Գլուխ 30 Կյանքի հացը Հաջորդ օրը շատ մարդիկ սկսեցին փնտրել Հիսուսին: Նրանք նավակներով գնացին Նրա ետևից Կափառնայում: Հովհաննես Զ.22, 24 Հիսուսը գիտեր, որ նրանք ուզում էին, որ Նա նորից կերակրեր իրենց: Հովհաննես Զ.26 Հիսուսը նրանց ուսուցանեց, որ հացը կարող է նրանց կենդանի պահել միայն կարճ ժամանակով: Նա ասաց, որ կա մեկ այլ տեսակի հաց, որը նրանք պետք է փնտրեն, դա Կյանքի Հացն է: Նա նրանց ասաց, որ Ինքն էր Կյանքի Հացը: Հովհաննես Զ.27, 32–35 Հիսուսը մարդկանց սովորեցրեց, որ Իր կյանքը պետք է զոհաբերեր նրանց համար: Նա ասաց, որ եթե նրանք հետևեն և հավատան Իրեն, ապա հավերժական կյանք կստանան: Հովհաննես Զ.47–51