Գլուխ 14 Նիկոդեմոս Նիկոդեմոսը պատկանում էր Հրեաների մի խմբի, որոնք կոչվում էին Փարիսեցիներ: Նա նաև Հրեաների ղեկավարն էր: Շատ Փարիսեցիներ չէին հավատում, որ Հիսուս Քրիստոսին ուղարկել էր Աստված: Բայց Նիկոդեմոսը հավատաց, տեսնելով Հիսուսի գործած հրաշքները: Հովհաննես Գ.1–2 Մի գիշեր Նիկոդեմոսը եկավ Փրկչի հետ խոսելու: Հիսուսը նրան ասաց, որ ոչ ոք չի կարող մտնել Աստծո արքայությունը առանց կրկին ծնվելու: Հովհաննես Գ.2–3 Նիկոդեմոսը չհասկացավ: Ինչպե՞ս կարող է մարդը նորից ծնվել: Փրկիչը բացատրեց, որ Նա խոսում էր հոգևոր բաների մասին: Նորից ծնվելու համար մարդը պետք է մկրտվի ջրում և ստանա Սուրբ Հոգին: Հովհաննես Գ.4–7 Հիսուսը բացատրեց, որ ուղարկվել էր երկիր, որպեսզի օգներ բոլորիս վերադառնալ Երկնային Հոր մոտ: Նա ասաց, որ պետք է տանջվեր մեր մեղքերի համար և մահանար խաչի վրա, որպեսզի մենք կարողանայինք հավերժական կյանք ունենալ: Հովհաննես Գ.12–17 Նա ասաց, որ մենք պետք է հավատանք Իրեն և ընտրենք ճիշտը: Եթե մենք անենք այն, ինչը ճիշտ է, մենք հավերժ կապրենք Աստծո արքայությունում: Հովհաննես Գ.18–21