Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 63. Պողոսը ավարտում է իր առաքելությունը


Գլուխ 63

Պողոսը ավարտում է իր առաքելությունը

Paul takes some non-Jews to the temple. - ch.63-1

Պողոսը Երուսաղեմում գնաց տաճար: Հրեաների մի խումբ մտածեց, թե Պողոսը տաճար էր բերել մարդկանց, ովքեր հրեա չէին: Դա զայրացրեց հրեա մարդկանց: Նրանք հանեցին Պողոսին տաճարից և ծեծեցին:

Roman soldiers take Paul away. - ch.63-2

Հռոմեացի զինվորները ձերբակալեցին Պողոսին: Նրանք թույլ տվեցին, որ նա խոսեր հրեա մարդկանց հետ: Պողոսը վկայեց մարդկանց, որ տեսել է լույս երկնքից և լսել է Փրկչի ձայնը: Նա ասաց, որ Հիսուսը պատվիրել է իրեն քարոզել ավետարանը:

Paul is put in chains and taken to prison. - ch.63-3

Մարդիկ չհավատացին Պողոսին: Նրանք ուզում էին սպանել նրան: Զինվորները Պողոսին բանտ նստեցրեցին այդ գիշեր:

The Savior visits Paul in prison. - ch.63-4

Փրկիչը այցելեց Պողոսին բանտում և ասաց նրան, որ չվախենա: Նա ասաց Պողոսին, որ գնա Հռոմ և այնտեղ քարոզի ավետարանը:

Paul preaches to King Agrippa. - ch.63-5

Պողոսի ապահովության համար, Հռոմեացիները ուղարկեցին նրան մեկ ուրիշ քաղաք: Ագրիպպաս թագավորը այնտեղ էր: Պողոսը Ագրիպպաս թագավորին ասաց, որ եղել է Փարիսեցի և ատել է մարդկանց, որոնք հավատում էին Հիսուսին: Նա նրանց անգամ բանտ էր գցել: Բայց հետո Պողոսը լույս էր տեսել երկնքից և լսել էր Փրկչի ձայնը: Այժմ նա հավատում էր Հիսուսին:

Paul tells King Agrippa about Jesus. - ch.63-6

Պողոսը վկայեց Ագրիպպաս թագավորին, որ ավետարանը ճշմարիտ է: Նա ասաց, որ Հիսուսը հարություն է առել: Տեսիլքի միջոցով Հիսուս Քրիստոսը Պողոսին ասաց, որ ուսուցանի Իր ավետարանը: Քանի որ Պողոսը հնազանդվեց, շատ մարդիկ ատեցին նրան:

King Agrippa sends Paul to Rome. Paul is shown boarding a ship. - ch.63-7

Ագրիպպաս թագավորը ասաց, որ Պողոսի շնորհիվ նա համարյա թե հավատաց Հիսուսին: Թագավորը չէր կարծում, որ Պողոսը պետք է սպանվեր: Բայց նա պետք է ուղարկեր Պողոսին Հռոմ, որտեղ Պողոսը պետք է դատվեր:

Paul is in prison in Rome for two years. He is depicted writing letters to the Saints. - ch.63-8

Հռոմում Պողոսը բանտում մնաց երկու տարի: Շատ մարդիկ գալիս էին նրան տեսնելու: Նա նրանց ուսուցանում էր ավետարանը: Պողոսը նամակներ էր գրում այլ երկրների Սրբերին: Այդ նամակներից մի քանիսը, որոնք կոչվում էին թղթեր, գտնվում են Նոր Կտակարանում:

Paul knows he will be killed, but also knows he will be with Heavenly Father and Jesus Christ. - ch.63-9

Պողոսը գիտեր, որ պետք է սպանվեր: Նա չէր վախենում: Նա հնազանդվում էր Աստծո պատվիրաններին: Նա ուսուցանում էր ավետարանը: Նա ավարտել էր իր առաքելությունը: Պողոսը գիտեր, որ Երկնային Հայրը սիրում էր իրեն: Նա նաև գիտեր, որ մահից հետո նա ապրելու էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: