Գլուխ 52 Հիսուսի դատը Հրեաների ղեկավարները մարդկանց ուղարկեցին թրերով և փայտերով Գեթսեմանի Այգի: Մատթեոս ԻԶ.47 Հուդա Իսկարիովտացին նրանց հետ էր: Քահանայապետը վճարել էր Հուդային, որ նա մարդկանց ցույց տար, թե որտեղ էր Հիսուսը: Մատթեոս ԻԶ.14-16, 47 Հուդան մարդկանց ցույց տվեց Հիսուսին, համբուրելով Նրան: Մարդիկ տարան Հիսուսին: Նրանք ծաղրեցին և ծեծեցին Նրան: Նրանք տարան Հիսուսին քահանայապետ Կայիափայի մոտ: Մատթեոս ԻԶ.48-49,57; Ղուկաս ԻԲ.54, 63-65 Հրեա ղեկավարները Հիսուսին հարցեր տվեցին: Նրանք ասացին, որ Նա խախտել է օրենքը, ասելով, որ Աստծո Որդին է: Հիսուսը նրանց ասաց, որ Աստծո Որդին է: Նրանք ասացին, որ Հիսուսը մեղավոր էր և պետք է մահանար: Ղուկաս ԻԲ.66-71 Հրեա ղեկավարները չունեին Հիսուսին սպանելու իշխանություն: Նրանք Նրան տարան Պոնտացի Պիղատոսի մոտ, որը կարող էր դատապարտել Հիսուսին մահվան: Հրեա ղեկավարները Պիղատոսին ասացին, որ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր չհնազանդվել Հռոմեական օրենքին: Ղուկաս ԻԳ.1-2 Պիղատոսը չէր կարծում, թե Հիսուսը ինչ-որ վատ բան էր արել: Պիղատոսը ուզում էր բաց թողնել Հիսուսին: Ամբոխը ուզում էր, որ Հիսուսին խաչեին: Ղուկաս ԻԳ.14-21 Պիղատոսը միևնույն է ուզում էր բաց թողնել Հիսուսին: Բայց քահանաները և մարդիկ շարունակում էին գոչել, որ Հիսուսին խաչեին: Ղուկաս ԻԳ.22-23 Պիղատոսը լվաց իր ձեռքերը: Նա ասաց, որ պատասխանատու չէ Հիսուսի մահվան համար: Մարդիկ ասացին, որ իրենք պատասխանատու կլինեն Նրա մահվան համար: Պիղատոսը կարգադրեց իր զինվորներին խաչել Հիսուսին: Մատթեոս ԻԷ.24-26