Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 4. Հովսեփը և հրեշտակը


Գլուխ 4

Հովսեփը և հրեշտակը

Joseph learns that Mary is going to have a baby - ch.4-1

Հովսեփը լավ և բարի մարդ էր: Նա և Մարիամը պետք է ամուսնանային: Երբ նա իմացավ, որ Մարիամը պետք է երեխա ունենա, չգիտեր, ինչ անել: Քանի որ երեխան իրենը չէր, նա մտածում էր, թե չպետք է ամուսնանար նրա հետ:

An angel appears to Joseph in a dream - ch.4-2

Մի գիշեր հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին և ասաց, որ Մարիամի երեխան Աստծո Որդին է: Հրեշտակը Հովսեփին ասաց ամուսնանալ Մարիամի հետ և անվանել նրա երեխային Հիսուս: Հիսուսը պետք է լիներ աշխարհի Փրկիչը:

Joseph and Mary are married - ch.4-3

Հովսեփը հնազանդվեց հրեշտակին և ամուսնացավ Մարիամի հետ: