Գլուխ 6 Տաճար տարվելը Երբ Հիսուսը միայն մի քանի շաբաթական էր, Նրա ծնողները Նրան բերեցին Երուսաղեմ, որպեսզի տանեն տաճար: Ղուկաս Բ.22 Սիմեոնը, որը Երուսաղեմում ապրող մի արդար մարդ էր, այդ ժամանակ տաճարում էր: Սուրբ Հոգին նրան ասել էր, որ մահանալուց առաջ նա կտեսներ Քրիստոսին: Ղուկաս Բ.25–26 Սիմեոնը տաճարում տեսավ մանուկ Հիսուսին: Նա պահեց Նրան իր ձեռքերում և փառավորեց Աստծուն: Ղուկաս Բ.27–29 Սիմեոնն ասաց, որ մանուկը բոլոր մարդկանց փրկություն կբերի: Հովսեփը և Մարիամը զարմանում էին, լսելով նրան: Ղուկաս Բ.30–33 Աննա անունով մի այրի կին նույնպես տեսավ Հիսուսին և իմացավ, թե ով է Նա: Նա շնորհակալություն հայտնեց և շատ մարդկանց պատմեց Նրա մասին: Ղուկաս Բ.36–38