Գլուխ 47 Տաս կույսերը Հիսուսը պատմեց տաս երիտասարդ կանանց մասին, որոք գնացին հարսանիք: Նրանք սպասում էին, որ փեսացուն գար և ներս թողներ իրենց: Նրանք չգիտեին, թե որ ժամին էր նա գալու: Մատթեոս ԻԵ.1,13 Տաս կանայք յուղով վառվող լամպեր ունեին: Կանանցից հինգը իմաստուն էին: Նրանք լրացուցիչ յուղ էին բերել իրենց հետ: Մատթեոս ԻԵ.2,4 Մնացած հինգ կանայք հիմար էին: Նրանք միայն իրենց լամպերի մեջ յուղ ունեին: Մատթեոս ԻԵ.3 Փեսացուն երկար ժամանակ չեկավ: Լամպերի յուղը վերջացավ: Հինգ իմաստուն կանայք լրացուցիչ յուղ ունեին իրենց լամպերի մեջ լցնելու համար: Հինգ հիմար կանայք ստիպված էին գնալ և յուղ գնել: Մատթեոս ԻԵ.5-9 Երբ նրանք գնացին, եկավ փեսացուն: Նա թույլ տվեց հինգ իմաստուն կանանց գնալ հարսանիք: Մատթեոս ԻԵ.10 Երբ հինգ հիմար կանայք վերադարձան, դուռը փակ էր: Նրանք չկարողացան գնալ հարսանիք: Մատթեոս ԻԵ.10-12 Հիսուսը նման է այս պատմության փեսացուին: Եկեղեցու անդամները նման են տաս կույսերին: Երբ Հիսուսը նորից գա, որոշ անդամներ պատրաստ կլինեն: Նրանք հնազանդված կլինեն Աստծո պատվիրաններին: Մյուսները պատրաստ չեն լինի: Նրանք չեն կարողանա Փրկչի հետ լինել, երբ Նա նորից գա: Մատթեոս ԻԵ.13; Վարդապետություն և Ուխտեր 45.56-57; 88.86, 92; Հիսուս Քրիստոսը 576–80