Սուրբ գրությունների պատմություններ
Բառեր, որոնք պետք է իմանալ


Ծանոթություն բառերին

Առաքյալ ղեկավար Հիսուս Քրիստոսի Եկեղեցում, ով վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում է ավետարանը

Աստծո արքայությունԵկեղեցի կամ վայր, որտեղ արդարները կապրեն Երկնային Հոր հետ այս կյանքից հետո

Երկրորդ Գալուստերբ Հիսուսը նորից կգա երկիր փրկելու արդար մարդկանց և ոչնչացնելու ամբարիշտներին

Զատիկհատուկ տոնակատարություն, երբ հրեա մարդիկ հիշում են, ինչպես Տերը Մովսեսի ժամանակ փրկեց իրենց ժողովրդին եգիպտացիներից

Իմաստուններմարդիկ, որոնք եկան Արևելքից, որ տեսնեին Հիսուսին, երբ Նա փոքր երեխա էր

Կիրակիշաբաթվա հատուկ օր, երբ մարդիկ երկրպագում են Աստծուն, գնալով եկեղեցի և ավելի շատ սովորելով Նրա մասին

Հրեշտակ երկնային սուրհանդակ Աստծուց

ՍուրբՀիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու անդամ

Սուրբ Հոգու պարգևիրավունք ունենալու Սուրբ Հոգու օգնությունը. այն տրվում է մարդուն քահանայության իշխանությամբ մեկի կողմից մկրտվելուց հետո

աղոթելխոսել Աստծո հետ, շնորհակալություն հայտնելով Նրան և օրհնություններ խնդրելով

աղոթքայն, ինչ ասում է անձը աղոթելիս

ամբարիշտնա, ով չար է

այրիկին, որի ամուսինը մահացել է

անապատտարածք, որտեղ շատ քիչ ջուր, բուսականություն և կենդանի կա

անապատվայր, որտեղ չկան քաղաքներ և շատ քիչ մարդ է ապրում

անդամանձ, որը պատկանում է եկեղեցուն կամ մեկ այլ խմբի

աշակերտմարդ, որը հավատում է Հիսուս Քրիստոսին և փորձում է նմանվել Նրան

ապաշխարելզղջալ արածի մասին և խոստանալ այլևս դա չանել

առակսկզբունք կամ դաս ուսուցանող պատմություն

ավետարանՀիսուս Քրիստոսի ուսմունքները այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ ապրեն, որպեսզի վերադառնան և ապրեն Երկնային Հոր հետ. փրկության ծրագիրը Երկնային Հոր կողմից

արդարհնազանդ Աստծո պատվիրաններին

արտադրելինչ-որ բան պատրաստել կամ աճեցնել

բանտվայր, որտեղ պահում են օրենքը խախտած մարդկանց

բորոտհիվանդ մարդ, որն իր մարմնի վրա վերքեր ունի

բուժելլավացնել հիվանդ կամ վիրավորված մարդուն

բոքոնհացի ձև

loaf

գայթակղելորևէ մեկին փորձել ստիպել սխալ բան անել

գերեզմանվայր, որտեղ թաղում են մահացած մարդկանց

tomb

գինիխաղողից պատրաստված ըմպելիք

գողմարդ, որը գողանում է ուրիշներից

գողանալվերցնել մի բան, որ պատկանում է մեկ ուրիշի

գովելլավ բաներ ասել ինչ-որ մեկի մասին

դատերբ մարդիկ փորձում են ապացուցել,որ անձը խախտել է կամ չի խախտել օրենքը

դևՍատանայի անուններից մեկը

երկինքվայր, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը

երկրաշարժգետնի ուժեղ ցնցում

երկրպագություն փառավորել, սիրել և հնազանդվել Աստծուն

զավթել [զավթած]ուժով վերցնել երկիր կամ անձին

զինվորմարդ, որը կատարում է թագավորի կամ ղեկավարի հրամանները

զոհաբերությունհրաժարվել մի կարևոր բանից Աստծո կամ այլ մարդկանց համար

զորությունորևէ բան անելու ունակություն: Տես նաև քահանայություն

ընդմիշտմիշտ

ընտրելվերցնել հատուկ մի բան

թաղելդնել մահացած մարդու մարմինը գերեզմանի մեջ կամ հողի մեջ; ինչ-որ բան դնել հողի մեջ, թաքցնելու նպատակով

թարգմանելմի լեզվով գրված կամ արտասանված բառերը փոխել մյուս լեզվով, պահպանելով բառի իմաստը

թիկնոցերկար շոր, որ գցվում է հագուստի վրայից

robe

ժողովարանշենք, որտեղ հրեա մարդիկ հավաքվում են Աստծուն երկրպագելու համար

իմաստունմարդ, որը շատ խելացի է և հասկանում է մարդկանց, օրենքները և սուրբ գրությունները. նաև նա, ով կարողանում է նախորոք պլանավորել

