Գլուխ 49 Առաջին Հաղորդությունը Ամեն տարի հրաները տոն ունեին, որը կոչվում էր Զատիկ: Այն օգնում էր հրեաներին հիշել, ինչպես Աստված փրկեց իրենց նախնիներին Մովսեսի ժամանակներում: Ելից ԺԲ.27; Ղուկաս ԻԲ.7 Հիսուսը և Տասներկու Առաքյալները պետք է տեղ գտնեին, որտեղ պետք է Զատկի ճաշը ուտեին: Փրկիչը ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին, որ սենյակ գտնեին և հետևեին, որ ամեն ինչ պատրաստ է ճաշելու համար: Ղուկաս ԻԲ.8 Նրանք սենյակ գտան և պատրաստվեցին ճաշին: Ղուկաս ԻԲ.9-13 Հիսուսը և բոլոր Առաքյալները գնացին այնտեղ: Նրանք միասին կերան Զատկի ճաշը: Ղուկաս ԻԲ.14 Հիսուսը Իր Առաքյալներին առաջին անգամ հաղորդություն մատուցեց: Նա վերցրեց հացը, օրհնեց այն և բաժանեց այն կտորների: Նա ասաց Առաքյալներին, որ ուտեն հացը: Ղուկաս ԻԶ.26; Ղուկաս ԻԲ.19 Հիսուսը նրանց խնդրեց, որ հացը ուտելիս մտածեն Իր մարմնի մասին: Նա խնդրեց նրանց հիշել, որ Նա մահանալու էր իրենց համար: Մատթեոս ԻԶ.26; Ղուկաս ԻԲ.19 Հիսուսը գինի լցրեց բաժակի մեջ: Նա օրհնեց գինին և ասաց Առաքյալներին, որ խմեն այն: Մատթեոս ԻԶ.27 Հիսուսը նրանց ասաց, որ խմելիս նրանք մտածեն Իր արյան մասին: Նա նրանց խնդրեց հիշել, որ Նա արյունահոսելու է և տանջվելու է բոլոր մարդկանց մեղքերի համար: Մատթեոս ԻԶ.28; Ղուկաս ԻԲ.20 Հիսուսը Առաքյալներին ասաց, որ ամբարիշտ մարդիկ շուտով կսպանեն Իրեն: Առաքյալներից տասնմեկը շատ տխուր էին: Նրանք սիրում էին Փրկչին և չէին ուզում, որ Նա մահանար: Հիսուսը գիտեր, որ Առաքյալներից մեկը պետք է օգնի ամբարիշտ մարդկանց: Նրա անունը Հուդա Իսկարիովտացի էր: Մատթեոս ԻԶ. 2, 14–16, 21–25