Գլուխ 43 Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին Ղազարոս անունով մի մարդ իր քույրերի՝ Մարիամի և Մարթայի հետ ապրում էր Բեթանիայում: Հիսուսը սիրում էր Ղազարոսին և նրա քույրերին, իսկ նրանք սիրում էին Հիսուսին: Հովհաննես ԺԱ.1-2,5 Ղազարոսը ծանր հիվանդացավ: Փրկիչը մեկ այլ քաղաքում էր: Մարիամը և Մարթան Նրան լուր ուղարկեցին Ղազարոսի հիվանդության մասին: Հովհաննես ԺԱ.3 Փրկիչն Իր աշակերտներին խնդրեց Իր հետ գնալ Ղազարոսին օգնելու: Աշակերտները վախեցան գնալ Բեթանիա: Այն Երուսաղեմին մոտ էր: Երուսաղեմում կային մարդիկ, որոնք ուզում էին սպանել Հիսուսին: Հովհաննես ԺԱ.6–8, 18 Հիսուսն Իր աշակերտենրին ասաց, որ Ղազարոսը մահացել է: Նա ասաց, որ կկենդանացնի նրան: Այդ հրաշքը պետք է օգներ աշակերտներին իմանալ, որ Նա Փրկիչն էր: Հիսուսը գնաց Բեթանիա: Երբ Նա հասավ այնտեղ, Ղազարոսը չորս օր արդեն մահացած էր: Հովհաննես ԺԱ. 11–17, 19 Մարթան Հիսուսին ասաց, որ Ղազարոսը կենդանի կլիներ, եթե Նա ավելի շուտ գար: Հիսուսն ասաց, որ Ղազարոսը նորից կապրի: Նա հարցրեց, թե արդյոք Մարթան հավատում էր Իրեն: Մարթան ասաց, որ հավատում է: Նա գիտեր, որ Հիսուսը Փրկիչն էր: Հովհաննես ԺԱ.20-27 Մարթան թողեց Հիսուսին և գնաց գտնելու իր քրոջը՝ Մարիամին: Մարիամը նույնպես եկավ տեսնելու Հիսուսին: Շատ մարդիկ հետևեցին նրան: Մարիամը լաց լինելով ծնկի իջավ Փրկչի ոտքերի մոտ: Նրա հետ գտնվող մարդիկ նույնպես լաց էին լինում: Հիսուսը հարցրեց, թե որտեղ էր Ղազարոսի մարմինը: Հովհաննես ԺԱ.28-34 Հիսուսը գնաց քարանձավ, որտեղ թաղված էր Ղազարոսը: Քարանձավի առաջ քար կար: Նա ասաց մարդկանց, որ տեղափոխեն քարը: Հովհաննես ԺԱ.38-39 Հիսուսը նայեց վեր: Նա շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը Իր աղոթքները լսելու համար: Հովհաննես ԺԱ.41-42 Ապա, բարձր ձայնով, Հիսուսը Ղազարոսին ասաց, որ վեր կենա և դուրս գա քարանձավից: Ղազարոսը դուրս եկավ: Շատ մարդիկ, ովքեր տեսան հրաշքը, սկսեցին հավատալ, որ Հիսուսը Փրկիչն էր: Հովհաննես ԺԱ.43-45