իշխանություն իրավունք օգտագործելու քահանայության զորությունը կամ իրավունք պատժելու նրանց, ովքեր չեն հնազանդվում օրենքին

իջևանատերիջևանատունը աշխատացնող անձը

իջևանատունվայր, որտեղ մարդիկ կարող են ուտել և քնել, երբ ճանապարհորդում են

լցված Սուրբ Հոգովերբ Սուրբ Հոգին լցնում է մարդու միտքը և սիրտը ճշմարտությամբ

խաղարարարանձ, որն օգնում է մարդկանց չբարկանալ միմյանց վրա

խաչել սպանել մարդուն, կախելով նրան փայտից պատրաստած խաչի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսին

խեղդվելմահանալ ջրի տակ երկար մնալուց

խոնարհել գլուխըիջեցնել գլուխը որպես հարգանքի նշան

bowed head

խոստումասել, որ մի բան կանեք

խորանՀիսուսի ժամանակներում սուրբ սեղան տաճարում: Խորանի վրա մարդիկ զոհաբերություններ էին մատուցում Աստծուն:

altar

խորհրդականանձ, որն օգնում է կամ խորհուրդ է տալիս մեկ ուրիշին

խուլանկարող լսել

ծաղրելծիծաղել

ծառամարդ, որը ծառայում կամ աշխատում է մեկ այլ մարդու կամ Աստծո համար

ծնկի իջնելնստել ծնկների վրա

kneeling

ծոմմնալ առանց ուտելիքի և ջրի Երկնային Հոր օրհնությունները ստանալու համար

ծույլաշխատել չցանկացող մարդ

կազմակերպելկարգի բերել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին

կարգելքահանայության իշխանություն կրող մարդիկ դնում են իրենց ձեռքերը մեկ ուրիշի գլխին և տալիս նրան քահանայության զորություն և իշխանություն

ordination

կույրանկարող տեսնել

հաղորդությունարարողություն, որի ժամանակ օրհնվում են հացն ու ջուրը և բաժանվում Եկեղեցու անդամներին, որպես հիշեցում Հիսուս Քրիստոսի և պատվիրանները պահելու մասին: Արարողությունը կատարվում է քահանայություն կրող տղամարդկանց կողմից:

հայտնություն այն, ինչ Տերն ասում է Իր զավակներին

հավատալզգալ, որ ինչ-որ բան ճիշտ է

հավատքհավատալ և վստահել Հիսուս Քրիստոսին

հավերժական կյանքդառնալ մեր Երկնային Հոր նման և միշտ Նրա հետ ապրել

հավիտենականմի բան, որը վերջ չունի; այն տևում է ընդմիշտ

հարկփող, որը մարդիկ վճարում են կառավարությանը

հարություն առնելմահից հետո մարմնի և հոգու միավորումը

հարսանիքերբ տղամարդը և կինը ամուսնանում են:

հետևելանել մի բան, որն անում է մեկ ուրիշը

հնազանդվելանել այն, ինչ խնդրել կամ պատվիրել են անել

հոգիԵրկնային Հոր զավակներից մեկը, ով չունի մսից և ոսկորից մարմին

հովիվմարդ, որը հոգ է տանում ոչխարների մասին

shepherd

հրամանասել որևէ մեկին անել ինչ-որ բան

հրաշքանսովոր մի բան, որը տեղի է ունենաում Աստծո զորության շնորհիվ

ղեկավարմարդ, որը առաջնորդում է մարդկանց մի խումբ և պատասխանատու է այդ խմբի համար

ղեկավարելառաջնորդել ուրիշներին

ճանապարհորդությունգնալ մի տեղից մյուսը

ճաշկերույթմեծ ճաշ, որը սովորաբար կազմակերպում են հատուկ օր

ճշմարտությունայն, ինչը ճշմարիտ է և ճիշտ

մատնել ընկերոջից հրաժարվել կամ հանձնել նրան թշնամու ձեռքը

մարգարեմարդ, որը կանչվում է Աստծո կողմից, որ մարդկանց ասի, թե ինչ է Աստված ցանկանում, որ նրանք անեն

մարմին մսից և ոսկորիցմարմիններ, որ մարդիկ ունեն երկրի վրա, որոնք կազմված են մաշկից, ոսկորներից, մկաններից և արյունից

մեղսագործմարդ, որը չի հնազանդվում Երկնային Հոր պատվիրաններին

մեղրամոմմեղուների պատրաստած մոմե վանդակները: Մեղուները մոմե այդ վանդակների մեջ մեղր են լցնում:

honeycomb

մեղքչհնազանդվել Երկնային Հոր պատվիրաններին

մետաղադրամմետաղից փող

coin

մերձավորմոտ ապրող մի մարդ. Աստծո որևէ այլ զավակ

միանալխմբի մաս դառնալ

միսիածառայության հատուկ ժամանակ, երբ գնում և ուսուցանում են մարդկանց Հիսուս Քրիստոսի ավետարանը և ամրացնում երկրի վրա Աստծո արքայությունը

