Գլուխ 1 Գլուխ 1. Եղիսաբեթը և Զաքարիան Զաքարիան և նրա կինը, Եղիսաբեթը, հրեա էին և ապրում էին Երուսաղեմի մոտ: Նրանք հնազանդ էին Աստծո պատվիրաններին: Շատ տարիներ նրանք աղոթում էին երեխա ունենալու համար: Նրանք արդեն ծեր էին, բայց երեխաներ չունեին: Ղուկաս Ա.5–7, 13 Զաքարիան քահանա էր տաճարում: Մի օր նրան այցելեց Գաբրիել անունով մի հրեշտակ: Գաբրիելն ասաց, որ Աստված կպատասխանի Զաքարիայի և Եղիսաբեթի աղոթքներին: Նրանք պետք է երեխա ունենային: Գաբրիելն ասաց, որ երեխայի անունը պետք է Հովհաննես դնեն: Ղուկաս Ա.8–13, 19 Գաբրիելն ասաց, որ Հովհաննեսը պետք է լիներ Աստծո արդար մարգարե: Նա մարդկանց պետք է սովորեցներ Հիսուս Քրիստոսի մասին: Ղուկաս Ա.15–17 Զաքարիան չհավատաց հրեշտակին: Եղիսաբեթը շատ ծեր էր, որպեսզի երեխա ունենար: Գաբրիելն ասաց, որ քանի որ Զաքարիան չհավատաց Աստծո խոստմանը, նա չէր կարողանալու խոսել մինչև Հովհաննեսի ծնունդը: Ղուկաս Ա.18–20