Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 11. Հիսուսը փորձվում է


Գլուխ 11

Հիսուսը փորձվում է

Jesus goes into the wilderness to be with God - ch.11-1

Հիսուսը գնաց անապատ, որ Աստծո հետ լիներ: Փրկիչը խոսեց Երկնային Հոր հետ: Նա 40 օր ոչինչ չէր ուտում, որովհետև ծոմ էր պահում:

Մատթեոս Գ.1–2 (տես ծանուցում 1b և 2c); Ղուկաս Դ.1–2 (տես ծանուցում 2Ա)

Jesus is tempted by the devil to change rocks into bread - ch.11-2

Սատանան եկավ և փորձեց Հիսուսին, պահանջելով, որ Նա ապացուցի, որ Աստծո Որդին է: Նա Հիսուսին ասաց, որ քարերը հաց դարձնի: Հիսուսը սոված էր, բայց Նա գիտեր, որ պետք է օգտագործեր Իր զորությունը մարդկանց օգնելու համար: Նա չարեց այն, ինչ ասում էր սատանան:

Մատթեոս Դ.2–4; Հիսուս Քրիստոս, 128–29

Jesus is taken to a high place on the temple - ch.11-3

Հետո Սուրբ Հոգին Հիսուսին տարավ բարձր տեղ՝ տաճարի վրա: Սատանան փորձեց Հիսուսին երկրորդ անգամ, ասելով, որ Նա Իրեն ցած գցի տաճարի պատից: Սատանան ասաց, որ եթե Հիսուսը Աստծո Որդին էր, ապա հրեշտակները թույլ չէին տա, որ Նա վնասվեր: Հիսուսը չցատկեց: Նա գիտեր, որ սխալ էր օգտագործել Իր Սուրբ զորությունները այդ ճանապարհով:

Մատթեոս Դ.5–7 (տես ծանուցում 5Ա և 6Ա)

Jesus is taken to a high mountain - ch.11-4

Ապա Սուրբ Հոգին տարավ Հիսուսին մի լեռան գագաթ: Նա Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և գանձերը: Սատանան Հիսուսին ասաց, որ Նա կարող էր ունենալ այդ ամենը, եթե հնազանդվեր իրեն: Հիսուսն ասաց, որ կհնազանդվի միայն Երկնային Հորը: Նա ասաց սատանային, որ հեռանա: Սատանան հեռացավ: Հրեշտակները եկան և օրհնեցին Հիսուսին: Հիսուսը պատրաստ էր սկսելու Իր աշխատանքը:

Մատթեոս Դ.8–11 տես ծանուցում 8Ա և 9Ա)