միսիոներմարդ, որը գնում է միսիայի. երբեմն այդ անձը պետք է գնա այլ երկիր

մկրտություն [մկրտել]ծես կամ արարողություն, որի ժամանակ Աստծո քահանայության իշխանություն ունեցող անձը մեկ այլ անձին ամբողջովին ընկղմում է ջրի մեջ և հանում դուրս: Մկրտությունը պահանջվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու համար: Տես նաև Սուրբ Հոգու պարգև

baptism

մորեխթռչող մեծ միջատ, որը երբեմն օգտագործում են որպես սնունդ

locust

մսուրարկղ, որտեղ լցնում են կենդանիների կերը

manger

մտրակբարակ պարան, որն օգտագործվում է որևէ մեկին կամ ինչ-որ բանի խփելու համար

whip

ներելԱյլևս չբարկանալ մեկի վրա, ով վատ կամ վնասակար մի բան է արել

որթբույսի հիմնական ցողունը, օրինակ խաղողի ցողունը, որից աճում են ոլորվող ճյուղները: Որթը խաղողի ճյուղերը կենդանի է պահում:

vine

չարիքմի բան, որը վատն է և չի գալիս Աստծուց

պահակմարդ, որը հսկում է բանտում գտնվող մարդկանց. հսկել մարդուն, վայրը կամ որևէ իր

պատերազմճակատամարտ թշնամիների միջև

պատվիրանայն, ինչ Աստված ասում է մարդկանց անել, որպեսզի նրանք երջանիկ լինեն

պարգևլավ բան, որ Աստված կամ ուրիշները տալիս են մեզ

սարմեծ բլուր

սովուտելիքի պակաս բերքի քիչ քանակի պատճառով

սուրբմի բան, որը մաքուր է և նախատեսված Աստծո օգտագործման համար

սուրբ գրություններգրքեր, որոնք պարունակում են Աստծո խոսքերը, տրված Նրա մարգարեների միջոցով

ստելչասել ճշմարտությունը

սրբազանմի բան, որ տրվել է մեզ Աստծո կողմից, որը պետք է հարգել և որին պետք է պատկառանքով վերաբերվել

վերքմարմնի մաս, որը ցավում է կամ արյունահոսում

վերքմարդու մարմնի վնասվածք

վկայելայլ մարդկանց ասել, որ մենք գիտենք մի բան, որը ճշմարիտ է

վկայությունզգացում կամ միտք, որ գալիս է Սուրբ Հոգուց այն մասին, որ ավետարանը ճշմարիտ է

տաճարԱստծո տունը երկրի վրա. տեղ, որտեղ երկրպագում են Աստծուն. սուրբ վայր, որտեղ սուրբ ծեսեր են կատարվում

temple

տանջվելզգալ մեծ ցավ

տասանորդփող, որը տալիս են Աստծուն Նրա Եկեղեցին կառուցելու համար

տեսիլքհայտնության տեսակ Երկնային Հորից

տոնելհիշել կարևոր մի օր որևէ հատուկ արարք անելով

փեսացու տղամարդ, որն ամուսնանում է

փշե պսակշրջանակով հյուսված սուր փշեր, որ դրվեցին Հիսուսի գլխին

crown of thorns

փոխակերպվելմարդու փոփոխություն կարճ ժամանակով, ինչը թույլ է տալիս նրան գտնվել Երկնային Հոր ներկայությամբ

փուշբույսի մաս սուր ծայրով, որին դիպչելիս կարելի է վիրավորվել

փրկելփրկել վտանգից: Հիսուսը մահացավ, որպեսզի փրկեր մեզ ֆիզիկական մահից և մեղքի վտանգներից:

փրկությունփրկվել մեղքից և մահից, որպեսզի կարողանանք կրկին ապրել Երկնային Հոր հետ

քահանաեկեղեցու ղեկավար

քահանայությունԱստծո անունով գործելու իշխանություն

քարանձավսարի մեջ բացվածք

cave

քարոզմարդկանց ուղղված խոսք ավետարանի մասին

օրհնել լավ բաներ տալ կամ օգնել մարդուն

օրհներգեկեղեցական երգ կամ Աստծուն փառաբանող երգ

օրհնությունհատուկ աղոթք, որով խնդրում են Երկնային Հորը մխիթարել կամ բուժել մարդուն; այդ աղոթքն ասող անձը դա անում է քահանայության զորությամբ, որը կրում է: Ցանկացած օգնություն, որը մենք ստանում ենք Աստծուց: