Գլուխ 51 Հիսուսը տանջվում է Գեթսեմանի Այգում Հիսուսը և Առաքյալները գնացին Գեթսեմանի Այգի: Հուդան չգնաց նրանց հետ: Նա գնաց և հրեա ղեկավարներին ասաց, թե որտեղ է Հիսուսը: Մատթեոս ԻԶ.36; Մարկոս ԺԴ.43; Հովհաննես ԺԸ.2-3 Փրկիչը խնդրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Իր հետ գնալ այգի: Նա նրանց խնդրեց սպասել, մինչև Ինքը կաղոթեր: Մատթեոս ԻԶ.36-39; Մարկոս ԺԴ.33-35 Հիսուսը գիտեր, որ պետք է տանջվեր բոլոր մարդկանց մեղքերի համար: Նա չէր ուզում տանջվեր, սակայն նա որոշեց հնազանդվել Երկնային Հորը: Մատթեոս ԻԶ.39-44 Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը քնեցին, երբ Հիսուսը աղոթում էր: Հիսուսը վերադարձավ և տեսավ, որ նրանք քնած էին: Նա նրանց խնդրեց արթուն մնալ: Մատթեոս ԻԶ.40-41 Նա նորից գնաց աղոթելու: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ուզում էին արթուն մնալ, բայց շատ հոգնած էին: Նրանք նորից քնեցին: Հիսուսը նորից եկավ և նրանց քնած տեսավ: Նա գնաց և երրորդ անգամ աղոթեց: Մատթեոս ԻԶ.42-44 Երբ Հիսուսը աղոթում էր, Նա սկսեց ցնցվել ցավից: Մի հրեշտակ եկավ Նրան ուժ տալու համար: Նա այնքան շատ տանջվեց, որ արյունահոսում էր մարմնի ծակոտիներից: Նա տանջվում էր մեր բոլոր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ներվել, եթե ապաշխարենք: Ղուկաս ԻԲ.41-44; Վարդապետություն և Ուխտեր 19.16-19 Հիսուսը արթնացրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին: Նա նրանց ասաց, որ Իրեն կմատնեն և կսպանեն: Հիսուսն ասաց, որ ամբարիշտները գալու են Իրեն բռնելու: Մատթեոս ԻԶ.45-46