Գլուխ 24 Հայրոսի դուստրը վերակենդանանում է Մի օր Հայրոսը, որը ժողովրդապետ էր, ընկավ Փրկչի ոտքերի մոտ: Մարկոս Ե.21–22 Հայրոսն ասաց, որ իր 12-ամյա դուստրը ծանր հիվանդ էր: Նա աղաչում էր, որ Հիսուսը գար և օրհներ նրան: Նա հավատում էր, որ Հիսուսը նրան կլավացներ: Մարկոս Ե.23, 42 Հիսուսը գնաց Հայրոսի ետևից նրա տուն, բայց կանգ առավ մի կնոջ բուժելու համար: Երբ նա խոսում էր այդ կնոջ հետ, ինչ-որ մեկն եկավ և Հայրոսին ասաց, որ շատ ուշ է և իր դուստրը մահացավ: Մարկոս Ե.24–35 Հիսուսը լսեց այն, ինչ ասվեց: Նա Հայրոսին ասաց, որ չվախենա, այլ հավատա Իրեն: Մարկոս Ե.36 Ապա Հիսուսը Հայրոսի հետ գնաց նրա տուն: Տունը լի էր մարդկանցով, որոնք լաց էին լինում փոքր աղջկա մահվան պատճառով: Մարկոս Ե.37–38 Հիսուսը նրանց ասաց, որ աղջիկը մահացած չէր, այլ քնած էր: Մարդիկ ծիծաղում էին Նրա վրա: Նրանք համոզված էին, որ աղջիկը մահացած էր: Մարկոս Ե.39–40 Փրկիչը պատվիրեց, որ բոլորը դուրս գան, բացի Իր աշակերտներից, Հայրոսից և Հայրոսի կնոջից: Նրանք գնացին այն սենյակ, որտեղ պառկած էր փոքր աղջիկը: Մարկոս Ե.40 Հիսուսը բռնեց աղջկա ձեռքը: Նա նրան ասաց, որ վեր կենար: Նա վեր կացավ և քայլեց: Նրա ծնողները զարմացած էին: Հիսուսը նրանց ասաց, որ ոչ ոքի չպատմեն, թե ինչ պատահեց: Ապա Նա ծնողներին ասաց, որ աղջկան ուտելիք տան: Մարկոս Ե.41–43