Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 21-27-ը: Ա Կորնթացիս 1–7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»


«Օգոստոսի 21-27-ը․ Ա Կորնթացիս 1-7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 21-27-ը․ Ա Կորնթացիս 1–7», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
հին Կորնթոսը

Կորինթ, հարավային Հունաստան, հավաքավայր և Քաղաքացիական Կենտրոն, Բալագեի նկարը Balogh/www.ArchaeologyIllustrated.com

Օգոստոսի 21-27

Ա Կորնթացիս 1-7

«Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»

Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե Ա Կորնթացիս 1–7 գլուխներից ավետարանի ո՞ր սկզբունքները կօգնեն ձեր ուսուցանած երեխաներին։ Աղոթքով կարդացեք այս գլուխները և գրի առեք այն մտքերն ու զգացումները, որոնք գալիս են Հոգուց։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին, թե արդյո՞ք իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել են որևէ նյութով, որ սովորել են անցած շաբաթ Երեխաների միությունում։ (Նրանց հետ կարող եք արագ վերանայել անցած շաբաթվա դասը:) Եթե կիսվել են, ապա ինչի՞ մասին են խոսել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 2․11–14

Սուրբ Հոգին ուսուցանում է ինձ ավետարանի ճշմարտությունները

Սուրբ Հոգու դերերից մեկը մեզ ճշմարտությունն ուսուցանելն է։ Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք կիսվել երեխաների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ դա։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այն միջոցները, որոնցով մենք սովորում ենք աշխարհի մասին (օրինակ՝ դպրոց, գիրք կամ սմարթֆոն)։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել, երբ օգտվում ենք այդ առարկաներից կամ վայրերից։ Բացատրեք, որ Ա Կորնթացիս 2․11, 14-ում Պողոսն ուսուցանում է, որ Աստծո մասին մենք կարող ենք սովորել միայն Աստծո Հոգու միջոցով, որը Սուրբ Հոգին է։ Ի՞նչ կարող ենք անել «Աստծո բաները» սովորելու համար։

  • Ծափ տվեք ամեն անգամ, երբ արտասանում եք «Սուրբ Հոգին ուսուցանում է մեզ ճշմարտությունը» նախադասության յուրաքանչյուր վանկը։ Խնդրեք երեխաներին ծափ տալ և կրկնել արտահայտությունը: Երեխաների հետ կիսվեք փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ իմանալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է։

  • Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու մասին, օրինակ՝ «The Holy Ghost» (Children’s Songbook,105)։ Օգնեք երեխաներին երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ, և ինչ է Նա մեզ ուսուցանում։

Ա Կորնթացիս 3․10-11

Հիսուս Քրիստոսը իմ հիմքն է

Երեխաները հիմք են ստեղծում իրենց վկայությունների համար, իսկ դուք կարող եք օգնել նրանց հաստատուն հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 3․11 և բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը մեր հիմքն է։ Երեխաներին ցույց տվեք մի քանի նկարներ, որոնք ներկայացնում են այն, ինչի մասին մենք կարող ենք վկայություններ բերել, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի նկարը։ Օգնեք նրանց այնպես դասավորել նկարները, որ Հիսուսի նկարը հայտնվի ներքևում, ինչպես հիմքն է, իսկ մյուս նկարները «կառուցվեն» Նրա մասին վկայության վրա։

  • Հորինեք «The Wise Man and the Foolish Man» երգին համապատասխան շարժումներ (Children’s Songbook,281), և երգեք երգը երեխաների հետ։ Յուրաքանչյուր երեխայի տվեք մի քար, որի վրա գրված կլինի «Հիսուս Քրիստոսը իմ հիմքն է»: Թող նրանք քարերն իրենց հետ տանեն տուն` դրանք կօգնեն նրանց հիշել իրենց սովորածը:

  • Ցույց տվեք նկարներ, որոնք պատկերում են ձեր սիրած պատմությունները Փրկիչի կյանքի մասին, և հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ է տեղի ունենում նկարներում: Խնդրեք նրանց կիսվել Հիսուսի մասին իրենց սիրած պատմություններով։ Բերեք ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքի հիմքն է:

Ա Կորնթացիս 6․19

Իմ մարմինը նման է տաճարի

Ինչպե՞ս կարող եք օգնել, որ երեխաները գնահատեն իրենց մարմինները որպես Աստծո պարգև և ցանկանան հոգ տանել դրանց մասին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք տաճարների նկարներ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար), և կարդացեք հետևյալ խոսքերը Ա Կորնթացիս 6․19-ից․ «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք մեր մարմինները մաքուր և սուրբ պահենք՝ տաճարի նման։

  • Ցույց տվեք մի երեխայի նկար և այդ նկարի շուրջը նկարներ դրեք, որոնք պատկերում են այնպիսի բաներ, որոնք լավ են մեր մարմինների համար, և բաներ, որոնք վատ են։ Հրավիրեք երեխաներին հերթով առանձնացնել լավ բաները և հանել վատ բաները։

  • Միասին մի երգ երգեք մեր մարմինների մասին, օրինակ՝ «Head, Shoulders, Knees, and Toes» (Children’s Songbook,275), և հարցրեք երեխաներին, թե ինչու են իրենք շնորհակալ իրենց մարմինների համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 1.23-25

Իմաստուն լինել նշանակում է վստահել Աստծո իմաստությանը

Երեխաները կբացահայտեն, եթե մինչև այժմ դա չեն արել, որ որոշ մարդիկ ուսուցանում են բաներ, որոնք հակասում են Աստծո իմաստությանը։ Ա Կորնթացիս 1․23–25 հատվածները կօգնեն երեխաներին հասկանալ, որ մենք կարող ենք վստահել Աստծո իմաստությանը, քանի որ այն ավելի մեծ է, քան մերը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ա Կորնթացիս 1․23-25 հատվածները և գտնել իմաստություն և հիմարություն բառերը: Բացատրեք, որ շատ մարդիկ մտածում էին, թե Պողոսի ուսմունքները հիմարություն էին, սակայն Պողոսը բացատրեց, որ Քրիստոսի ավետարանին հավատալն է իրական իմաստությունը։ Ինչո՞ւ իմաստուն կգտնվենք, եթե հավատանք նրան, ինչ ուսուցանում է Աստված:

  • Օգնեք երեխաներին դերերով ցույց տալ, թե ինչպես կպատասխանեին այն մարդկանց, որոնք կարծում են, թե Աստծո պատվիրանները «հիմարություն» են, ինչպես օրինակ՝ Փրկչի հանդեպ հավատք ունենալու, Իմաստության Խոսքը պահելու կամ տասանորդի օրենքին հնազանդվելու պատվիրանները: Օրինակ՝ նրանք կարող են վկայել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են այդ ուսմունքներով ապրելու արդյունքում:

  • Կիսվեք փորձառությամբ, երբ ուրիշները մտածել են, թե ձեր համոզմունքները հիմարություն են, կամ օրինակով կիսվեք սուրբ գրություններից։ Հրավիրեք երեխաներին կիսվել նման փորձառություններով: Ա Կորնթացիս 1․25 հատվածն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հավատարիմ մնալ, երբ մյուսները հիմարություն են անվանում մեր համոզմունքները։

Ա Կորնթացիս 2․11–14

Սուրբ Հոգին ուսուցանում է ինձ ավետարանի ճշմարտությունները

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենք Սուրբ Հոգու կարիքն ունեն «Աստծո բաները» հասկանալու համար։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կազմել միջոցների մի ցանկ, որոնցով սովորում ենք աշխարհի մասին, օրինակ՝ գրքեր, դպրոց և համացանց։ Ապա միասին կարդացեք Ա Կորնթացիս 2․11–14։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպես ենք մենք սովորում «Աստծո բաները»։

  • Պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք ինչ-որ բան սովորել եք Աստծո Հոգու միջոցով: Օգնեք երեխաներին հիշել այն պահերը, երբ զգացել են Հոգին: Ի՞նչ «Աստծո բաներ» (Ա Կորնթացիս 2.11) օգնեցին մեզ հասկանալ Հոգին:

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ այս սուրբ գրությունների հատվածներից մեկը․ Ա Կորնթացիս 2․11–14, 1 Նեփի 10․17, Մորոնի 10․3–5 և Վարդապետություն և Ուխտեր 8․2–3։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին այս սուրբ գրություններից այն մասին, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանում մեզ։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ Սուրբ Հոգու պարգևի համար:

Ա Կորնթացիս 6.19–20

Ես պետք է հարգանքով վերաբերվեմ իմ մարմնին և սուրբ պահեմ այն

Երբ երեխաները հասկանան, որ մեր մարմինը պարգև է Երկնային Հոր կողմից, նրանք կձգտեն իրենց մարմինները սուրբ պահել, անգամ, եթե ցանկանում են անել հակառակը։

Հնարավոր վարժություններ

  • Տարայի մեջ դրեք երեխայի և տաճարի նկարներ և բերեք այն դասարան։ Խնդրեք երեխաներին կարդալ Ա Կորնթացիս 6․19–20 և կռահել, թե ինչ կա տարայի մեջ։ Թող նրանք բացեն այն և քննարկեն, թե ինչու են մեր մարմինները նման տաճարների:

  • Խոսեք երեխաների հետ այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք տաճարին։ Եթե մեր մարմինները նման են տաճարների, ապա մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր մարմիններին։ Այս հարցին պատասխանելու համար օգտակար կլինի երգել տաճարի մասին որևէ երգ կամ կարդալ երգի բառերը, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» ( Մանկական երգեր, 62)։ Երբ մենք սխալներ ենք գործում, ինչպե՞ս կարող ենք կրկին մաքրել մեր «տաճարները»։

  • Միասին կարդացեք «Ձեր մարմինները սուրբ են», (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2022], 22-29)։ Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել խորհուրդները, որոնք օգնում են հոգ տանել մեր մարմինների մասին։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ այն երգով, որը երգեցին դասարանում, և ինչ սովորեցին այդ երգից։

Բարելավենք մեր ուսուցումը

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին: Ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել որպես ուսուցիչ, Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է։ Դա կօգնի երեխաներին ամրացնել իրենց վկայությունները և զգալ իրենց հանդեպ Փրկիչի սերը։

Տպել