Գլուխ 53 Հիսուսը խաչվում է Զինվորները մտրակներով ծեծեցին Հիսուսին Նրանք կարմիր շոր գցեցին Նրա վրա: Նրանք փշերից պսակ սարքեցին և դրեցին Հիսուսի գլխին: Նրանք ծիծաղում և թքում էին Նրա վրա: Նրանք Նրան կոչում էին «Հրեաների Թագավոր»: Մարկոս ԺԵ.15-20 Շատ մարդիկ հետևեցին զինվորներին, որոնք Հիսուսին տարան մի բլուր՝ Երուսաղեմի մոտ: Նրանք ստիպեցին, որ Նա տաներ Իր խաչը: Նրանք մեխեցին Նրա ձեռքերը և ոտքերը խաչին և բարձրացրեցին այն: Նրանք խաչեցին նաև երկու այլ տղամարդկանց, որոնք գողեր էին: Ղուկաս ԻԳ.27,33; Հովհաննես ԺԹ.17-18 Հիսուսը աղոթեց: Նա խնդրեց Երկնային Հորը ներել Իրեն խաչող զինվորներին: Նրանք չգիտեին, որ Նա Փրկիչն էր: Ղուկաս ԻԳ.34 Մարիամը, Հիսուսի մայրը, կանգնած էր խաչի մոտ: Այնտեղ էր նաև Հովհաննես Առաքյալը: Հիսուսը Հովհաննեսին ասաց, որ հոգ տանի Իր մոր համար: Հովհաննեսը Հիսուսի մորը տարավ իր տուն: Հովհաննես ԺԹ.25-27 Խավարը ծածկեց երկիրը: Փրկիչը երկար ժամեր տանջվեց խաչի վրա: Վերջապես Նրա հոգին հեռացավ Նրա մարմնից, և Նա մահացավ: Մատթեոս ԻԷ.45, 50 Երբ Նա մահացավ, երկրաշարժ սկսվեց, որը մեծ ժայռերը կտոր-կտոր արեց: Տաճարի վարագույրը երկու մասի ճեղքվեց: Հռոմեացի զինվորները վախեցել էին: Մատթեոս ԻԷ.51, 54 Հիսուսի աշակերտներից մեկը իջեցրեց Փրկչի մարմինը խաչի վրայից: Նա այն կտորով փաթաթեց և դրեց գերեզմանի մեջ, որտեղ մարդկանց էին թաղում: Գերեզմանի դռան առաջ մի մեծ քար դրեցին: Մատթեոս ԻԷ.57-60