառայող լիաժամկետ միսիոներների, վերադարձած միսիոներների կամ ծխի միսիոներների և խնդրեք նրանց պատմել ավետարանով կիսվելու իրենց փորձառությունների մասին։ Խրախուսեք երեխաներին հարցեր տալ այն մասին, թե ինչպես կարող են ավետարանով կիսվել ուրիշների հետ:
Գործք Առաքելոց 17․2–4, 10–12 18:28
Սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին
Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եք նրանց սովորեցնել սուրբ գրություններում գտնել Նրան, անգամ, եթե Նրա անունը նշված չէ։
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 17․2–4, 10–12, 18․28 և հրավիրեք նրանց բացահայտել, թե ինչ ընդհանուր կողմեր ունեն այդ հատվածները։ Համաձայն այս հատվածների, ի՞նչը օգնեց մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին սիրված պատմություններով, որոնք սովորել են սուրբ գրություններից։
-
Թերթիկների վրա գրեք սուրբ գրությունների հղումներ, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին (մի քանիսը կարող եք գտնել Սուրբ գրքերի ուղեցույցում՝ «Հիսուս Քրիստոս», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Թաքցրեք թերթիկները սենյակում և հրավիրեք երեխաներին գտնել դրանք: Օգնեք երեխաներին հղումներով գտնել հատվածները և կիսվել միմյանց հետ նրանով, թե ինչ է ուսուցանում յուրաքանչյուր հատվածը Հիսուսի մասին։
Ես Աստծո զավակն եմ
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հիշել, որ իրենք Աստծո զավակներն են։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք մի քար և բացատրեք, որ Պողոսի ժամանակ մարդիկ երկրպագում էին աստվածների, որոնք քանդակված էին քարից կամ այլ նյութերից։ Խնդրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 17․27-29: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Աստծո մասին: Բացատրեք, որ ազգից նշանակում է սերնդից։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, իմանալով, որ իրենք Աստծո զավակներն են:
-
Խնդրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 17․27: Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել, թե ինչ ուղիներով կարող են «խարխափել նորան» կամ մոտենալ Աստծուն։ Ե՞րբ են նրանք զգացել, որ Նա «հեռու չէր [իրենցից]»։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խրախուսեք երեխաներին այս շաբաթ գտնել սուրբ գրության հատված, որն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին (դա կարելի է անել սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ)։ Հաջորդ շաբաթ հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: