Երկրորդ առակ Կորած դրամը Մի կին ուներ 10 արծաթե դրամ: Նա կորցրեց մեկը: Նա այն փնտրեց ամբողջ տնով մեկ: Ղուկաս ԺԵ.8 Վերջապես նա գտավ դրամը: Նա շատ երջանիկ էր: Նա կանչեց իր ընկերներին և հարևաններին և ասաց նրանց այդ մասին: Նրանք նույնպես ուրախ էին, որ նա գտել էր կորած դրամը: Ղուկաս ԺԵ.9 Եկեղեցու ղեկավարները և անդամները նման են այդ պատմության կնոջը: Կորած դրամը նման է Եկեղեցու անդամին, որը չի գնում եկեղեցի կամ այլևս չի աշխատում ապրել ըստ պատվիրանների: Դա նման է նրանց Եկեղեցուց կորելուն: Հիսուս Քրիստոսը ուզում է, որ Եկեղեցու անդամները գտնեն բոլոր կորած եղբայրներին և քույրերին և օգնեն նրանց վերադառնալ Նրա մոտ: Նա շատ ուրախ է, երբ դա տեղի է ունենում: Հիսուսը Քրիստոսն է, 455–56 Այս պատմության մեջ ընկերները և հարևանները նման են Աստծո հրեշտակներին: Հրեշտակները շատ ուրախ են, երբ որևէ մեկն ապաշխարում է: Ղուկաս ԺԵ.10