Գլուխ 28 Հիսուսը կերակրում է 5000 մարդ Հովհաննես Մկրտչի ընկերները Հիսուսին ասացին, որ թագավորը սպանել է Հովհաննեսին: Մատթեոս ԺԴ.1–12 Երբ Հիսուսը լսեց դա, Նա գնաց Գալիլեյան ծովի մոտ մի տեղ, որպեսզի մենակ լիներ: Շատ մարդիկ գիտեին, թե որտեղ էր Նա: Ավելի քան 5000 մարդ հետևեցին Նրան, հույս ունենալով, որ Նա կուսուցաներ նրանց: Մատթեոս ԺԴ.13; Մարկոս Զ.44 Հիսուսը նրանց շատ բաներ ուսուցանեց: Ճաշելու ժամանակն էր, սակայն մարդկանց մեծ մասը ուտելիք չուներ: Նրա աշակերտները խնդրեցին, որ Հիսուսը մարդկանց ուղարկի մոտակա գյուղը ուտելիք գնելու համար: Մարկոս Զ.34–36 Հիսուսը աշակերտներին ասաց, որ նրանք տեսնեին, թե արդյոք ինչ-որ մեկը ուտելիք բերել է: Նրանք գտան մի տղայի, որը հինգ հատ հաց և երկու փոքր ձուկ էր բերել: Մարկոս Զ.37–38; Հովհաննես Զ.9 Հիսուսը բոլոր մարդկանց ասաց, որ նստեն: Նա օրհնեց հացը և ձուկը, և բաժանեց մասերի: Մարկոս Զ.39–41 Աշակերտները բաժանեցին ուտելիքը մարդկանց: Կար բավական բոլորի համար, և անգամ ավելին: Մարկոս Զ.41–44