Գլուխ 9 Պատանի Հիսուսը Հիսուսը մեծանում էր Նազարեթ քաղաքում: Նա շատ բաներ սովորեց և «զորացավ հոգիով ամուր, … և Աստծո շնորհը նրա վրա էր»: Ղուկաս Բ.39–40 Երբ Հիսուսը 12 տարեկան էր, Նա Հովսեփի, Մարիամի և մի խումբ մարդկանց հետ զատկի տոնին գնաց Երուսաղեմ: Նրանք այնտեղ մնացին մի քանի օր: Ղուկաս Բ.41–43 Երբ Հովսեփը և Մարիամը վերադառնում էին տուն, նրանք կարծեցին, թե Հիսուսը Իր ընկերների հետ նույնպես գնում է Նազարեթ: Սակայն Հիսուսը մնացել էր Երուսաղեմում: Ղուկաս Բ.43–44 Երբ Հովսեփը և Մարիամը սկսեցին փնտրել Հիսուսին, նրանք չէին կարողանում գտնել Նրան: Ոչ ոք խմբից չէր տեսել Նրան: Հովսեփը և Մարիամը ետ գնացին Երուսաղեմ: Նրանք Հիսուսին փնտրում էին երեք օր: Նրանք շատ տխուր էին: Ղուկաս Բ.44–46 Վերջապես նրանք գտան Հիսուսին տաճարում, որտեղ նա զրուցում էր ուսուցիչների հետ: Նա պատասխանում էր նրանց հարցերին: Ուսուցիչները զարմացել էին, լսելով, թե որքան շատ բան գիտեր Հիսուսը: Ղուկաս Բ.46–47 (տես ծանուցում 46՝) Մարիմաը Հիսուսին ասաց, որ նա և Հովսեփը անհանգստանում էին: Հիսուսը պատասխանեց, որ Նա կատարում էր Իր Հոր՝ Աստծո աշխատանքը: Հովսեփը և Մարիամը չհասկացան: Ղուկաս Բ.48–50 Հիսուսը Հովսեփի և Մարիամի հետ վերադարձավ Նազարեթ և հնազանդվեց նրանց: Ղուկաս Բ.51 Հիսուսը ավելի ու ավելի շատ էր սովորում Իր Երկնային Հոր աշխատանքի մասին: Ղուկաս Բ.52 Նա մեծանում էր՝ դառնալով բարձրահասակ և ամուր: Ղուկաս Բ.52 Մարդիկ սիրում էին Նրան: Նա անում էր այն, ինչ Աստված ուզում էր: Ղուկաս Բ.52 Աստված սիրում էր Նրան: Ղուկաս Բ.52