Գլուխ 33 Հայտնություն փառքի մեջ. Փոխակերպում Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տարավ բարձր սար աղոթելու համար: Մատթեոս ԺԷ.1; Մարկոս Թ.2; Ղուկաս Թ.28 Երբ Հիսուսը աղոթում էր, Աստծո փառքը իջավ Նրա վրա: Նրա դեմքը փայլում էր արևի պես: Հին Կտակարանի մարգարեները, որոնց անուններն էին Մովսես և Եղիա, հայտնվեցին Նրան: Նրանք խոսեցին Նրա գալիք մահվան և հարության մասին: Մատթեոս ԺԷ.2–3; Մարկոս Թ.3–4; Ղուկաս Թ.29–31 (տես ծանուցում 31a) Երբ Հիսուսը աղոթում էր, Առաքյալները քնեցին: Ղուկաս Թ.32 Երբ նրանք արթնացան, նրանք տեսան Հիսուս Քրիստոսի, Մովսեսի և Եղիայի փառքը: Նրանք լսեցին Երկնային Հոր ձայնը, որը վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, դորան լսեցեք»: Մատթեոս ԺԷ.5; Մարկոս Թ.7; Ղուկաս Թ.32, 35 Առաքյալները վախեցան և ընկան գետնին: Հիսուսը դիպչեց նրանց և ասաց, որ չվախենան: Երբ նրանք նայեցին վեր, երկնային սուրհանդակները արդեն չկային: Հիսուսը Առաքյալներին ասաց, որ ոչ ոքի չասեն, թե ինչ տեսան, մինչև որ Նա չմահանա և հարություն չառնի: Մատթեոս ԺԷ.6–9; Մարկոս Թ.8–9