Գլուխ 57 Ամբարիշտները սպանում են Ստեփանոսին Հրեա շատ ղեկավարներ կարծում էին, թե հրաշքները կդադարեին, երբ Հիսուսը մահանար: Սակայն Առաքյալները նույնպես հրաշքներ էին գործում: Շատ մարդիկ հավատացին Հիսուս Քրիստոսին և միացան Եկեղեցուն: Գործք Դ.1–4, 13–16; Ե.14 Այդ պատճառով Հրեա շատ ղեկավարներ զայրացած էին: Նրանք բանտ գցեցին Պետրոսին և Հովհաննեսին: Հերովդես Ագրիպպաս Թագավորը կարգադրեց, որ Հակոբոս Առաքյալին սպանեն: Գործք Դ.3; ԺԲ.1–2 Առաքյալները կանչեցին յոթ մարդկանց, որ օգնեին ղեկավարել Եկեղեցին: Դրանցից մեկը Ստեփանոս անունով մի արդար մարդ էր: Նա շատ մարդկանց էր ուսուցանել ավետարանը: Կային ամբարիշտ մարդիկ, որոնք ստում էին և ասում, թե Ստեփանոսը Հրեական օրենքի դեմ էր խոսում: Նրան տարան Հրեա ղեկավարների մոտ դատելու: Գործք Զ.3-12 Ստեփանոսը ղեկավարներին ասաց, որ նրանք ամբարիշտ են: Նա ասաց, որ նրանք սպանեցին Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն: Գործք Է.51-54 Այնուհետև Ստեփանոսը նայեց երկինք և տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Երբ նա ղեկավարներին ասաց, թե ինչ տեսավ, նրանք շատ զայրացան: Գործք Է.55-56 Նրանք Ստեփանոսին տարան քաղաքից դուրս, որպեսզի սպանեին քարկոծելով: Նրանք իրենց թիկնոցները դրեցին Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի տակ: Մահանալուց Ստեփանոսը խնդրեց Աստծուն վերցնել իր հոգին երկինք: Նա նաև խնդրեց Աստծուն ներել նրանց, ովքեր սպանում էին իրեն: Նա մահացավ: Գործք Է.58-60