Գլուխ 23 Մարդ, որը չէր կարողանում քայլել Մի օր Հիսուսը տանը սովորեցնում էր մի խումբ մարդկանց: Ղուկաս Ե.17 Մի քանի մարդ անկողնու վրա տանում էին իրենց ընկերոջը Հիսուսին տեսնելու համար: Նրանց ընկերը չէր կարողանում քայլել: Մարդիկ չէին կարող մտցնել նրան տուն, որովհետև շատ մարդ կար: Ղուկաս Ե.18–19 Մարդիկ իրենց ընկերոջը տարան կտուր: Նրանք կտուրի մի մասը քանդեցին և այնտեղից իջեցրեցին իրենց ընկերոջը տուն: Մարկոս Բ.4; Ղուկաս Ե.19 Երբ Հիսուսը տեսավ այդ մարդկանց մեծ հավատքը, նա հիվանդին ասաց, որ նրա մեղքերը ներվել են: Նա նրան ասաց վերցնել իր անկողինը ու գնալ տուն: Մարդը վեր կացավ: Նա բուժվեց: Նա վերցրեց իր անկողինը և գնաց տուն: Նա շատ շնորհակալ էր Աստծուն: Ղուկաս Ե.20, 24–25