Սուրբ գրությունների պատմություններ
Մարդիկ, որոնց մասին պետք է իմանալ


Ծանոթություն մարդկանց

ԱգրիպպասՀռոմեական թագավոր, որը կառավարում էր Իսրայելում: Պողոսը Ագրիպպասին պատմեց Հիսուս Քրիստոսի մասին:

ԱնանիաՀիսուս Քրիստոսի աշակերտը, որն ապրում էր Դամասկոսում: Նա օրհնեց Պողոսին և հոգ տարավ նրա մասին, երբ Պողոսը կուրացել էր տեսիլքի ժամանակ:

Աննահավատարիմ այրի կին, որը տեսավ Հիսուսին, երբ Նա մանուկ էր, և ուսուցանում էր մարդկանց, որ Հիսուսը Աստծո Որդին էր և Քավիչը:

Աստվածկարող է վերաբերել Երկնային Հորը կամ Հիսուս Քրիստոսին

Գաբրիելհրեշտակ, որն այցելեց Մարիամին և ասաց նրան, որ նա պետք է լիներ Հիսուսի մայրը: Գաբրիելը այցելել էր նաև Զաքարիային և ասել նրան, որ նա որդի կունենա, որը կլինի Հովհաննես Մկրտիչը:

ԵղիաՀին Կտակարանի մարգարե

ԵղիսաբեթՀովհաննես Մկրտչի մայրը

ԵսայիաՀին Կտակարանի մարգարե, որը գրել է Հիսուսի մասին

Երկնային Հայրմեր հոգևոր մարմինների Հայրը: Մենք աղոթում ենք Նրան:

ԶաքարիաՀովհաննես Մկրտչի հայրը

ԿայիափաՀրեա բարձրագույն քահանա, որը մասնակցում էր Հիսուսի դատին և նույնպես մեղադրում էր Նրան

ՀակոբոսՀիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը: Նա Հիսուսի մահից հետո Պետրոսի խորհրդականներից մեկն էր:

ՀայրոսՀրեա ղեկավար Կափառնայումում: Հիսուսը վերակենդանացրեց նրա դստերը:

Հերովդեսանբարիշտ թագավոր, որը կառավարում էր Երուսաղեմում, երբ ծնվեց Հիսուսը: Նա հրամայեց, որ Բեթլեհեմի բոլոր մանուկներին սպանեին, այդպիսով հույս ունենալով, որ կսպանեին նաև մանուկ Հիսուսին:

Հիսուս ՔրիստոսԱստծո Որդի և աշխարհի Փրկիչ: Նա տանջվեց և զոհվեց մեր մեղքերի համար:

ՀովհաննեսՀիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը: Նա Հիսուսի մահից հետո Պետրոսի խորհրդականներից մեկն էր:

Հովհաննես Մկրտիչմարգարե, որը մկրտեց Հիսուսին: Նա Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր:

ՀովսեփՄարիամի ամուսինը: Հովսեփը հոգ էր տանում Հիսուսի և Մարիամի մասին:

Հուդա ԻսկարիովտացիՀիսուսի Առաքյալներից մեկը: Հուդան մատնեց Հիսուսին ամբարիշտ մարդկանց 30 արծաթե դրամի դիմաց:

Հռոմեացիներմարդիկ, որոնք վերահսկում էին այն երկիրը, որտեղ Հիսուսը ապրում էր Իր կյանքի ընթացքում

ՀրեաներԻսրայելցիներ, որոնք Հուդայի թագավորության մասն էին: Հիսուսը հրեա էր:

Ղազարոսմի մարդ, որին Հիսուս կենդանացրեց

ՄատաթիաՀիսուսի աշակերտը, որը կանչվեց զբաղեցնելու Հուդա Իսկարիովտացու տեղը որպես Տասներկու Առաքյալներից մեկը

ՄարիամՀիսուսի մայրը

Մարիամ ՄագդաղենացիՀիսուսի ընկերը և առաջին անձը, որը տեսավ նրան Հարությունից հետո

Մարիամ և ՄարթաՂազարոսի քույրերը և Հիսուսի մտերիմները

ՄեսիաՀիսուս Քրիստոսի անուններից մեկը

ՄովսեսՀին Կտակարանի մարգարե

ՆիկոդեմոսՀրեաների ղեկավար, որը հավատում էր, որ Հիսուսը Փրկիչ էր: Հիսուսը Նիկոդեմոսին սովորեցնում էր մկրտության մասին:

Շիղամիսիոներ և Պողոսի ընկերը

ՊետրոսՀիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը և Եկեղեցու Նախագահը Հիսուսի մահից հետո

Պողոսմի մարդ, որը չէր սիրում Հիսուսի աշակերտներին, մինչև որ տեսավ Հիսուսին տեսիլքում և դարձի եկավ: Նա հետագայում ծառայեց Աստծուն և դարձավ Առաքյալ: Նա հայտնի էր նաև որպես Սավուղ:

Պոնտացի ՊիղատոսԵրուսաղեմում Հռոմեացի կառավարիչ: Հրեաները Պիղատոսին ասում էին, որ նա խաչեր Հիսուսին, և Պիղատոսը թույլ տվեց, որ Հիսուսին սպանեին:

Ջոզեֆ ՍմիթԵրբ Ջոզեֆ Սմիթը պատանի էր, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին նրան: Նրանք ասացին, որ նա չմիանար երկրի վրա ոչ մի եկեղեցու, որովհետև դրանք բոլորը շեղվել էին ճշմարտությունից: Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց երկրի վրա:

Սամարացիներմարդկանց մի խումբ, որոնք ապրում էին Հիսուսի երկրում: Հրեաները և Սամարացիները սովորաբար չէին սիրում միմյանց:

Սավուղտես Պողոս

ՍատանաԵրկնային Հոր հոգևոր զավակներից մեկը: Նա չհնազանդվեց Երկնային Հորը և վտարվեց երկնքից: Նա դարձավ դև: Սատանան փորձում է գայթակղել մարդկանց, որ նրանք անեն այն, ինչը սխալ է:

Սիմեոնարդար մի մարդ, որը տեսավ մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարում

Սիմոնմի մարդ Սամարիայում: Նա փորձեց գնել քահանայություն Պետրոսից և Հովհաննեսից: Նրանք նրան ուսուցանեցին, որ ոչ ոք չի կարող գնել քահանայությունը:

Սուրբ ՀոգիԱստվածագլխի երեք անդամներից մեկը: Նա օգնում է Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը: Նա զորություն ունի, որով օգնում է մարդկանց իմանալ ճշմարտությունը: Նա հոգի է և չունի մսից ու ոսկորից մարմին:

ՍտեփանոսՀիսուս Քրիստոսի Եկեղեցու արդար ղեկավարներից մեկը: Փարիսեցիները սպանեցին նրան:

Տաբիթաբարի կին, որին Պետրոսը վերակենդանացրեց

ՓարիսեցիներՀրեաների ղեկավարները: Նրանցից շատերը ատում էին Հիսուսին և Նրա աշակերտներին:

ՓրկիչՀիսուս Քրիստոսը Փրկիչն է: Նա տանջվեց և մահացավ մեր մեղքերի համար: Նրա շնորհիվ մենք կարող ենք ներվել մեր մեղքերից, եթե ապաշխարենք, և մենք կապրենք հավերժ: