Գլուխ 50 Վերջին Ընթրիքի ժամանակ տրված այլ ուսմունքներ Երբ նրանք ավարտեցին ուտելը, Հիսուսը Իր Առաքյալներին ասաց, որ նրանք պետք է սիրեն միմյանց, ինչպես Նա էր սիրում նրանց: Եթե նրանք անեին դա, մարդիկ կիմանային, որ նրանք Նրա աշակերտներն էին: Հովհաննես ԺԳ.34-35 Նա ասաց, որ եթե Առաքյալները սիրում են Իրեն, ապա կպահեն Իր պատվիրանները: Նա խոստացավ նրանց Սուրբ Հոգու պարգևը: Սուրբ Հոգին պետք է ուսուցաներ նրանց այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեին: Սուրբ Հոգին կօգներ Առաքյալներին հիշել այն, ինչ Հիսուսը նրանց սովորեցնում էր: Հովհաննես ԺԴ.15-18,26 Հիսուսն ասաց, որ Ինքը նման է խաղողի որթի: Իր աշակերտները նման են որթի ճյուղերին: Միայն այն ճյուղը, որն ամուր կպած է որթին, կարող է պտուղ տալ: Հովհաննես ԺԵ.1-2,5 Հիսուսը Իր Առաքյալներին խոստացավ, որ եթե նրանք ապրեին ըստ ավետարանի, ապա նրանց պտուղները (նրանց գործերը) բարի կլինեն: Եթե նրանք չհետեևին Նրան, նրանք կնմանվեին բույսից պոկված ճյուղերին և ոչինչ չեն տա: Հովհաննես ԺԵ.3-8 Հիսուս Քրիստոսը աղոթեց, որ Իր Առաքյալները միավորված լինն: Նա ուզում էր, որ նրանք ուսուցանեին մարդկանց հավատալ Իրեն և իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց: Հովհաննես ԺԷ.1-4, 6, 11, 20-23 Այնուհետև Հիսուսը և Առաքյալները օրհներգ երգեցին և դուրս եկան սենյակից: Մատթեոս ԻԶ.30