Նոր Կտակարանից հետո Եկեղեցու ղեկավարները շատ էին աշխատում, ուսուցանելով մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք այցելում էին Սրբերին և նրանց նամակներ էին գրում: Շատ երկրներում մարդիկ միանում էին Եկեղեցուն: Ամբարիշտ մարդիկ չէին ուզում հավատալ Հիսուս Քրիստոսին: Գործք Զ.2-4,7; ԺԱ.19–21 Ամբարիշտ մարդիկ ցանկանում էին փոխել պատվիրանները: Որոշ Սրբեր լսում էին նրանց: Շատերը այլևս չէին հավատում Հիսուսին և չէին հետևում Նրա պատվիրաններին: Գաղատացիս Ա.6-8; Տիտոս Ա.10-11; 1 Հովհաննես Բ.18-19 Առաքյալները և Սրբերից շատերը սպանվեցին: Ոչ ոք չմնաց, որ ղեկավարեր Եկեղեցին: Քահանայության բանալիները վերցվեցին երկրի վրայից: Մարդիկ չունեին մարգարեներ, որոնք կարող էին առաջնորդել նրանց: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այլևս գոյություն չուներ երկրի վրա: Պետրոս և Պողոս Առաքյալները ասում էին, որ այդպես պետք է լիներ: Մատթեոս ԻԳ.34; ԻԴ.8–10; Հռովմայեցիս Ը.36; 1 Կորնթացիս Դ.9-13; 1 Պետրոս Դ.12; Հիսուս Քրիստոս 745–46 Անցան դարեր: Կային տարբեր եկեղեցիներ: Դրանցից ոչ մեկը չուներ Առաքյալներ կամ Աստծո քահանայություն: Եկեղեցիներից ոչ մեկը Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չէր: Սակայն մարգարեները ասում էին, որ շատ տարիներ անց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին կվերադառնա երկիր: Գործք Գ.19-26; 2 Թեսաղոնիկեցիս Բ.1-4; 2 Տիմոթեոս Դ.3-4 1820թ. Ջոզեֆ Սմիթ անունով մի տղա ցանկացավ իմանալ, թե որն էր Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Նա գնաց իր տան մոտ գտնվող անտառը և աղոթեց: Նա խնդրեց Աստծուն իրեն ասել, թե որ եկեղեցին էր ճշմարիտ: Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.3, 5, 10, 14–15 Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին Ջոզեֆ Սմիթին: Փրկիչն ասաց, որ Ջոզեֆը չպետք է միանար ոչ մի եկեղեցու, որովհետև դրանցից ոչ մեկը Իր Եկեղեցին չէր: Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.17–19 Աստված որոշել էր Ջոզեֆ Սմիթի միջոցով ետ բերել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկիր: Աստված հրեշտակներ ուղարկեց, որ Ջոզեֆ Սմիթին քահանայություն տային: Նա օգնեց Ջոզեֆին թարգմանել Մորմոնի Գիրքը: 1830թ. ապրիլի 6-ին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին կազմակերպվեց երկրի վրա: Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.33, 66-75 Ինչպես Հիսուսը ընտրեց Տասներկու Առաքյալներին, երբ երկրի վրա էր, Աստված օգնեց Ջոզեֆ Սմիթին ընտրել Տասներկու Առաքյալներ, որոնք պետք է օգնեին իրենց ղեկավարել Եկեղեցին: Այդ տղամարդկանց տրվեց ավետարանը ուսուցանելու և հրաշքներ գործելու զորություն: Վարդապետություն և Ոխտեր 102.3; 107.22–23, 35 Հիսուսը ցանկանում է, որ բոլորը իմանան Իր Եկեղեցու մասին: Նա պատվիրեց Ջոզեֆ Սմիթին, որ միսիոներներ ուղարկի, որոնք բոլոր մարդկանց կսովորեցնեին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Վարդապետություն և Ուխտեր 1.18, 30 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն նույն եկեղեցին է, որը Հիսուսը հիմնեց, երբ ապրում էր երկրի վրա: Վարդապետություն և Ուխտեր 115.4